00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:05
8 ր
Աբովյան time
On air
18:23
34 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արթուր Սարգսյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորի հարցով դիմել են դատախազին

© Aram NersesyanԱրթուր Սարգսյան
Արթուր Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 30.11.2021
Արթուր Սարգսյան
Բաժանորդագրվել
Պատգամավորի պաշտպանները միջնորդություններ ենք ներկայացրել, որպեսզի կարգապահական վարույթ հարուցվի դատավոր Արմեն Դանիելյանի նկատմամբ։
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիսիանի նախկին համայնքապետ Արթուր Սարգսյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորի հարցով պաշտպանական կողմը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին` հանցագործության մասին հաղորդում ներկայացնելով։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հրապարակել է Սարգսյանի պաշտպան Էմին Խաչատրյանը։
Հայտնել էինք, որ Վերաքննիչ քրեական դատարանը` Արմեն Դանիելյանի նախագահությամբ, Արթուր Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացրել դեռ նոյեմբերի 15-ին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Էմին Խաչատրյանը հայտնել էր, որ իրենք անգամ ծանուցված չեն եղել տեղի և ժամի մասին։

«Այսօր համապատասխան միջնորդություններ ենք ներկայացրել բարձրագույն դատական խորհրդի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով և արդարադատության նախարարին, որպեսզի կարգապահական վարույթ հարուցվի դատավոր Արմեն Դանիելյանի նկատմամբ։ Բողոք ենք ներկայացրել նաև մարդու իրավունքների պաշտպանին, իսկ ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրել ենք հաղորդում հանցագործության մասին՝ Դանիելյանի կողմից ակնհայտ ապօրինի դատական ակտ կայացնելու վերաբերյալ»,–ասվում է Խաչատրյանի գրառման մեջ։

Միաժամանակ նա հայտնում է, որ իր փաստաբանական գործունեության ընթացքում երբևէ նման նախաձեռնությամբ հանդես չի եկել, սակայն սա այն դեպքն է, երբ դատավոր Արմեն Դանիելյանի կողմից կայացված ակնհայտ անհիմն և ապօրինի որոշմամբ խաթարվել է արդարադատության բուն էությունը, խախտվել է պաշտպանյալի մի շարք հիմնարար իրավունքներ։
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը պատգամավորական մանդատ էր ստացել «Հայաստան» դաշինքի ցուցակով արտահերթ ընտրություններին մասնակցության արդյունքում։ Հուլիսի 13-ին ՀՀ գլխավոր դատախազությունը կենտրոնական ընտրական հանձնաժողով միջնորդություն էր ներկայացրել Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու համար: Հուլիսի 15-ին ԿԸՀ–ն բավարարել էր միջնորդությունը, և Սարգսյանը ձերբակալվել էր։
Արթուր Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը)։
Արթուր Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 26.10.2021
«Հայաստան» դաշինքը կալանքից ազատ արձակված Արթուր Սարգսյանին դիմավորեց ծափահարություններով
Սարգսյանը նախկինում Սիսիան համայնքի ղեկավարն էր, նա հոկտեմբերին 20 մլն գրավի դիմաց ազատ էր արձակվել:
Հոկտեմբերի 26-ին առաջին անգամ մասնակցել էր Ազգային ժողովի նիստին։ «Հայաստան» խմբակցության պատգամավորները նրան հոտնկայս ու ծափահարություններով էին դիմավորել։
Լրահոս
0