00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հուշատախտակ՝ Նովենցի ու Ղազանչյանի հիշատակին. Երևանի ավագանին ընդունեց որոշումը

CC BY-SA 3.0 / 23artashes / Paronyan Musical Comedy Theatre of YerevanՀակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն - Sputnik Արմենիա, 1920, 30.11.2021
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն
Բաժանորդագրվել
Ժողովրդական արտիստների միասնական հուշատախտակը կտեղադրվի Պարոնյանի անվան պետական թատրոնի ճակատային հատվածում։
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Երևանի ավագանին որոշեց մայրաքաղաքի կենտրոնում ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանի և ՀՀ ժողովրդական արտիստ, դերասանուհի Գալյա Նովենցի հիշատակները հավերժացնող հուշատախտակ փակցնել։
Նախագիծը ներկայացրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության պետ Արմինե Վարդանյանը:
Բերդ, թատրոն և հուշարձան. ռուսական հետքը Երևանում
«Հուշատախտակը կփակցվի Վազգեն Սարգսյան 7 հասցեում` Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի շենքի ճակատային մասում»,– նշեց Վարդանյանը։
Միջնորդությունը ներկայացրել է «Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարո Շահբազյանը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանը հետաքրքրվեց, թե ինչ տրամաբանությամբ են ընտրվում, թե ում հիշատակը հավերժացնող հուշատախտակ պետք է տեղադրվի։ Ընդգծեց, որ անձամբ ինքն արդեն երկար ժամանակ է սպասում է, որպեսզի հայ լրագրող, խմբագիր, արձակագիր, թարգմանիչ Այդին Մորիկյանին նվիրված հուշատախտակ տեղադրվի։
Галя Новенц в фильме Танго нашего детства  - Sputnik Արմենիա, 1920, 22.07.2020
«Էնպես կխաղամ, դեռ կտեսնես…»․ անկրկնելի Գայլա Նովենցի կյանքի ու դերերի մասին
«Մենք բոլոր հուշատախտակների վերաբերյալ նախագծերն ուղարկել ենք ավագանու մշակույթի, կրթության, սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի։ Հարցումներ են ուղղարկվել նաև վարչական շրջաններին, քանի որ եղել են այնպիսի հուշատախտակներ, որոնք առանց փաստաթղթի արդեն փակցված են եղել։ Զտել ենք ամբողջը»,– ասաց Արմինե Վարդանյանը։ Մշակույթի հանձնաժողովից ներկա պահին կա 23 հուշատախտակ տեղադրելու դրական պատասխան, օրակարգ է բերվում հերթականությամբ։
Ինչ վերաբերում է Մորիկյանին նվիրված հուշատախտակին, այն դեռևս էսքիզ չունի։
Որոշումն ընդունվեց 40 կողմ և 1 ձեռնպահ ձայներով։
«Էրեբունիում» բացվել է հուշատախտակ` նվիրված հայկական երկնքում զոհված ռուս օդաչուներին
ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանը ծնվել է 1937 թվականի հունիսի 2-ին, Երևանում: Աշխատել է Երևանի պատանի հանդիսատեսի, Կապանի Ա. Շիրվանզադեի անվան պետական, Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, Լենինականի պետական թատրոններում: Ղազանչյանն աշխատել է նաև Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական, ինչպես նաև Երևանի պատանի հանդիսատեսի թատրոններում: 1993 թվականից եղել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարը, այնուհետև տնօրենը: Մահացել է 2019 թվականին, Երևանում:
19-я церемония вручения премии Хрустальная Турандот - Sputnik Արմենիա, 1920, 14.11.2020
Մոսկվայում կարող են Արմեն Ջիգարխանյանի անունով հուշատախտակ տեղադրել
ՀՀ ժողովրդական արտիստ, դերասանուհի Գալյա Նովենցը ծնվել է 1937 թվականի հուլիսի 10-ին, Երևանում: Եղել է Կապանի, Գյումրիի, Երևանի դրամատիկական թատրոնների, ինչպես նաև Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, Համազգային թատրոնների դերասանուհի: Խաղացել է մոտ 25 ֆիլում («Մենք ենք, մեր սարերը», «Կտոր մը երկինք», «Նահապետ», «Հին օրերի երգը», «Կարոտ», «Ճերմակ անուրջներ», «Գիքոր» և այլն): ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի կինն էր: Մահացել է 2012 թվականին:
Լրահոս
0