00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սոչիի հանդիպումը. կոնկրետ փաստաթուղթ չստորագրվեց, բայց բոլորը գոհ են

© PhotoՀայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ (26 նոյեմբերի, 2021թ․). Սոչի
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ (26 նոյեմբերի, 2021թ․). Սոչի - Sputnik Արմենիա, 1920, 29.11.2021
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ (26 նոյեմբերի, 2021թ․). Սոչի
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Մի քանի տասնամյակ շարունակ Ղարաբաղով զբաղվող Մինսկի խումբը կարծես թե մեռավ բնական մահով։ Համենայնդեպս, նման տպավորություն թողեց Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի վերջին հանդիպումը Սոչիում։
Սոչիի հանդիպում. կոնկրետ փաստաթուղթ չստորագրվեց, բայց բոլորը գոհ են
Մինսկի խմբի համանախագահներն այնտեղ չէին, և դա բոլորովին զարմանալի չէ. Արցախի մասին Սոչիում, ճիշտ է, մի թեթև խոսվեց, սակայն ռուսաստանյան այդ հանդիպումը, որում ոչ մի կոնկրետ փաստաթուղթ չստորագրվեց, այնուամենայնիվ, կարելի է ասել, հանգրվանային էր՝ բանակցային գործընթացը Լեռնային Ղարաբաղից ակնհայտորեն տեղափոխվում է դեպի արևմուտք, դեպի Հայաստանի և Ադրբեջանի սահմաններ, այնտեղից էլ` դեպի Հայաստանի բուն տարածք։
Ինչպես գիտեք, այդ տարածքում են Ադրբեջանի զինվորականները, ինչը Սոչիում էլ փաստեց Հայաստանի վարչապետը, բայց կողմերը, միևնույնն է, համաձայնեցին առաջ տանել սահմանների ճշգրտման գործը։ Եվ այստեղ երեք սցենար է ուրվագծվում։ Առաջին՝ սահմանազատման և սահմանագծման ողջ ընթացքում և դրանից հետո ադրբեջանական զորքը շարունակում է մնալ այդ 40 քառակուսի կիլոմետրի վրա՝ հայտարարելով դա «անվտանգության գոտի», ինչպես ժամանակին արել էր հայկական կողմը։ Երկրորդ՝ ադրբեջանցիները պարզապես դուրս են գալիս իրենց գրաված տարածքներից, ինչպես ժամանակին Իսրայելը հեռացավ Լիբանանից, թեև եկել, հասել էր մինչև Բեյրութ։ Համաձայնե՛ք` իսրայելյան սցենարը մեր դեպքում քիչ հավանական է, որովհետև Բաքուն մինչև հիմա ակնարկ էլ չի արել, որ կարող է կամովին դուրս գալ Հայաստանի տարածքից։ Ուրեմն մնում է դեպքերի զարգացման երրորդ, ամենաանցանկալի տարբերակը՝ նոր ճակատամարտ կամ նույնիսկ նոր պատերազմ։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վալդիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը (26 նոյեմբերի, 2021թ․). Սոչի - Sputnik Արմենիա, 1920, 29.11.2021
Ալիևն Էրդողանին մանրամասներ է հայտնել Սոչիի եռակողմ հանդիպման մասին
Խոստովանենք, սակայն, միջազգային հանրությանը և առանձին պետություններին շատ քիչ է հետաքրքրում Արցախի հետագա ճակատագիրը։ Առավել ևս նրանց բացարձակ չի հուզում, թե կոնկրետ որ գյուղերով կանցնի Հայաստանի և Ադրբեջանի սահմանը, կամ ով կխորովի իշխան ձուկը, որը մինչև ադրբեջանցիների գալը Սև լճում բուծում էին հայերը։ Հայաստան-Ադրբեջան հակամարտությունում ամենից շատ բոլորին հետաքրքրում է միայն մի հարց՝ արդյոք կբացվե՞ն տարածաշրջանային կոմունիկացիաները։ Սոչիում երեք ղեկավարները դա այսպես ձևակերպեցին. «Ընդգծեցինք տարածաշրջանի տնտեսական ներուժը բացահայտելու համար կոնկրետ ծրագրերի հնարավորինս արագ մեկնարկի անհրաժեշտությունը»։ Այսինքն` հանդիպման մասնակիցներն այնուամենայնիվ խուսափեցին «միջանցք» բառից։
Հայերի հետապնդումները համակարգված են․ Արցախի ՄԻՊ–ն արձագանքել է Ալիևի հայտարարությանը
Մենք ամեն հանդիպումից հետո այսպես մանրամասն վերլուծում ենք ամեն բառն ու նախադասությունը, այնինչ Իլհամ Ալիևը նման հայտարարություններին բացարձակ որևէ կարևորություն չի տալիս։ Հենց Սոչիից նա գնացել է Աշխաբադ, որտեղ Ռեջեփ Էրդողանի հետ մասնակցել է Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին և համառորեն կրկին խոսել «Զանգեզուրի միջանցքի» մասին. «Այսօր ես կարող եմ ասել, որ Զանգեզուրի միջանցքն իրականություն է դառնում։ Այս նոր տրանսպորտային ենթակառուցվածքը կդառնա Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ միջանցքների կարևոր մասը։ Վստահ եմ, որ կազմակերպության անդամ պետությունները կօգտագործեն այդ միջանցքը»։ Նկատեք՝ Սոչիում միջանցքի մասին խոսք չեղավ, իսկ Թուքմենստանի մայրաքաղաքում Ադրբեջանի նախագահը երեք կարճ նախադասության մեջ երեք անգամ օգտագործեց այդ բառը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վալդիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը (26 նոյեմբերի, 2021թ․). Սոչի - Sputnik Արմենիա, 1920, 29.11.2021
Արտաքին խաղացողները կարող են խանգարել Երևանի և Բաքվի միջև փոխզիջման հասնելուն. փորձագետ
Ինչևէ, Սոչիի հանդիպման բոլոր մասնակիցները գոնե արտաքնապես գոհ մնացին։ Բայց գիտե՞ք` ակամայից մի անսովոր միտք է ծագում՝ այդ հանդիպումը, այնուամենայնիվ, լուրջ հարված հասցրեց… Ո՞ւմ։ Հայաստանյան ընդդիմությանը։ Հիշում եք, չէ՞, մի շաբաթ շարունակ ցուցարարները հավաքվում էին Հանրապետության հրապարակում, իրենց վճռական բողոքն էին հայտնում Սոչիում իբր ստորագրվելիք ոչ հայանպաստ փաստաթղթերի դեմ։ Նույնիսկ հիշեցին գրեթե 30 տարի առաջ Հայաստանի Գերագույն խորհրդի ընդունած որոշումն, ըստ որի` Հայաստանի համար անընդունելի է ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղը նշված կլինի Ադրբեջանի կազմում։ Եվ ի՞նչ։ Բացարձակ ոչինչ. ոչ մի կոնկրետ փաստաթուղթ Սև ծովի գեղատեսիլ ափին չստորագրվեց։
Ճիշտ է, Սոչիից հետո էլ ընդդիմությունը վարչապետի հրաժարականի անհրաժեշտությունը հիմնավորող պատճառների այնպիսի հաստ խուրձ ունի, որ 10 հրաժարականի կհերիքի։ Բայց հարց է ծագում՝ բա որ չգնաց, ի՞նչ եք անելու։ Սակայն ամենահետաքրքիրը մեկ այլ հարց է՝ բա որ գնաց, ի՞նչ եք անելու։
Պաշտոնական Երևանի բացթողումը կամ Սոչիի հայտարարության լավ և վատ կողմերը
Լրահոս
0