Ոչ թե պառակտում, այլ ապակենտրոն գործողություններ․ Զոհրաբյանը՝ «5165»-ի առանձնանալու մասին

© Sputnik / Aram NersesyanՓաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը Հանրապետության հրապարակում Ազատագրական շարժման հավաքի ժամանակ (24 նոյեմբերի, 2021թ․). Երևան
Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը Հանրապետության հրապարակում Ազատագրական շարժման հավաքի ժամանակ (24 նոյեմբերի, 2021թ․). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 29.11.2021
Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը Հանրապետության հրապարակում Ազատագրական շարժման հավաքի ժամանակ (24 նոյեմբերի, 2021թ․). Երևան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Շարժումն ու կուսակցությունը գործելու են առանձին, բայց նպատակը նույնն է՝ վարչապետի և նախագահի հեռացումը։
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik․ Սա բաժանում կամ պառակտում չէ, այլ՝ ապակենտրոն գործողություններ։ Ազատագրական շարժումից «5165»-ի առանձնանալու որոշումը լրագրողների հետ զրույցում այսպես բնորոշեց Ազատագրական շարժման անդամ, ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը։
«Այնպիսի տարաձայնություններ չունենք, որ պառակտման հարց առաջանա, սա պառակտում չէ։ Այս պահից որոշակի ծրագիր «5165»-ն է իրականացնելու, Ազատագրական շարժումն էլ իր ծրագիրն է իրականացնելու»,- նշեց Զոհրաբյանը։
Շեշտեց՝ թեպետ իրենք համախմբման կողմնակիցն են, բայց հարգում են «5165»-ի որոշումը։ Կարևորն այն է, որ երկուսի նպատակն էլ նույնն է՝ պահանջում են վարչապետի ու նախագահի հրաժարականները։
Անդրադառնալով հարցին, թե արդյոք «5165»-ի՝ շարժումից առանձնանալը չի՞ կարող ազդել հավաքներին մասնակցող մարդկանց թվի վրա, Զոհրաբյանը նշեց՝ ամեն ինչի վրա էլ կարող է ազդել։
«5165» շարժման քայլերթը կառավարության շենքից դեպի Ազգային ժողով և ՀՀ նախագահի նստավայր (22 նոյեմբերի, 2021թ․). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 29.11.2021
Փողոցային պայքարն այս պահին տեղափոխվում է քաղաքական կոնսուլտացիաների հուն. «5165» շարժում
Նրա խոսքով՝ ժողովուրդը վստահության խնդիր ունի, հիասթափված ժողովուրդը ևս մեկ անգամ անձի կամ խմբի վստահելու հարցում առավել զգույշ է։ Նշում է՝ այդ զգուշությունը կարող է այնքան լինել, որ բերի վաղվա կործանմանը, բայց, միևնույն է` որոշողը ժողովուրդն է։ Զոհրաբյանը հույսը դնում է ժողովրդի իմաստության վրա։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը Facebook-ում գրառում էր արել, որով հայտնել էր, որ դուրս է գալիս 1 շաբաթ տևած «Ազատագրական շարժումից» ու իր պայքարը կշարունակի առանձին։
Նշենք` նոյեմբերի 22-ից «Ազատագրական շարժումը» բողոքի ակցիաներ և հանրահավաքներ էր իրականացնում` պահանջելով, որպեսզի Փաշինյանը հրապարակի սահմանազատման մասին փաստաթուղթը։
Լրահոս
0