https://armeniasputnik.am/20211129/hapk-khv-nakhagahi-pashtvonum-veryntrvel-e-vvolvodiny-teknatsutjunn-arajadrel-e-simvonjany-35849435.html
ՀԱՊԿ ԽՎ նախագահի պաշտոնում վերընտրվել է Վոլոդինը. թեկնածությունն առաջադրել է Սիմոնյանը
ՀԱՊԿ ԽՎ նախագահի պաշտոնում վերընտրվել է Վոլոդինը. թեկնածությունն առաջադրել է Սիմոնյանը
Ալեն Սիմոնյանը նշել է, որ ՀԱՊԿ-ն առանցքային հարթակ է անվտանգության ապահովման համար։ 29.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-29T15:53+0400
2021-11-29T15:53+0400
2021-11-29T15:55+0400
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
ալեն սիմոնյան
վյաչեսլավ վոլոդին
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/557/75/5577588_0:0:2891:1626_1920x0_80_0_0_2a85c92a6485f5253ab5432aab6d2a3e.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի պաշտոնում վերընտրվել է Վյաչեսլավ Վոլոդինը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։ Ըստ հաղորդագրության` այսօր Մոսկվայում առցանց անցկացվել է ԽՎ խորհրդի և ԽՎ-ի 14-րդ համատեղ լիագումար նիստը:ՀԱՊԿ-ում նախագահող պետության խորհրդարանի ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն է ՀԱՊԿ ԽՎ-ի նախագահի թեկնածու առաջադրել ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին: Սիմոնյանը հիշեցրել է, որ նախագահին լիագումար նիստում ընտրում է խորհրդարանական վեհաժողովը 3 տարի ժամկետով:Սիմոնյանն առաջարկել է ընդլայնել նաև համատեղ հայտարարություններ անելու պրակտիկան՝ թարմացնելով ճգնաժամային իրավիճակներին արձագանքման մեխանիզմները: Խոսելով առաջնահերթություններից՝ Ալեն Սիմոնյանն առանձնացրել է ՀԱՊԿ պետությունների միջև ռազմական համագործակցության զարգացման անհրաժեշտությունը:ԱԺ նախագահը մասնակիցներին տեղեկացրել է, որ Հայաստանի խորհրդարանը հանդես է եկել խորհրդարանական վեհաժողովի 15-ամյակը նշելու և ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի հոբելյանական նիստը Երևանում անցկացնելու և մի շարք այլ առաջարկներով:Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր` որպես նախագահող երկիր` պետք է աշխատենք, որ ՀԱՊԿ-ը պատշաճ մասնակցություն ունենա մեր տարածաշրջանում անվտանգության ապահովմանը։ Նրա խոսքով` Հայաստանը չի դիտարկի ՀԱՊԿ-ից դուրս գալու հանգամանքը։
https://armeniasputnik.am/20211124/hajastani-ev-tajikstani-ag-nakhararnery-qnnarkel-en-hapk-shrjanakum-hamagvortsakcutjany-35699918.html
https://armeniasputnik.am/20211124/ajsorva-drutjamb-gharabaghjan-hakamartutjuny-lutsvats-che-hapk-nakhkin-glkhavvor-qartughar-35705531.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/557/75/5577588_0:0:2731:2048_1920x0_80_0_0_211a279153ac161a956bdbc8a979ab1b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), ալեն սիմոնյան, վյաչեսլավ վոլոդին
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), ալեն սիմոնյան, վյաչեսլավ վոլոդին
ՀԱՊԿ ԽՎ նախագահի պաշտոնում վերընտրվել է Վոլոդինը. թեկնածությունն առաջադրել է Սիմոնյանը
15:53 29.11.2021 (Թարմացված է: 15:55 29.11.2021) Ալեն Սիմոնյանը նշել է, որ ՀԱՊԿ-ն առանցքային հարթակ է անվտանգության ապահովման համար։
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի պաշտոնում վերընտրվել է Վյաչեսլավ Վոլոդինը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Ազգային ժողովի
մամուլի ծառայությունը։ Ըստ հաղորդագրության` այսօր Մոսկվայում առցանց անցկացվել է ԽՎ խորհրդի և ԽՎ-ի 14-րդ համատեղ լիագումար նիստը:
ՀԱՊԿ-ում նախագահող պետության խորհրդարանի ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն է ՀԱՊԿ ԽՎ-ի նախագահի թեկնածու առաջադրել ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին: Սիմոնյանը հիշեցրել է, որ նախագահին լիագումար նիստում ընտրում է խորհրդարանական վեհաժողովը 3 տարի ժամկետով:
«ՀՀ ԱԺ նախագահը նաև ծավալուն ելույթ է ունեցել: Սիմոնյանի խոսքով՝ ՀԱՊԿ-ն առանցքային հարթակ է անվտանգության ապահովման համար՝ երաշխավորելու կազմակերպության անդամ պետությունների անվտանգությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Սիմոնյանն առաջարկել է ընդլայնել նաև համատեղ հայտարարություններ անելու պրակտիկան՝ թարմացնելով ճգնաժամային իրավիճակներին արձագանքման մեխանիզմները: Խոսելով առաջնահերթություններից՝ Ալեն Սիմոնյանն առանձնացրել է ՀԱՊԿ պետությունների միջև ռազմական համագործակցության զարգացման անհրաժեշտությունը:
ԱԺ նախագահը մասնակիցներին տեղեկացրել է, որ
Հայաստանի խորհրդարանը հանդես է եկել խորհրդարանական վեհաժողովի 15-ամյակը նշելու և ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի հոբելյանական նիստը Երևանում անցկացնելու և մի շարք այլ առաջարկներով:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին վարչապետ
Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր` որպես նախագահող երկիր` պետք է աշխատենք, որ ՀԱՊԿ-ը պատշաճ մասնակցություն ունենա մեր տարածաշրջանում անվտանգության ապահովմանը։ Նրա խոսքով`
Հայաստանը չի դիտարկի ՀԱՊԿ-ից դուրս գալու հանգամանքը։