00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հոսպիտալացման համար պետք է 3-3,5 ժամ ճանապարհ անցնել. Սյունիքի գյուղերի խնդիրները

© Photo : ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of ArmeniaԱրման Թաթոյանը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Սյունիքի մարզի Սրաշեն, Ներքին Հանդ և Ծավ գյուղերում
Արման Թաթոյանը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Սյունիքի մարզի Սրաշեն, Ներքին Հանդ և Ծավ գյուղերում - Sputnik Արմենիա, 1920, 30.11.2021
Արման Թաթոյանը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Սյունիքի մարզի Սրաշեն, Ներքին Հանդ և Ծավ գյուղերում
Բաժանորդագրվել
Արման Թաթոյանը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Սյունիքի մարզի Սրաշեն, Ներքին Հանդ և Ծավ գյուղերում։
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանական զինված ուժերի կողմից մաքսակետեր տեղադրելուց հետո մի շարք գյուղերում լուրջ խնդիրներ են առաջ եկել, օրինակ` թեև Շիկահողում գործում է բժշկական ամբուլատորիա, որտեղ կա բուժքույր, բայց բուժօգնության լուրջ հարցերը չեն կարող լուծվել։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` հավելելով, որ հոսպիտալացման համար մարդիկ պետք է 3-3,5 ժամ ճանապարհ անցնեն, որպեսզի Մեղրիով հասնեն Կապան:
Թաթոյանն այսօր փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Սյունիքի մարզի Սրաշեն, Ներքին Հանդ և Ծավ գյուղերում, տեղի են ունեցել քննարկումներ բնակիչների հետ։

«Գյուղերից մեկում բնակիչը պետք է պարբերաբար սրտի հետազոտություն անցնի Երևանում, Կապանում՝ արյան մակարդելիության ցուցանիշների հետազոտություն, մեկ այլ դեպքում՝ աչքի հետազոտություն, բայց ճանապարհի պատճառով այլևս չեն կարողանում գնալ հետազոտությունների»,–արձանագրել է Թաթոյանը։

Բացի այդ, Ծավ գյուղում գործող հացի արտադրամասը, որն արտադրանքն իրացնում էր ինչպես հարակից գյուղերում, այնպես էլ Կապան քաղաքում, ստիպված է եղել 50 տոկոսով կրճատել արտադրանքի ծավալները. սրա հետևանքով նաև աշխատողների աշխատավարձերի հետ կապված խնդիրներ են առաջացել։
Թաթոյանը նկատում է, որ ոչ ամենագնաց մեքենաների համար այլընտրանքային ճանապարհի բացարձակ անանցանելիությունը դարձել է ընտանիքների բաժանման պատճառ․ օրինակ՝ Շիկահողում, Ճակատենում երիտասարդ ընտանիքները Կապան աշխատանքի հասնելու դժվարությունների պատճառով ստիպված բնակարան են վարձակալել Կապանում՝ գյուղում թողնելով իրենց ծնողներին կամ ընտանիքի տարեց անդամներին։
Արման Թաթոյանը Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի ուղեկցությամբ այցելել է Շիկահող ու Ճակատեն գյուղեր։ - Sputnik Արմենիա, 1920, 30.11.2021
Սյունիքի Շիկահող ու Ճակատեն գյուղերում մարդիկ բազմաթիվ խնդիրների առաջ են կանգնել. ՄԻՊ
Թաթոյանը նշում է, որ իրականում ճանապարհների ապաշրջափակման քողի ներքո ադրբեջանական իշխանությունները վարում են ՀՀ քաղաքացիական բնակավայրերի մեկուսացման ու հումանիտար խնդիրներ առաջացնող նպատակային քաղաքականություն:

«Սահմանվել է նաև այլընտրանքային դժվարանցանելի ճանապարհով Ճակատենից Կապան տանող 1 «ՈւԱԶ» մեքենայով երթուղի` օրական 3 անգամ, ինչպես նաև օրական 1 անգամ Մեղրի տանող երթուղի: Որքան էլ, օրինակ, տեղական մարմիններն աջակցեն, դա օբյեկտիվորեն չի լուծում իրավունքների այն զանգվածային խախտումների հարցը, որ առաջ է եկել ադրբեջանական իշխանությունների, նրանց զինված ծառայողների անօրինական արարքներով»,–ասում է Թաթոյանը։

Նա հավելում է, որ ելքը հստակ է՝ ադրբեջանական զինված կամ այլ ծառայողներ մեր համայնքների հարևանությամբ կամ համայնքների միջև ճանապարհներին չպետք է լինեն, պետք է ստեղծվի անվտանգության ապառազմականացված գոտի:
Թաթոյանը ներկայացված իրավիճակի առնչությամբ հատուկ զեկույներ կներկայացնի միջազգային համապատասխան կառույցներին, ինչպես նաև ՀՀ մարմիններին և ՀԿ-ներին:
Հիշեցնենք` Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներին նոյեմբերի 11-ից և նոյեմբերի 15-ից ադրբեջանական մաքսակետեր են տեղադրվել։
Դեռ նոյեմբերի 19-ին Արման Թաթոյանն ընդգծել էր, որ Սյունիքի մարզում Կապան–Ճակատեն ճանապարհին ադրբեջանական անօրինական արարքների հետևանքով 6 գյուղում (Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ. խմբ) անորոշություն է, սրվել են հումանիտար խնդիրները։
Սյունիքի մարզի հիմնախնդիրների լուծման համար կառավարությունը 400 մլն դրամ հատկացրեց
Լրահոս
0