Խոշոր չափով կաշառք` վարորդական իրավունքի համար. ՃՈ տեսուչը և կաշառք տվողը կալանավորվել են

© Sputnik / Евгений Одиноков / Անցնել ֆոտոբանկՔննություն՝ վարորդական իրավունք ստանալու համար
Քննություն՝ վարորդական իրավունք ստանալու համար - Sputnik Արմենիա, 1920, 01.12.2021
Բաժանորդագրվեք
Մեղադրանքներ է առաջադրվել խոշոր չափերով կաշառք ստանալու, դրանց հանցակից լինելու ու պաշտոնեական դիրքը չարաշահելու հոդվածներով։
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Ճանապարհային ոստիկանության ծառայության Կոտայքի հաշվառման–քննական բաժանմունքի տեսուչ Է.Ս.–ն չարաշահել է պաշտոնեական լիազորություններն ու կալանավորվել։ Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ կալանքի տակ է նաև նրան օժանդակած անձը։
Է.Ս.–ն իր համագյուղացի Գ.Գ.–ի օժանդակությամբ ստացել է 350 հազար ՀՀ դրամ կաշառք` Երևանի բնակչուհի Լ.Բ.–ին վարորդական իրավունքի վկայական տալու համար անհրաժեշտ քննությունը կազմակերպելու և դրական գնահատելու համար։
Կաշառք են տվել ու վարորդական վկայականներ ստացել. ՃՈ տեսուչը ձերբակալվել է
Ըստ մեղադրանքի` Գ.Գ–ն Լ.Բ–ի հետ հանդիպել է ու ասել, որ ՃՈ տեսուչ Է.Ս.–ին կաշառք տալու դեպքում տեսական քննությունը ձևական բնույթ կկրի։
Նոյեմբերի 27-ին Լ.Բ–ն ՃՈ Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունքում մասնակցել է վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննությանը, չի կարողացել ճիշտ պատասխանել հարցերին: Տեսուչ Է. Ս.-ն, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, ուղղորդել է Լ. Բ.-ին` նշելու ճիշտ պատասխանները, որի արդյունքում վերջինիս քննությունը դրական է գնահատվել:
Տեսական քննությունից հետո Գ.Գ.–ն Լ.Բ–ից վերցրել է 350 հազար դրամը, որպեսզի փոխանցի տեսուչին ու տեղում բռնվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից։
Վարորդական վկայական - Sputnik Արմենիա, 1920, 25.11.2021
Կաշառքով վարորդական իրավունքի վկայականներ են ստացել. 37 անձի մեղադրանք է առաջադրվել
Հանցավոր արարքների կատարման համար Է. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (խոշոր չափերով կաշառք ստանալը) և 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական դիրքը չարաշահելը):
Գ. Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (հանցակից լինել խոշոր չափերով կաշառք ստանալուն): Երկու մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала