00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ է տեղափոխում Ադրբեջանը ՀՀ օդային տարածքով. պատգամավորը հարցեր ուղղեց փոխնախարարին

CC BY 2.0 / Papas Dos / 4K-AI88 GLF6(G650) Azerbaijan Government VKO UUWWСамолет Gulfstream G650 авиакомпании Azal
Самолет Gulfstream G650 авиакомпании Azal - Sputnik Արմենիա, 1920, 30.11.2021
Բաժանորդագրվել
Ընդդիմադիր պատգամավորը մտավախություն հատնեց, որ Հայաստանն իր օդային տարածքը տրամադրում է Սիրիայից Նախիջևան ահաբեկչական խմբավորումներ տեղափոխելու համար։
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի– Sputnik. «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանից հետաքրքրվեց, թե ինչ իրավական հիմքով են ադրբեջանական ինքնաթիռները ՀՀ օդային տարածքով Բաքվից Նախիջևան ու հակառակ ուղղությամբ երթևեկում։ Բացի այդ պատգամավորը հարցրեց, թե արդյոք ՊՆ–ն տեղյակ է` ի՞նչ են տեղափոխում կամ ովքեր են գտնվում ադրբեջանական ինքնաթիռներում։

Արման Սարգսյանն ընդդիմադիր պատգամավորին խորհուրդ տվեց այդ հարցերով դիմել ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե` նշելով, որ ինքն իրավական ընթացակարգերին խորությամբ չի տիրապետում։

«Կա չհերքված տեղեկատվություն, որ Նախիջևանի հատվածում տեղի է ունենում Սիրիայից տեղափոխված ահաբեկչական խմբավորումների կուտակում։ Թե ինչ նպատակով են դրանք այնտեղ բերվում, չգիտեմ։ Գուցե ինչ-որ մի պահի ահաբեկչական գործողություններ կատարելու համար, ինչպես դա տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի ընթացքում,– ասաց Ղազինյանը` պաշտպանության փոխնախարարին հարցնելով ,– ՊՆ–ը ունի համոզմունք, որ այդ քաղաքացիական ինքնաթիռներով ռազմական նշանակության ուղեբեռ կամ մարդուժ չի տեղափոխվու, և Հայաստանը իր տարածքը չի տրամադրում Սիրիայից Նախիջևան ահաբեկչական խմբավորումներին տեղափոխելու համար»։
Ադրբեջանական ինքնաթիռը - Sputnik Արմենիա, 1920, 08.10.2021
ԱՄՆ-ի ահաբեկչությունը սովորական ինքնաթիռով էր. ադրբեջանական չվերթերն անվտա՞նգ են մեզ համար
Պաշտպանության փոխնախարարը, սակայն, այս հարցադրմանը ևս որևէ պատասխան չտվեց։
Հիշեցնենք, որ «Ադրբեջանական Ավիաուղիներ» ընկերությունը 2021թ-ի հոկտեմբերի 6-ից Հայաստանի օդային տարածքն օգտագործում է դեպի Բաքու և Նախիջևան ուղևորատար չվերթերի համար։
Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնել էին, որ ադրբեջանական AZAL ավիաընկերությունը Հայաստանին վճարում է նրա օդային տարածքով անցնելու համար։ Գումարն էլ կախված է օդանավի թռիչքային քաշից, Հայաստանի օդային տարածքով իրականացվող թռիչքի ճանապարհից և ժամանակից, ինչպես նաև օդային ուղիների գանձումների մեծությունից։
Սակագները հաստատուն են բոլոր ավիափոխադրողների համար՝ անկախ ազգային պատկանելությունից։
Լրահոս
0