Դեկտեմբերի 1-ից Ամբերդը փակ կլինի այցելուների համար

© SputnikТуристы у крепости Амберд
Туристы у крепости Амберд - Sputnik Արմենիա, 1920, 30.11.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արգելոցի վերաբացման ամսաթվի մասին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» կհայտնի հավելյալ։
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 1-ից Ամբերդը փակ կլինի այցելուների համար։
ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ նման որոշման պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն են։

«Հայցում ենք մեր բոլոր այցելուների ներողամտությունը։ Արգելոցի վերաբացման ամսաթվի մասին ապագայում կհայտնենք»,– ասված է տարածված հաղորդագրության մեջ։

Օդերևութաբանների կանխատեսումներով` դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը շրջանների զգալի մասում, 2-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով:
Լրահոս
0