00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ավանեսյանը հայտնեց` երբ և ովքեր կարող են վերապատվաստվել

Անահիտ Ավանեսյան - Sputnik Արմենիա, 1920, 29.11.2021
Բաժանորդագրվել
Առողջապահության նախարարը հայտնեց, որ Հայաստանում դեռևս պարտադիր բնույթ չի կրում կորոնավիրուսի դեմ պատվաստման խթանիչի կիրառումը։
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. ՀՀ քաղաքացին կորոնավիրուսի դեմ պատվաստման 2-րդ դեղաչափը ստանալուց 6 ամիս հետո կարող է խթանիչ դեղաչափը` «բուսթերը» ստանալ։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով վերապատվաստումներին։

«Արդեն իսկ սահմանվել են աղյուսակները, թե որ պատվաստման դեպքում որ խթանիչն է նախընտրելի կիրառել։ Այն քաղաքացիներին, որոնք պատվաստվել են ոչ ՌՆԹ հիմքով պատվաստանյութերով` («Մոդեռնա» և «Պֆայզեր»), խորհուրդ է տրվում նույն պատվաստանյութի խթանիչ կիրառել»,–ասաց նախարարը` հավելելով, որ կան քաղաքացիներ, որոնք երրորդ դեղաչափն արդեն իսկ ստացել են։

Նրա խոսքով` կարևոր է, որ առաջին հերթին խթանիչ ստանան ռիսկի խմբում գտնվող քաղաքացիները` խրոնիկ հիվանդություններ ունեցողները, բուժաշխատողները։ Ավանեսյանը նշեց, որ դեռևս պարտադիր բնույթ չի կրում խթանիչի կիրառումը։
Ինչ վերաբերում է սահմանափակումներին` Ավանեսյանը հավելեց, որ դիմակային ռեժիմը դեռ կպահպանվի, քանի որ բոլոր հետազոտությունները վկայում են, որ դիմակներ կրելն արդյունավետ է։
Անահիտ Ավանեսյան - Sputnik Արմենիա, 1920, 25.11.2021
Հայաստանում վերապատվաստվել կարելի է 6 ամիս անց` կամավորության սկզբունքով. նախարար
Ավելին` նրա խոսքով` առաջիկայում կկասեցվի այն լաբորատորիաների աշխատանքը, որոնք չեն բավարարի համապատասխան պայմաններին։ Հարցն այն է, որ նախարարության մասնագիտական խումբը լաբորատորիաներում մշտադիտարկումներ է իրականացնում, որոնք առաջիկա 10 օրերին կամփոփվեն. լաբորատորիաների համար հատուկ ցուցումներ կգործեն։
Հայտնի է՝ քանի պատվաստում է կատարվել Հայաստանում
Հիշեցնենք, մինչ այս կառավարության նիստում Ավանեսյանն ասել էր, որ վերապատվաստումների իրականացման կարգի ու ժամկետների վերաբերյալ պաշտոնական դիրքորոշում չկա, այդ հարցը դեռ քննարկվում է։
Լրահոս
0