00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:50
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հյուսիս-հարավ» նախագիծը Հայաստանը կարևոր տարանցիկ հանգույց կդարձնի․ ԵԱԶԲ զեկույցը

© Sputnik / Aram Nersesyan«Հյուսիս–հարավ» ճանապարհ
«Հյուսիս–հարավ» ճանապարհ - Sputnik Արմենիա, 1920, 30.11.2021
«Հյուսիս–հարավ» ճանապարհ
Բաժանորդագրվել
Եվրասիական զարգացման բանկում կարծում են, որ Հայաստանի մասնակցությունը միջազգային խոշոր տրանսպորտային նախագծին հսկայական տնտեսական արտոնություններ է խոստանում երկրին:
ԵՐԵՎԱՆ,30 նոյեմբերի – Sputnik. «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի իրականացումը և այդ նախագծին Հայաստանի միացումը հանրապետությունը կդարձնի կարևոր տարանցիկ հանգույց և կընդլայնի դեպի արտաքին շուկաներ ելքը։ Այս մասին ասվում է ««Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցք. Եվրասիայի տրանսպորտային հիմքի ստեղծումը» զեկույցում, որը հրապարակել է Եվրասիական զարգացման բանկը(ԵԱԶԲ)։
Զեկույցում նշվում է, որ «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքը, որն այժմ շինարարության ավարտական փուլում է և պետք է Հայաստանը կապի Իրանի հետ, կարող է լրացվել Քվեշեթ-Կոբի նոր, 23 կմ-անոց հատվածով, այդ թվում՝ Վրաստանի տարածքում 10-կիլոմետրանոց թունելով:

«Վերին Լարս անցակետի ռուս-վրացական ավտոմոբիլային կետ տանող ճանապարհին փոխարինող ուղու կարգավիճակում թունելը Հայաստանի Հանրապետության համար տրանսպորտային-հաղորդակցական հնարավորությունների զարգացման և արտաքին շուկաներում նրա ապրանքների հասանելիության համար նոր հեռանկարներ կբացի։ Հայաստանը կարող է կարևոր տարանցիկ հանգույց դառնալ «Հյուսիս-հարավ» ճանապարհին միանալու շնորհիվ: Հնդկաստանն ու Իրանն ակտիվորեն աջակցում են այդ նախաձեռնությանը»,-կարծում են ԵԱԶԲ-ում։

Դեռևս 2021թ.-ի մարտին Իրանում Հնդկաստանի դեսպանն ասել էր, որ Հայաստանի միացումը «Հյուսիս-հարավ» նախագծին կարող է իրականացվել իրանական Չաբահար նավահանգստի միջոցով: Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցքի գործարկումը ռազմավարական նշանակություն ունի Իրանի և Հնդկաստանի համար։ Զեկույցի համաձայն՝ այս պահին Ռուսաստանի հետ Իրանի հիմնական ապրանքաշրջանառությունն իրականացվում է Ադրբեջանով, իսկ իրանական ապրանքների առաքումները Եվրոպա իրականացվում են Թուրքիայի տարածքով: Հայաստանի օգնությամբ Իրանը կարող է դիվերսիֆիկացնել ինչպես Ռուսաստան, այնպես էլ Եվրոպա բեռների մատակարարման երթուղիները։
Ինչ վերաբերում է Հնդկաստանին, ապա զեկույցի հեղինակները նշում են, որ այն կարող է ամրապնդել իր դիրքերը «Հյուսիս-հարավ» նախագծում՝ կարճ ճանապարհ ստանալով դեպի Վրաստան, Սևծովյան ափի նավահանգիստներ և դեպի ԵԱՏՄ շուկա:
Հյուսիս–հարավ ավտոմայրուղին - Sputnik Արմենիա, 1920, 12.11.2021
Հյուսիս–հարավը` որոշիչ գործոն. ի՞նչ են «կորցրել» Իրանն ու Հնդկաստանը Հայաստանի պես երկրում
Սակայն Հայաստանի միացումը միջազգային տրանսպորտային միջանցքին հնարավոր կլինի միայն «Հյուսիս-հարավ» ազգային ավտոմոբիլային մայրուղու հատվածի շինարարության դեպքում, ինչը թույլ կտա կրճատել հեռավորությունը վրացական սահմանից մինչև իրանական սահման:
Զեկույցում նշվում է, որ Հայաստանի և Իրանի արտգործնախարարները միջանցքի հետ կապված ընթացիկ մարտահրավերները քննարկել են սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի շրջանակում: Այդ ժամանակ էլ նախարար Արարատ Միրզոյանը տեղեկացրեց «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի շրջանակում Սիսիան-Քաջարան ավտոճանապարհի նոր հատվածի կառուցման ընթացքի մասին։
ԵԱԶԲ փորձագետները հիշեցնում են, որ սեպտեմբերին Հայաստանի կառավարությունը հաստատել է երկրի հարավային շրջանները Հայաստանի կենտրոնին կապող հատվածի կառուցման ներդրումային ծրագիրը: Այժմ ընթանում են Քաջարան-Ագարակ հատվածի նախագծային աշխատանքները, որը կհեշտացնի ելքը դեպի Իրան:
Строительные работы - Sputnik Արմենիա, 1920, 10.08.2021
Իրանը շուտով ավարտին կհասցնի «Հյուսիս–հարավ» տրանսպորտային միջանցքի վերջին հատվածը
«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի հատվածների շինարարությունը կիրականացվի միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ ( ներառյալ տենդերների անցկացումը և ֆինանսական ռեսուրսների ներգրավումը):
Հիշեցնենք, որ հոկտեմբերին Երևան էր ժամանել Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարը։ Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ բանակցությունների հիմնական թեման Հայաստանի մասնակցությունն էր լայնածավալ նախագծին։
«Հյուսիս-հարավը» մուլտիմոդալ երթուղի է Սանկտ Պետերբուրգից մինչև Մումբայի նավահանգիստ (Հնդկաստան)՝ 7200 կմ երկարությամբ։ Այն այլընտրանք է ծովային ճանապարհին, որը Սուեզի ջրանցքի միջոցով կապում է Եվրոպան, Պարսից ծոցի երկրները և Հնդկական օվկիանոսը:
Строительные работы - Sputnik Արմենիա, 1920, 08.09.2021
Կառավարությունը 1,2 մլն դոլար է հատկացրել Հյուսիս–հարավի չարաշահումները բացահայտելու համար
Լրահոս
0