Արտաքին խաղացողները կարող են խանգարել Երևանի և Բաքվի միջև փոխզիջման հասնելուն. փորձագետ

© Photo : official site of the Prime Minister of RAՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վալդիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը (26 նոյեմբերի, 2021թ․). Սոչի
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վալդիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը (26 նոյեմբերի, 2021թ․). Սոչի - Sputnik Արմենիա, 1920, 29.11.2021
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Վիրավորանքն ու կիսատ թողած բաները կարող են ակտիվորեն շահարկվել այն դերակատարների կողմից, որոնց գործոնը դեռ մինչև վերջ բացահայտված չէ։
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Արտաքին խաղացողները կարող են խանգարել Հայաստանին և Ադրբեջանին փոխզիջում գտնելու հարցում։ «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի մամուլի կենտրոնում կազմակերպած կլոր սեղանի ընթացքում եռակողմ (Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան) բանակցությունների արդյունքները մեկնաբանելիս նման կարծիք հայտնեց Քաղաքական տեղեկատվության կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մուխինը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Փորձագետի կարծիքով` բանակցություններն արդյունավետ էին, և նախագահ Պուտինը կարողացավ փոխըմբռնման հասնել Փաշինյանի և Ալիևի հետ, ինչը թույլ է տալիս ընդհանուր առմամբ լավատեսորեն գնահատել իրավիճակը։

«Ռուսաստանը, նման միջոցառումների կազմակերպման առումով շատ հետաքրքիր և լիարժեք իրավասություններով օժտված լինելով` լիովին կարող է հաջողության հասնել», – ասել է Մուխինը։

Միաժամանակ նա մատնացույց է արել նաև այլ դերակատարների ներկայությանը, որոնք աշխատելով ետնաբեմում, կարող են իրենց միջամտությամբ որոշակիորեն ազդել իրադարձությունների ընթացքի վրա։
«Նկատի ունեմ Ադրբեջանի կողմից` Թուրքիային և Մեծ Բրիտանիային, իսկ հայկական կողմից` Ֆրանսիային և ԱՄՆ–ին։ Նրանց գործոնները դեռ բացահայտված չեն», – նշել է քաղաքագետը։
«5165» շարժման առաջնորդներ Կարին Տոնոյանն ու Մենուա Սողոմոնյանը Հանրապետության հրապարակում Ազատագրական շարժման հավաքի ժամանակ (24 նոյեմբերի, 2021թ․). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 27.11.2021
Սոչիի եռակողմ հայտարարության ռիսկերը` Արցախը կարող է Ադրբեջանի մաս դառնալ․«5165» շարժում
Այս համատեքստում նա ընդգծել է, որ փոխզիջման ճանապարհին, եթե դրան ընդհանրապես հնարավոր լինի հասնել, դեռ շատ ստորջրյա խութեր կհայտնվեն։

«Այստեղ շատ հստակ պետք է պարզել, թե իմ նշած երկրներն ինչ շահեր են հետապնդում, ինչ ձևով են դա անելու հետագայում, և դրանից կախված կլինի հակամարտության կարգավորման սխեման գոնե այս փուլում։ Այդ պատճառով, կարծում եմ, հեռանկարներն ուրախալի չեն», – պարզաբանել է նա։

Մուխինը կարծում է, որ գոյություն ունեցող վիրավորանքներն ու կիսատ մնացած հարցերը կարող են ակտիվորեն շահարկվել այդ երկրների կողմից։ Նա նշել է, որ եվրոպական երկրները փորձելու են ներգրավվել գործընթացին բոլոր արտոնությունները ստանալու համար, նշել է նա։
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ հադիպման ավարտի արդյունքներով (26 նոյեմբերի, 2021թ․). Սոչի - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2021
Սահմանազատման երկկողմ հանձնաժողով կստեղծվի. Սոչիում ընդունված հայտարարության տեքստը
«Ցավոք, նույնիսկ գործընթացի կեսին մենք դեռ չենք հասել, այդ պատճառով նրա ավարտի մասին որևէ վերջնական եզրակացություն անելը դեռ վաղ է»,- եզրափակել է նա։
Հիշեցնենք` Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը կայացել է Սոչիում։ Եռակողմ հանդիպումից առաջ Պուտինն առանձնազրույց է ունեցել Ալիևի հետ։ Բանակցությունները տևել են երեք ժամ։ Եռակողմ հանդիպմանը հաջորդել է Պուտին–Փաշինյան առանձնազրույցը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ նոր եռակողմ հանդիպում կլինի, որի ժամանակ կներկայացվեն այսօրվա քննարկման որոշ արդյունքներ, հայտարարություն կարվի այսօր կայացրած որոշումների մասին։
Նշենք, որ Փաշինյանն ու Ալիևը համաձայնել են հանդիպել նաև դեկտեմբերի 15-ին Բրյուսելում ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում։
Փաշինյանի ու Ալիևի նախորդ հանդիպումը (Պուտինի մասնակցությամբ) կայացել էր Մոսկվայում այս տարվա հունվարի 11-ին։ Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվել էր երկրորդ եռակողմ հայտարարությունը, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։
Լրահոս
0