Դոնի Ռոստովում կտեղադրվի մարշալ Բաղրամյանի հուշարձանը

© Photo : Минобороны России / Фото из семейных и личных архивовМаршал Советского Союза, дважды Герой Советского Союза Баграмян Иван Христофорович, 1970-е годы
Маршал Советского Союза, дважды Герой Советского Союза Баграмян Иван Христофорович, 1970-е годы - Sputnik Արմենիա, 1920, 29.11.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բաղրամյանը մահացել է 1982 թվականի սեպտեմբերի 21-ին՝ դառնալով Հայրենական Մեծ պատերազմի ռազմաճակատների հրամանատարներից վերջինը։
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Դոնի Ռոստովի թիվ 22 դպրոցի բակում տեղի կունենա Խորհրդային Միության կրկնակի հերոս, Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի հուշարձանի բացումը: Տեղեկությունը հայտնում են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից։
Մոսկվայում բացվել է երկու ժողովուրդների մարշալի` Հովհաննես Բաղրամյանի հուշարձանը
Հանդիսավոր միջոցառումը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին՝ մարշալ Բաղրամյանի ծննդյան օրը։ Բացման արարողությանը կմասնակցեն Հարավային ռազմական օկրուգի զինծառայողները, պատվո պահակախմբի վաշտը, վարչակազմի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Խորհրդային զորահրամանատար Հովհաննես Բաղրամյանը ծնվել է 1897 թվականին։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ նա ղեկավարել է առաջին Մերձբալթյան և Երրորդ Բելառուսական ճակատները։ Լենինի 7 շքանշանի ասպետ է, նաև ԽՍՀՄ կրկնակի հերոս, Խորհրդային միության մարշալ:
Андраник Озанян со своими солдатами - Sputnik Արմենիա, 1920, 30.08.2017
Զորավար Անդրանիկի և Հովհաննես Բաղրամյանի հանդիպումը
Պատերազմից հետո, արդեն Կարիբյան ճգնաժամի ժամանակ, Բաղրամյանը ղեկավարել է Կուբայում խորհրդային զորքերի խմբի տեղափոխման և տեղակայման ծրագրի մշակումը, ինչպես նաև Խորհրդային Միության գործողությունները։
Մահացել է 1982 թվականի սեպտեմբերի 21-ին։ Զորավարի աճյունասափորը թաղված է Մոսկվայի Կարմիր հրապարակում գտնվող Կրեմլի պատի մեջ։
Լրահոս
0