Ապաշրջափակման գործընթացը չի ենթադրում որևէ «միջանցքի» տրամադրում. Մհեր Գրիգորյան

© Sputnik / Asatur YesayantsՄհեր Գրիգորյան
Մհեր Գրիգորյան - Sputnik Արմենիա, 1920, 30.11.2021
Մհեր Գրիգորյան
Բաժանորդագրվեք
Մհեր Գրիգորյանը վստահեցրել է, որ ապաշրջափակման պարագայում թե՛ երկաթգիծը, և թե՛ ավտոմոբիլային ճանապարհները լինելու են ՀՀ իշխանության ներքո գործող ճանապարհներ։
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Տարածաշրջանում որևէ ապաշրջափակման պարագայում երկաթգիծն ու ավտոմոբիլային ճանապարհները մնալու են Հայաստանի իրավազորության ներքո: Ադրբեջանական և թուրքական կողմերի՝ «Զանգեզուրի միջանցք» եզրույթի վերաբերյալ «Հանրային հեռուստաընկերության» հարցմանն ի պատասխան՝ այսպիսի հայտարարություն է արել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Փոխվարչապետը մանրամասներ է հայտնել երկաթուղային և ավտոմոբիլային երթուղիների հստակեցման վերաբերյալ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված եռակողմ աշխատանքային խմբի քննարկումներից:

«Վերահաստատում եմ, որ հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացը չի ենթադրում էքստերիտորիալ որևէ միջանցքի տրամադրում: Վերահաստատում եմ նաև, որ ապաշրջափակման պարագայում թե՛ երկաթգիծը և թե՛ ավտոմոբիլային ճանապարհները լինելու են լիարժեք Հայաստանի իրավազորության և ինքնիշխանության ներքո գործող ճանապարհներ»,- ասել է Գրիգորյանը:

Նրա խոսքով` երկաթգծի հետ կապված՝ այս պահին քննարկվում են բացառապես Խորհրդային Միության ժամանակվա երկաթգծի ուղիների վերականգնման և դրանց շահագործման հերթականության, ժամանակացույցի հարցերը: Իսկ ավտոմոբիլային կոնկրետ ուղիների և անվտանգության կազմակերպման հետ կապված հարցերը, ըստ փոխվարչապետի, դեռ քննարկվում են։
Пресс-секретарь МИД Армении Ваган Унанян - Sputnik Արմենիա, 1920, 30.11.2021
Սոչիի հայտարարությամբ կրկին հերքվում են «միջանցքի» մասին տարածվող թեզերը. ԱԳՆ
Հավելենք, որ Սոչիում եռակողմ հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Զանգեզուրի «տրանսպորտային միջանցքը» իրականություն է դառնում։
Հիշեցնենք` Սոչիում եռակողմ հանդիպումից առաջ Պուտինն առանձնազրույց է ունեցել Ալիևի հետ։ Բանակցությունները տևել են երեք ժամ։ Եռակողմ հանդիպմանը հաջորդել է Պուտին–Փաշինյան առանձնազրույցը։
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հայտնել էր` նոյեմբերի 26-ի Սոչիի հայտարարությամբ ևս մեկ անգամ վերահաստատվում է 2021թ.–ի հունվարի 11-ի հայտարարությամբ արձանագրված` տարածաշրջանում տրանսպորտային բոլոր ուղիների ու տնտեսական կապերի ապաշրջափակման դրույթը և հերթական անգամ հերքվում են «միջանցքի» կամ միջանցքային տրամաբանության մասին տարածվող քարոզչական թեզերը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ նոր եռակողմ հանդիպում կլինի, որի ժամանակ կներկայացվեն քննարկման որոշ արդյունքներ, հայտարարություն կարվի կայացրած որոշումների մասին։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала