Երևանը և Սանկտ Պետերբուրգը միասին ծրագրեր կիրականացնեն. ստորագրվել է «Ճանապարհային քարտեզ»

© Photo : Demenchuk_A / official site of the Yerevan MunicipalityМэры Еревана и Санкт-Петербурга Айк Марутян и Александр Беглов во время подписания "Дорожной карты" сотрудничества (1 декабря 2021). Санкт-Петербург
Мэры Еревана и Санкт-Петербурга Айк Марутян и Александр Беглов во время подписания Дорожной карты сотрудничества (1 декабря 2021). Санкт-Петербург - Sputnik Արմենիա, 1920, 01.12.2021
Բաժանորդագրվեք
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ու Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովին հրավիրել է փոխադարձ այց կատարել Երևան:
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի - Sputnik. Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև ստորագրվել է համագործակցության «Ճանապարհային քարտեզ», հայտնում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։
Ինչպես արդեն հայտնել էինք, Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովի հրավերով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունը այցելել է ՌԴ հյուսիսային մայրաքաղաք:
© Photo : official site of the Yerevan MunicipalityԵրևանյան պատվիրակության անդամները այցելել են Պիսկարյովյան հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցել Լենինգրադի պաշարման զոհերի հիշատակին:
Мэры Еревана и Санкт-Петербурга Айк Марутян и Александр Беглов (1 декабря 2021). Санкт-Петербург - Sputnik Արմենիա, 1920, 01.12.2021
Երևանյան պատվիրակության անդամները այցելել են Պիսկարյովյան հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցել Լենինգրադի պաշարման զոհերի հիշատակին:
Պետերբուրգցի գործընկերների ուղեկցությամբ երևանյան պատվիրակության անդամները նախ այցելել են Պիսկարյովյան հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցել Լենինգրադի պաշարման զոհերի հիշատակին: Այս հուշահամալիրում են գտնվում Բլոկադայի ժամանակ զոհված ավելի քան 420 հազար լենինգրադցիների և 70 հազար զինվորների եղբայրական գերեզմանները: Այնուհետև ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի վարչակազմի նստավայրում` Սմոլնիում կայացել է Երևանի և Սանկտ Պետերբուրգի ղեկավարների պաշտոնական հանդիպումը և համագործակցության «Ճանապարհային քարտեզի» ստորագրումը:
Կողմերը փաստել են, որ ստորագրվող փաստաթուղթը նոր որակ կհաղորդի երկու քաղաքների միջև գործնական ծրագրերի իրականացմանը:
© Photo : official site of the Yerevan MunicipalityԵրևանյան պատվիրակության անդամները այցելել են Պիսկարյովյան հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցել Լենինգրադի պաշարման զոհերի հիշատակին:
Мэр Еревана Айк Марутян в Санкт-Петербурге - Sputnik Արմենիա, 1920, 01.12.2021
Երևանյան պատվիրակության անդամները այցելել են Պիսկարյովյան հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցել Լենինգրադի պաշարման զոհերի հիշատակին:
«Վստահ եմ, որ Երևանն ու Սանկտ Պետերբուրգը «Ճանապարհային քարտեզի» շրջանակում էլ ավելի կընդլայնեն գործընկերային հարաբերությունները: Իսկապես, կա լայն դաշտ գործակցություն ծավալելու քաղաքաշինության, սոցիալական, առողջապահության, կրթության ու քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում»,- նշել է քաղաքապետ Մարությանն ու նահանգապետ Բեգլովին հրավիրել է փոխադարձաբար այց կատարել Երևան:
Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը նշել է, որ այցը լավագույնս կծառայի երկու քաղաքների միջև կապերի ամրապնդմանը և փոխշահավետ գործակցությանը նոր զարկ կհաղորդի:
«Մենք, ըստ էության, այս փաստաթղթով նոր թափ ենք հաղորդում եղբայրական երկու քաղաքների միջև առկա համագործակցությանը, որը, համոզված եմ, նոր հեռանկարներ է բացելու քաղաքային տարբեր ոլորտներում առարկայական ծրագրեր իրականացնելու համար: Սանկտ Պետերբուրգը համարվում է հայ հոգևոր մշակույթի ռուսական կենտրոններից մեկը և, օգտվելով առիթից, ուզում եմ առանձնակի կարևորել նաև տեղի հայ համայնքի մեծ ներդրումը քաղաքի զարգացման գործում»,- նշել է նահանգապետ Բեգլովն ու նկատել, որ երկուստեք հարաբերությունների առևտրատնտեսական կապերի զարգացման գործում, կարևոր դեր կխաղա Սանկտ Պետերբուրգում «Երևան» առևտրի տան և Երևանում «Սանկտ Պետերբուրգ» հյուրանոցի կառուցումը:
Ընդլայնված կազմով հանդիպմանը հաջորդել է համագործակցության հնգամյա ծրագրի ստորագրման պաշտոնական արարողությունը:
© Photo : Demenchuk_A / official site of the Yerevan MunicipalityԵրևանի և Սանկտ Պետերբուրգի միջև ստորագրվել է համագործակցության «Ճանապարհային քարտեզ»
Между Ереваном и Санкт-Петербургом подписана Дорожная карта сотрудничества (1 декабря 2021). Санкт-Петербург - Sputnik Արմենիա, 1920, 01.12.2021
Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև ստորագրվել է համագործակցության «Ճանապարհային քարտեզ»
Ըստ փաստաթղթի՝ կողմերը պարտավորվել են 2021-2025թթ. ընթացքում զարգացնել փոխգործակցությունը քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում: Մասնավորապես, համատեղ ծրագրեր կիրականացվեն առևտրատնտեսական ու գիտատեխնիկական կապերի ընդլայնման, ինչպես նաև մշակութային ոլորտներում:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала