Չենք հնազանդվի կործանարար որոշումներին. «Ռեստորանների ասոցացիան»` Ավանեսյանի ասածի մասին

© Sputnik / Andranik GhazaryanՌեստորան, Երևան
Ռեստորան, Երևան - Sputnik Արմենիա, 1920, 29.11.2021
Ռեստորան, Երևան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
«Ռեստորանների ասոցացիա» ՀԿ–ն հայտարարություն է տարածել` անդրադառնալով հունվարի 1-ից ուժի մեջ մտնող սահմանափակմանը։ Նշվում է, որ ռեստորանային ոլորտն առանց այն էլ գտնվում է խիստ ծանր տնտեսական իրավիճակում։
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. «Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ–ն իր անհամաձայնությունն է հայտնում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի այն հայտարարության հետ, որ հունվարի 1-ից հանրային սննդի վայրեր մուտքը հնարավոր կլինի միայն թեստի կամ էլ պատվաստման հավաստագրով։
Ավանեսյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ հունվարի 1-ից մշակութային միջոցառումներին և հանրային սննդի վայրեր մուտք կգործեն միայն պատվաստման կամ էլ թեստավորման հավաստագրով։
«Կոչ ենք անում ՀՀ կառավարությանը և առողջապահության նախարարությանը զերծ մնալ անհիմն և բացասական հետևանքներ ունեցող նախաձեռնություններից։ Խիստ անհամաձայնություն ենք հայտնում հնչեցված մտքի հետ և հայտարարում, որ գործարարները կնախաձեռնեն հակազդեցության քայլեր»,–նշված է ՀԿ–ի հայտարարության մեջ։
И.о. министра здравоохранения Анаит Аванесян (10 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 29.11.2021
Կորոնավիրուսով վարակված 23 քաղաքացի է մահացել, որոնք պատվաստված են եղել. Ավանեսյան
«Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ–ն հայտնում է, որ ռեստորանային ոլորտը գտնվում է խիստ ծանր տնտեսական իրավիճակում, ապահովում է 50 000 աշխատատեղ և չի պատրաստվում հնազանդվել ոլորտի համար կործանարար որոշումներին։ ՀԿ–ն կոչ է անում պատասխանատու գերատեսչություններին զբաղվել մասնագիտական խնդիրներով, մասնավորապես, առողջապահությամբ` զերծ մնալով գործարար աշխարհին միջամտելուց։
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտնել էր` առողջապահության նախարարությունը նախատեսում է որոշ սահմանափակումներ կիրառել ՀՀ մուտք գործող այն երկրների քաղաքացիների համար, որտեղ հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր` «օմիկրոն» շտամը։
Նախատեսվում է արգելել Հարավաֆրիկյան Հանրապետությունից, Բոտսվանայից, Լեսոտոյից, Նամիբիայից, Զիմբաբվեից, Մոզամբիկից, Մադագասկարից և Տանզանիայից քաղաքացիների մուտքը ՀՀ։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала