00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ինձ համար մութ է էս ամենը` 500 ոչխարներս ողջ–ողջ այրվեցին». մանրամասներ Լիճքի հրդեհից

© Sputnik / Asatur YesayantsԳեղարքունիքի մարզի Լիճք գյուղում հրդեհված ֆերմայի սեփականատեր Շիրակ Խալոյանը (Էդոն)
Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում հրդեհված ֆերմայի սեփականատեր Շիրակ Խալոյանը (Էդոն) - Sputnik Արմենիա, 1920, 01.12.2021
Բաժանորդագրվել
Լիճք գյուղում մի քանի ժամվա ընթացքում հրդեհը երկու ընկերներին պատկանող ֆերման մոխրի է վերածել` 70 միլիոն դրամի վնաս հասցնելով նրանց։ Գյուղում ոչ ոք չգիտի` որն է կործանարար հրդեհի պատճառը։
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik, Կարինե Հարությունյան. Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի բոլոր տղամարդիկ հավաքված են «Էդոյի գոմերի» մոտ, որտեղ գիշերը խոշոր հրդեհ է բռնկվել։ Հրդեհի հետևանքով այրվել են 6250 հակ խոտ, 500 ոչխար, 25 խոշոր եղջերավոր կենդանի։ Տեղացիներն ասում են` գյուղում նման «զուլում» չէր եղել` մինչ այս ամենաշատ վնասը գայլերն են հասցրել` 20-30 կենդանի էին հոշոտել ժամանակին։ Իսկ այսօր մի քանի հարյուր կենդանի է այրվել, մի ամբողջ ֆերմա մոխիր է դարձել։
© Sputnik / Asatur YesayantsԳեղարքունիքի մարզի Լիճք գյուղում հրդեհված ֆերման
Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում հրդեհված ֆերման - Sputnik Արմենիա, 1920, 01.12.2021
Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում հրդեհված ֆերման
Հրդեհի հետևանքով տուժածներն ընկերներ են` Շիրակ Խալոյանը, որին գյուղում Էդո են ասում, և Արմանը։ Նրանց հաշվարկով` 70 միլիոն դրամի վնաս են կրել։
«4-5 տարի առաջ գյուղատնտեսության նախարարության կողմից հովանավորվեցինք, հավաստագիր տվեցին, որպեսզի ֆերմերային տնտեսություն հիմնենք։ Դասընթացների գնացինք, վարկ վերցրինք, կենդանիներ գնեցինք, և ես ու ընկերս` Արմանը, սկսեցինք աշխատել։ Անասունները չէինք վաճառում, ուզում էինք զարգացնել մեր ֆերման»,–պատմում է Էդոն։
© Sputnik / Asatur YesayantsԳեղարքունիքի մարզի Լիճք գյուղում հրդեհված ֆերման
Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում հրդեհված ֆերման - Sputnik Արմենիա, 1920, 01.12.2021
Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում հրդեհված ֆերման
Ասում է` իրենց բախտից արդեն 3-րդ տարին է, ինչ խոտի խնդիր կա` քիչ է, եղածն էլ` թանկ։ Չնայած դժվարություններին, ըստ Էդոյի, իրենք մինչ օրս որևէ կենդանի չեն վաճառել. միայն կաթն են հանձնել ընկերություններին։ Մեծ հույսեր էին կապում ֆերմայի ապագայի հետ մինչև երեկ։

«Գիշերը ժամը 1։05 էր։ Գյուղացիներից մեկը զանգեց ինձ և ասաց, որ կրակ է երևում իմ գոմերի կողմից։ 911 զանգեցի ու բարձրացա էնտեղ։ Տուկերն էին այրվում և մինչև հետ գնացի, որ ջուր բերեմ, արդեն գոմն էր բռնկվել` շատ ուժեղ քամի կար։ Հրշեջներն էլ եկան արագ` 4 մարտական հաշվարկ եկավ և ամեն ինչ անում էին, բայց շատ բան չկարողացանք փրկել»,–ասում է Էդոն։

Նա նշում է, որ նախքան հրշեջների գալն իրենք ոչխարներ են դուրս են բերել գոմից. այսօր հաշվել են` բացի այրված 500 ոչխարից, 200-ին էլ փրկել են։ Նրա խոսքով` հրշեջները մինչև լույս տեղում են եղել, մարել բոլոր ծխացող օջախները։
© Sputnik / Asatur Yesayants

Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում հրդեհված ֆերման

Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում հրդեհված ֆերման - Sputnik Արմենիա
1/7

Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում հրդեհված ֆերման

© Sputnik / Asatur Yesayants

Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում հրդեհված ֆերմայի սեփականատեր Շիրակ Խալոյանը (Էդոն) և Էմմա Հակոբյանը

Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում հրդեհված ֆերմայի սեփականատեր Շիրակ Խալոյանը (Էդոն) և Էմմա Հակոբյանը - Sputnik Արմենիա
2/7

Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում հրդեհված ֆերմայի սեփականատեր Շիրակ Խալոյանը (Էդոն) և Էմմա Հակոբյանը

© Sputnik / Asatur Yesayants

Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում հրդեհված ֆերման

Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում հրդեհված ֆերման - Sputnik Արմենիա
3/7

Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում հրդեհված ֆերման

© Sputnik / Asatur Yesayants

Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում հրդեհված ֆերման

Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում հրդեհված ֆերման - Sputnik Արմենիա
4/7

Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում հրդեհված ֆերման

© Sputnik / Asatur Yesayants

Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում հրդեհված ֆերման

Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում հրդեհված ֆերման - Sputnik Արմենիա
5/7

Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում հրդեհված ֆերման

© Sputnik / Asatur Yesayants

Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում հրդեհված ֆերման

Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում հրդեհված ֆերման - Sputnik Արմենիա
6/7

Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում հրդեհված ֆերման

© Sputnik / Asatur Yesayants

Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում հրդեհված ֆերմայի սեփականատեր Շիրակ Խալոյանը (Էդոն)

Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում հրդեհված ֆերմայի սեփականատեր Շիրակ Խալոյանը (Էդոն) - Sputnik Արմենիա
7/7

Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում հրդեհված ֆերմայի սեփականատեր Շիրակ Խալոյանը (Էդոն)

1/7

Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում հրդեհված ֆերման

2/7

Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում հրդեհված ֆերմայի սեփականատեր Շիրակ Խալոյանը (Էդոն) և Էմմա Հակոբյանը

3/7

Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում հրդեհված ֆերման

4/7

Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում հրդեհված ֆերման

5/7

Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում հրդեհված ֆերման

6/7

Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում հրդեհված ֆերման

7/7

Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում հրդեհված ֆերմայի սեփականատեր Շիրակ Խալոյանը (Էդոն)

Իսկ ինչ վերաբերում է հրդեհի պատճառներին, ապա Էդոն դժվարանում է որևէ բան ասել` միայն նշում է, որ տեսախցիկ կա, որը ֆիքսել է ամեն ինչ։ Նրա խոսքով` տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է դեզը միանգամից այրվում, իսկ թե որտեղից է կրակը գնացել–հասել անտեղ, չգիտի։

«Ինձ համար մութ է էս պատմությունը` 500 ոչխարներս ողջ–ողջ այրվեցին։ Միայն կարող եմ ասել, որ թշնամիներ չունեմ ես։ Սակայն այդ հատվածում էլեկտրալարեր էլ չկան, ու հիմա մենակ Աստծուն է հայտնի հրդեհի պատճառը։ Մյուս կողմից, եղանակը շատ վատն էր` կայծակ էլ կար, քամի էր ուժեղ... Չգիտեմ` ինչ ենք անելու էսպես»,–ասում է նա։

Ի դեպ, Էդոյի ընկերը` Արմանը, այդ պահին դեպքի վայրում չէր. հավաքվածներն ասում են` «սիրտ չունի». մի քանի ժամում մոխիր է դարձել մի քանի տարվա աշխատանքը։
Արմանի կինը` Էմմա Հակոբյանը, պատմում է, որ ողջ գիշեր հրշեջների հետ աշխատել են, փորձել կենդանիներին փրկել, սակայն հրդեհի ծավալներն այնքան մեծ են եղել, որ հրշեջները շատ մոտ գնալ չեն թույլատրել։
© Sputnik / Asatur YesayantsԱրման Հակոբյանի կինը՝ Էմման, Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում հրդեհված ֆերմայում
Արման Հակոբյանի կինը՝ Էմման, Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում հրդեհված ֆերմայում - Sputnik Արմենիա, 1920, 01.12.2021
Արման Հակոբյանի կինը՝ Էմման, Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում հրդեհված ֆերմայում
«Սկզբում ներս ենք մտել ու հանել ոչխարներին, բայց հետո կրակը շատացավ, տանիքը փլվեց ու չկարողացանք ներս մտնել այլևս։ Այսինքն` երբ հրդեհը տեսա, գյուղացիներին ասացի, որ ԱԻՆ զանգեն, դա մեր բանը չէր։ Այնքան ուժեղ էր կրակը, որ ոչխարների ոսկորներն էլ էին այրվում, իսկ յուղն ավելի էր թեժացնում կրակը»,–ասում է Էմման, որի աչքերը ծխից կարմրել են, ձեռքերը` մրից սևացել։
Կնոջ խոսքով` ամռանը պարտքով ու վարկով 13 միլիոն դրամի խոտ էին գնել ողջ ձմեռ կենդանիներին կերակրելու համար։ Բացի այդ, ֆերմայի զարգացման` կենդանիներ գնելու համար էլ վարկեր էին վերցրել և հիմա «մնացին դրանց տակ»։
Էմման նույնպես չգիտի` ինչը կարող է հրդեհի առաջացման պատճառ լինել, սակայն նա էլ նշում է` գյուղում մեկ ընտանիքի պես են բոլորը, որևէ մեկն իրենց վատը չէր ուզի։
Լիճքի գյուղապետարանն արդեն իսկ ակտավորում էր կրած վնասները, որպեսզի ներկայացնի մարզպետարան։ Ֆերմայի սեփականատերերը նշում են` եթե կրած վնասի կիսով չափ գոնե փոխհատուցեն, նորից զրոյից կսկսեն ամեն ինչ։
Ի դեպ, երկուսն էլ` Էդոն ու Արմանը, երկուական անչափահաս երեխաներ ունեն։
Լրահոս
0