Ադրբեջանը հետ է քաշել զորքերն Իշխանասարից. գյուղապետ

© Sputnik / Aram NersesyanԻշխանասար լեռը և համանուն գյուղը
Իշխանասար լեռը և համանուն գյուղը - Sputnik Արմենիա, 1920, 30.11.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ադրբեջանի զինված ուժերը լքել են Իշխանասար լեռան հատվածը, որի մոտ նոյեմբերի 16-ին մարտեր էին ընթացել հայ զինծառայողների հետ։
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանի զինված ուժերը հեռացել են Իշխանասարի շրջանից, Sputnik Արմենիային հայտնեց գյուղապետ Մարատ Պետրոսյանը։
«Այնտեղ, որտեղ մարտեր էին ընթանում, նրանք էլ չկան»,- ասաց Պետրոսյանը։
Թե որքան են ադրբեջանցիները հեռացել, Պետրոսյանը չգիտեր։ Նրան հայտնի չէր նաև՝ արդյոք այդ դիրքերում հայ զինծառայողներ են տեղակայվել։
Հրահանգ չունենք գյուղը դատարկելու. Իշխանասարի համայնքապետ
Գյուղապետը, մասնավորապես, հաստատեց, որ ադրբեջանցիները հեռացել են Իշխանասար լեռան մի հատվածից, որտեղով նրանք ճանապարհ էին կառուցել։
Գյուղի բնակիչները Sputnik Արմենիային տեղեկացրին, որ ադրբեջանցիների հեռանալու մասին հայտնի է դարձել երեկ։
Հիշեցնենք` նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
Իշխանասարի բնակիչներ - Sputnik Արմենիա, 1920, 17.11.2021
Իրենք սարի գլխին են, մենք` սարի տակ. ինչ են պատմում Իշխանասարի բնակիչները
Դրանից հետո տեղային մարտեր էին սկսվել։
Արդյունքում հայկական կողմը 2 մարտական դիրք կորցրեց, ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հայտնեց 12 հայ զինծառայողի գերեվարման և մեկ զոհի մասին:
Նոյեմբերի 16–ին` ժ. 22։30–ի սահմաններում, ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։
Լրահոս
0