https://armeniasputnik.am/20211129/hajastanum-pahestazvorum-hashvarvats-bzhishkneri-zvorakvoch-klini-hajtni-en-zhamketnery-35869236.html
Հայաստանում պահեստազորում հաշվառված բժիշկների զորակոչ կլինի. հայտնի են ժամկետները
Հայաստանում պահեստազորում հաշվառված բժիշկների զորակոչ կլինի. հայտնի են ժամկետները
Պահեստազորի սպայական կազմի զորակոչի շրջանակներում մինչև 2022 թվականի փետրվարի 25-ը ներառյալ կիրականացվի նաև զորացրում։ 29.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-29T23:15+0400
2021-11-29T23:15+0400
2021-11-29T23:20+0400
հայաստան
բժիշկ
սպա
զորակոչիկ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/06/16/28034537_0:0:1601:901_1920x0_80_0_0_fe1af96cf641eebc9eab9700152a74ce.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում ներկայացվել է որոշման նախագիծ, համաձայն որի` 2021 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 2022 թվականի փետրվարի 25-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի սպայական կազմում հաշվառված՝ մինչև 35 տարեկան արական սեռի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության զորակոչ կլինի՝ ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի:Որոշման մեջ սահմանված է պահեստազորի սպայական կազմի զորակոչի ենթակա անձանց թվաքանակը՝ մինչև 70 բժիշկ-մասնագետ:«Պահեստազորի սպայական կազմի զորակոչի շրջանակներում մինչև 2022 թվականի փետրվարի 25-ը ներառյալ զորացրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված ժամկետում պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին»,–ասված է նախագծում:Պահանջվում է պահեստազորի սպայական կազմի զորակոչից խուսափող քաղաքացիների տվյալներն ուղարկել Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ, իսկ զորակոչի ավարտից հետո` նրանց վերաբերյալ կազմված նյութերը ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության համապատասխան կայազորային քննչական բաժիններ:Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
https://armeniasputnik.am/20211105/arcakhum-dzmerajin-zorakvoch-e-sksvel-35027844.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/06/16/28034537_50:0:1473:1067_1920x0_80_0_0_bd7ff4873e29e67c7e6825dac050e183.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, բժիշկ, սպա, զորակոչիկ
հայաստան, բժիշկ, սպա, զորակոչիկ
Հայաստանում պահեստազորում հաշվառված բժիշկների զորակոչ կլինի. հայտնի են ժամկետները
23:15 29.11.2021 (Թարմացված է: 23:20 29.11.2021) Պահեստազորի սպայական կազմի զորակոչի շրջանակներում մինչև 2022 թվականի փետրվարի 25-ը ներառյալ կիրականացվի նաև զորացրում։
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Իրավական ակտերի նախագծերի հրապարակման
կայքում ներկայացվել է որոշման նախագիծ, համաձայն որի` 2021 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 2022 թվականի փետրվարի 25-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի սպայական կազմում հաշվառված՝ մինչև 35 տարեկան արական սեռի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության զորակոչ կլինի՝ ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի:
Որոշման մեջ սահմանված է պահեստազորի սպայական կազմի զորակոչի ենթակա անձանց թվաքանակը՝ մինչև 70 բժիշկ-մասնագետ:
«Պահեստազորի սպայական կազմի զորակոչի շրջանակներում մինչև 2022 թվականի փետրվարի 25-ը ներառյալ զորացրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված ժամկետում պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին»,–ասված է նախագծում:
Պահանջվում է պահեստազորի սպայական կազմի զորակոչից խուսափող քաղաքացիների տվյալներն ուղարկել Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ, իսկ զորակոչի ավարտից հետո` նրանց վերաբերյալ կազմված նյութերը ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության համապատասխան կայազորային քննչական բաժիններ:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: