00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես ռուսական Սու-35Ս կործանիչը դարձավ ավիակիրների սարսափը

© Photo : Минобороны РоссииՍու-35Ս
Սու-35Ս - Sputnik Արմենիա, 1920, 01.12.2021
Բաժանորդագրվել
4++ սերնդի Սու-35Ս ծանր կործանիչի հետ Խ-35Ու բարձր ճշգրտության թևավոր հրթիռի ինտեգրումը թույլ է տալիս արձակման կետից ավելի քան 500 կմ հեռավորության վրա վերացնել ծովային ցանկացած թիրախ և արդյունավետ կերպով ուժեղացնում է Ռուսաստանի սահմանների պաշտպանությունը Սևծովյան տարածաշրջանում, Բալթիկայում, Անդրբևեռյան շրջանում և Հեռավոր Արևելքում։
Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան
Մի շարք փորձարկումներից հետո բարձր հեռահարության գերճշգրիտ Х-35У թևավոր հրթիռը պաշտոնապես ընդգրկվեց այսօրվա դրությամբ ամենահզոր ռուսական կործանիչի զինանոցում։ Սու-35Ս-ի սպառազինության համալիրին Х-35У-ն հաջողվել է ինտեգրել հրթիռի կառուցվածքի և ծրագրային ապահովման որոշ տարրերի փոփոխության հաշվին: Դա անելը հեշտ չի եղել՝ հրթիռը, ամեն դեպքում, փոքր չէ. երկարությունը մոտ 4 մետր է, զանգվածը՝ 550 կգ։
Ուղղահայաց անկման կործանիչ. F-35-ի նոր աղետը Միջերկրական ծովում
Հավանական հակառակորդի ռադարների համար քիչ նկատելի Х-35У-ն ռուսական վերջրյա հրթիռային նավերի մի քանի նախագծերի, հարվածային ինքնաթիռների սպառազինության մաս է կազմում, կիրառվում է «Բալ» առափնյա հրթիռային համալիրի կազմում։ Եվ այնուամենայիվ, Սու-35Ս-ի ֆանտաստիկ հնարավորությունների հետ ինտեգրումը զարգացման և մարտական կիրառման սկզբունքորեն նոր փուլ է։
Х-35У հզոր թևավոր հրթիռների և «տիեզերական» Սու-35Ս կործանիչների մարտական համագործակցությունը կապահովի Ռուսաստանի և նրա դաշնակիցների անվտանգության որակական աճը։

Թևավոր անտեսանելին

Մեր ուշադիր ընթերցողներին ծանոթ է Х-35У հրթիռը, քանի որ կիրառվում է «Բալ» առափնյա հրթիռային համալիրի հետ միասին, որի մասին Sputnik-ը պատմել էր ավելի վաղ։ Х-35У-ի կատարելագործված, հեռահար մոդիֆիկացիայի փորձարկումները հաստատել են ավելի քան 500 կմ հեռահարության վրա վերջրյա թիրախները խոցելու ունակությունը։ Ընդ որում՝ թիրախավորման նոր համակարգը թույլ է տալիս հակառակորդի լավ պաշտպանված օբյեկտներ ոչնչացնել նաև ցամաքում։ Նոր մոդիֆիկացիայի բնութագրերը թույլ են տվել մոտենալ «Բաստիոն» առափնյա համակարգի П-800 «Օնիքս» գերձայնային հրթիռի հզորությանը։
ՄիԳ-31 - Sputnik Արմենիա, 1920, 25.11.2021
Ռուսաստանում փորձարկվում է ՄիԳ-31 կործանիչ-կալանիչի արդիականացված տարբերակը
Բարձր արագության, հզորության, գաղտնիության և թիրախավորման ճշգրտության համադրությամբ Х-35-ը «աշխարհի չեմպիոն» տիտղոսին է արժանի։ Հականավային թևավոր հրթիռը՝ թիրախավորման համակցված համակարգով և ավելի քան կես տոննա մեկնարկային զանգվածով, դեպի նպատակակետն է թռչում 300մ/վ արագությամբ՝ ջրից 4 մետր բարձրության վրա։ Եզրափակիչ հատվածում իջնում է մինչև 2 մետր՝ հակառակորդի ՀՕՊ-ի համար անտեսանելի գոտի։ Գործում է «կրակեցիր-մոռացար» սկզբունքով։ 145 կգ զանգվածով մարտական մասն ունակ է ծովի հատակն ուղարկել էսկադրոնային ականակիրը կամ ֆրեգատը, իսկ մի քանի նմանատիպ հրթիռի համազարկով կարելի է ավիակիր ոչնչացնել։
Թևավոր Х-35-ների ընտանիքը կայուն կերպով ցուցադրում է մարտական արդյունավետություն Բարենցի, Սև, Օխոտի, Ճապոնական ծովերում հրաձգության ընթացքում: Ռուսաստանի ՌԾՈՒ-ն այսօր սպառազինության կազմում ունի 40 ինքնագնաց «Բալ» արձակման կայանք՝ յուրաքանչյուրը ութ հրթիռով․ ՌԴ ծովային սահմանների (ավելի քան 38 հազար կիլոմետր երկարությամբ) անվտանգության երաշխիքն է:
Ռուսական Սու-75 կործանիչն «արվեստի գործ» է, կամ լուրջ հարված ամերիկյան F-35-ին
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Սու-35Ս ծանր կործանիչների թեկուզ կես հարյուրակ ինքնաթիռներում Х-35У-ի լրացուցիչ տեղակայումը կապահովի կրակային հզորության կտրուկ որակական աճ և զգալիորեն կմեծացնի խոցման գոտին Համաշխարհային օվկիանոսում: Մարտական գործողությունների իրավիճակում հավանական հակառակորդի ավիակիր հարվածային խմբերը չեն կարողանա մոտենալ ռուսական ափերին տախտակամածային ավիացիայի կիրառման հեռավորությամբ։

«Վերերկրյա» կործանիչը

Ծանր բազմաթիրախային, գերմանևրային Սու-35Ս կործանիչը ՌԴ տեխնոլոգիապես ամենակատարյալ մեքենան է ՌԴ Ռազմատիեզերական ուժերում (բառացիորեն հինգերերոդ սերնդի շեմին), հզորությամբ շատ մոտ է Սու-57-ին։ Ինքնաթիռներին «մտերմացնում են» АЛ-41Ф1С շարժիչները՝ պլազմային այրումով, 14,5 տոննա քարշող ուժով և ավելացված ռեսուրսով, կառավարման թվային համակարգով, ձգողականության համառակուրսային վեկտորով։ Այս ուժային սարքավորումները թույլ են տալիս ձայնի արագության հասնել առանց ֆորսաժային ռեժիմի կիրառման։
Սու-35Ս կործանիչը զգալիորեն գերազանցում է մոտակա մրցակիցներին արագությամբ, մանևրելու ունակությամբ և կարող է մինչև 8 տոննա մարտական բեռ կրել: Այդ թվում՝ «Կալիբր-Ա» մեծ հեռահարության հրթիռներ և «օդ-մակերևույթ» դասի այլ հրթիռներ։ Առավելագույն արագությունը 2500 կմ/ժ է։ Մարտական շառավիղը, առանց վառելիքի առկախված բաքերի՝ 1800 կմ:
Հինգերորդ սերնդի F-35 ռազմական ինքնաթիռ - Sputnik Արմենիա, 1920, 02.10.2021
Ինչու F-35 կործանիչը հայտնվեց վատագույն ամերիկյան ինքնաթիռների հնգյակում
Արտասահմանյան մասնագետները հատուկ նշում են կործանիչի ռադիոլոկացիոն համալիրը, որը հակառակորդի ինքնաթիռները «տեսնում է» մինչև 400 կմ հեռավորությունից: L-դիապազոնի ռադարը Սու-35-ի համար բացառիկ հնարավորություններ է ապահովում ամերիկյան F-22 և F-35 անտեսանելի օբյեկտների դեմ:
«Իրբիս» ռադիոլոկացիոն կայանը կարող է ուղեկցել 30 օդային թիրախների և միաժամանակ հարձակվել դրանցից 8-ի վրա: Խոշոր ծովային օբյեկտներն ավելի կոնտրաստային են և խոցելի են ՌԼԿ-ի և Սու-35Ս-ի սպառազինության համար։
Համեմատության համար նշենք, որ հինգերորդ սերնդի F-22 Raptor կործանիչի համար օդային թիրախների հայտնաբերման հեռավորությունը մինչև 225 կմ է: Ավելի վաղ Սիրիայի երկնքում Սու-35-ը կարողացել է «զավթել» Raptor-ը (որպես թիրախ), միևնույն ժամանակ ամերիկյան ինքնաթիռը չի հայտնաբերել «ռուսական հարթակը»:
Երբ «Ջավելինը» չի փրկում․ ԱՄՆ-ն Ուկրաինային ՌԴ–ի հետ պատերազմ է պարտադրում
Կործանիչի օդաչուի իրավիճակային բարձր տեղեկացվածությունն ապահովում են օպտիկական-էլեկտրոնային և ռադիոտեխնիկական հետախուզության համակարգերը։ Թռիչքի մասին տեղեկատվությունն արտացոլվում է երկու հեղուկ-բյուրեղյա էկրաններին՝ «նկարը նկարում» ռեժիմով։
Մարտական խնդիրների լուծումը հեշտացնում է տեղեկատվական-կառավարման համակարգի «ինտելեկտուալ աջակցությունը»։ Հնարավոր է օդում մինչև 16 Սու-35 ինքնաթիռների խմբակային գործողությունների կազմակերպում՝ տեղեկատվության ավտոմատացված փոխանակմամբ և նպատակների բաշխմամբ:
Эсминец США  - Sputnik Արմենիա, 1920, 30.11.2021
Պատրա՞ստ են արդյոք ԱՄՆ ՌԾՈւ Էսկադրիլային ականակիրները պատերազմել Ուկրաինայի համար
Ինչպես արդեն նշվեց վերևում, Սու-35Ս կործանիչը «մարտական մկրտությունը» ստացել է Սիրիայում: Այնտեղ՝ խիստ պայմաններում, այն ապացուցել է իր բարձր արդյունավետությունն ու հուսալիությունը։ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի շարքերում այսօր ավելի քան 60 այդպիսի մեքենա կա։
Զգալի հետաքրքրություն կա արտերկրյա պատվիրատուների կողմից․ Չինաստանը ձեռք է բերել 24 միավոր Սու-35, Ինդոնեզիան պատվիրել է 11 ինքնաթիռ, չհաշված Ալժիրի և Եգիպտոսի պայմանագրերը։ Ավելի վաղ Լը-Բուրժեի ավիասրահում հարթ պտույտի ֆիգուրի ցուցադրությունից հետո՝ առանց բարձրության կորստի, ռուսական Սու-35Ս կործանիչը համեմատել են ՉԹՕ-ի հետ։
Ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրոլենկոյի Telegram ալիքին հետևեք հետևյալ հղումով` https://t.me/AKhrolenko
Լրահոս
0