00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևան-Գորիս ճանապարհի սյունիքյան հատվածն անհասանելի է ադրբեջանական ականանետների համար. ՊՆ

© Photo : Facebook / ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of ArmeniaМежгосударственная дорога Горис-Капан
Межгосударственная дорога Горис-Капан - Sputnik Արմենիա, 1920, 30.11.2021
Բաժանորդագրվել
ՀՀ ՊՆ-ից չեն պատասխանել այն հարցին, թե Խորհրդային Հայաստանի որ հատվածն է գտնվում Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ։
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik, Դավիթ Գալստյան. Երևան-Գորիս մայրուղու` Սյունիքի մարզի հատվածը չի դիտարկվում Ադրբեջանի զինված ուժերի դիրքերից։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Մենք ՊՆ-ին հարցրել էինք, թե ՀՀ տարածքի (Խորհրդային Հայաստանի) քանի՞ քառակուսի կմ-ն է այս պահին գտնվում ադրբեջանական ԶՈւ վերահսկողության տակ (ներառյալ միջդիրքային տարածք/չեզոք գոտի), քանի՞սն են նրանք գրավել նոյեմբերի 16-ի մարտերի ընթացքում։
Փորձել էինք ճշտել նաև, թե Երևան-Գորիս ճանապարհից նվազագույնը ի՞նչ հեռավորության վրա է գտնվում ադրբեջանական ԶՈւ-ն (որ հատվածում), և արդյոք ճանապարհը հասանելի՞ է հրաձգային և ականանետային կրակի համար։
Առաջին հարցին ՊՆ–ն չի պատասխանել, երկրորդի դեպքում էլ հիշեցրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։
«ՀՀ վարչապետը նոյեմբերի 23-ի ասուլիսում արդեն իսկ հրապարակավ հայտարարել է, որ մայիսի 12-ի հայ–ադրբեջանական սահմանային միջադեպից հետո ՀՀ սահմանները փոփոխության չեն ենթարկվել»,– ասված է պատասխանում։

Ինչ վերաբերում է երրորդ հարցին, ապա նախարարությունից նշել են. «Երևան–Գորիս մայրուղու` Սյունիքի մարզի ճանապարհային հատվածը նոր բնագծից չի դիտարկվում ադրբեջանական ԶՈւ դիրքերից և Ձեր կողմից նշված կրակային միջոցների կիրառման համար հասանելի չէ»։

Ի դեպ, նմանատիպ հարցում էինք ուղարկել նաև Հայաստանի Ազգային անվտանգության ծառայություն, որի կազմում է ընդգրկված սահմանապահ ծառայությունը։
«Հարցման մեջ նշված տեղեկությունները գտնվում են ԱԱԾ իրավասությունների շրջանակից դուրս»,– պատասխանել են ԱԱԾ–ից։
Այսօր առավոտյան Իշխանասարի գյուղապետ Մարատ Պետրոսյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը հեռացել են Իշխանասար լեռան այն հատվածից, որտեղով նրանք ճանապարհ էին կառուցել։
Թե որքան են ադրբեջանցիները հեռացել, Պետրոսյանը չգիտեր։ Նրան հայտնի չէր նաև՝ արդյոք այդ դիրքերում հայ զինծառայողներ տեղակայվել են, թե ոչ։
Գյուղի բնակիչներն էլ Sputnik Արմենիային տեղեկացրել էին, որ ադրբեջանցիների հեռանալու մասին իրենց հայտնի է դարձել երեկ։
Արման Թաթոյանը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Սյունիքի մարզի Սրաշեն, Ներքին Հանդ և Ծավ գյուղերում - Sputnik Արմենիա, 1920, 30.11.2021
Հոսպիտալացման համար պետք է 3-3,5 ժամ ճանապարհ անցնել. Սյունիքի գյուղերի խնդիրները
Հիշեցնենք` նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն էին նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
Արդյունքում հայկական կողմը 2 մարտական դիրք կորցրեց, ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հայտնեց 12 հայ զինծառայողի գերեվարման և մեկ զոհի մասին:
Նոյեմբերի 16–ին` ժամը 22։30–ի սահմանում, ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։
Լրահոս
0