Հայտնի է՝ քանի պատվաստում է կատարվել Հայաստանում

© Sputnik / Armenuhi MkhoyanՊատվաստումների օր Գյումրիում
Պատվաստումների օր Գյումրիում - Sputnik Արմենիա, 1920, 29.11.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կորոնավիրուսի դեմ երկու դեղաչափ ստացած քաղաքացիները կարող են վերապատվաստվել միայն 6 ամիս հետո։
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում նոյեմբերի 28-ի դրությամբ կատարվել է 1 մլն 217 հազար 391 պատվաստում։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Առաջին դեղաչափը ստացել է 781 011, իսկ երկրորդը` 436 380 մարդ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել էր, որ կորոնավիրուսի դեմ երկու դեղաչափ ստացած քաղաքացիները կարող են վերապատվաստվել (երրորդ դեղաչափը ստանալ) 6 ամիս հետո։
Իսրայելում կորոնավիրուսը երկու վայրկյանում ոչնչացնելու միջոց են հայտնաբերել
Հավելենք, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստում են «Moderna» ընկերության, ինչպես նաև «Սպուտնիկ V», «AstraZeneca», «Sinopharm», «Coronavac» պատվաստանյութերով։
Լրահոս
0