00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զղջում եմ. Լուսինե Ավետյանը` Առուշ Առուշանյանի դեմ սուտ ցուցմունք տալու մասին

© Sputnik / Andranik GhazaryanԳորիս խոշորացված համայնքի Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը Առուշ Առուշանյանի գործով դատական նիստի ժամանակ (5 նոյեմբերի, 2021թ․). Գորիս
Գորիս խոշորացված համայնքի Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը Առուշ Առուշանյանի գործով դատական նիստի ժամանակ (5 նոյեմբերի, 2021թ․). Գորիս - Sputnik Արմենիա, 1920, 29.11.2021
Բաժանորդագրվել
Ըստ Ավետյանի` Առուշանյանն ընդունել է բնակիչներին, լսել նրանց սոցիալական խնդիրների մասին, դրա հիման վրա օգնություն հատկացնելու մասին որոշում կայացրել։
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզի Քարահունջ համայնքի ղեկավար Լուսինե Ավետյանը հայտարարել է, որ զղջում է Գորիս խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի դեմ սուտ ցուցմունք տալու համար։
Ինչպես հայտնում է Yerevan.today-ը` այս մասին Ավետյանն ասել է Ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում Առուշ Առուշանյանի և մյուսների գործով ընթացող դատական նիստի ժամանակ։
Դատարանում ելույթի ժամանակ Ավետյանը նշել է, որ Առուշանյանն ընդունել է բնակիչներին, լսել նրանց սոցիալական խնդիրների մասին, դրա հիման վրա օգնություն հատկացնելու որոշում կայացրել։

«Բազմաթիվ անգամ Առուշանյանը նույն բնակիչներին օգնել է, և դա դիտել ընտրակաշառք` անընդունելի է։ Զղջում եմ, որ սուտ ցուցմունք եմ տվել Առուշանյանի դեմ»,- նշել է Քարահունջի ղեկավարը։

Ավետյանը տարակուսանք հայտնելով իր դեմ բնակիչների տված ցուցմունքներին` ասել է, որ կողմնակի ճնշում է գործադրվել նրանց նկատմամբ։ Նրա խոսքով` ինքը սատարել է «Հայաստան» դաշինքին և իրականացրել քարոզարշավ՝ օրենքի տառին համապատասխան։
Առուշ Առուշանյանը փաստաբան Էրիկ Ալեքսանյանի հետ իր գործով դատական նիստի ժամանակ (5 նոյեմբերի, 2021թ․). Գորիս - Sputnik Արմենիա, 1920, 29.11.2021
Առուշանյանը որևէ հանցանք չի կատարել, շուտով բոլորը կհամոզվեն. Էրիկ Ալեքսանյան
Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի (ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը), 149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի (պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը) և 154.2-րդ հոդվածի 3-րդ մասի (քվեարկության գաղտնիությունը խախտելը) հատկանիշներով։
Առուշ Առուշանյանի կողմից գրավ դրված 2 մլն դրամը կփոխանցվի պետբյուջե
Այս քրեական գործին միացվել է մեկ այլ քրեական գործ, որով Առուշանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը՝ 2 մլն դրամի չափով։
Առուշ Առուշանյանը կալանավորված է 2021 թվականի հուլիսի 16-ից։
Առուշ Առուշանյան - Sputnik Արմենիա, 1920, 29.11.2021
Պարզաբանման կարիք չկա. Առուշ Առուշանյանն ու Լուսինե Ավետյանը չեն ընդունում մեղադրանքները
Նշենք` Ավետյանին մեղադրանք է առաջադրվել ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու և քվեարկության գաղտնիությունը խախտելու հատկանիշներով:
Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի պաշտպան Արման Մելքոնյանն ավելի վաղ ասել էր, որ Ավետյանը ցուցմունք է տվել Գորիսի համայնքապետի դեմ։ Փաստաբանի խոսքով՝ Առուշանյանը կալանավորվել է այդ ցուցմունքի հիման վրա։
Լրահոս
0