00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մտավախություն կա, որ թմրանյութերի հոսքը դեպի ՀԱՊԿ երկրներ կավելանա. Սեմերիկով

© Sputnik / Владимир Астапкович / Անցնել մեդիապահոցՎալերի Սեմերիկով
Վալերի Սեմերիկով - Sputnik Արմենիա, 1920, 01.12.2021
Վալերի Սեմերիկով
Բաժանորդագրվել
Քաղաքական, ռազմական, տնտեսական և սոցիալական ոլորտներում գլոբալ և տարածաշրջանային լարվածության աճի ֆոնին համախմբվել է միջազգային ահաբեկչությունը, որի ֆինանսավորման աղբյուրներից մեկը թմրանյութերն են ու դրանց ապօրինի շրջանառությունը։
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Աֆղանստանից ՀԱՊԿ անդամ երկրների տարածք թմրանյութերի հոսքի վտանգը, ամենայն հավանականությամբ, կաճի, կարծում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը։ Նա այդ մասին ասել է ՀԱՊԿ անդամ երկրների թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 23-րդ նիստում, որը նախագահել է ՌԴ ներքին գործերի փոխնախարար Իգոր Զուբովը տեսակոնֆերանսի ռեժիմով։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը մտահոգություն է հայտնել աշխարհում ռազմաքաղաքական իրադրության նկատելի սրացման կապակցությամբ։
ՔՈԳՎ ծառայողները թմրավաճառի են հայտնաբերել․ նա կալանավորվել է - Sputnik Արմենիա, 1920, 25.11.2021
Թմրամիջոց ձեռք բերելու և օգտագործելու կասկածանքով բերման ենթարկվածներից 6-ը ձերբակալվել են
«Ակնհայտ է գլոբալ և տարածաշրջանային հարթություններում լարվածության աճի կայուն միտումը, այդ թվում` մեր կազմակերպության պատասխանատվության գոտում, իսկ կուտակված կոնֆլիկտային ներուժը լիովին կարող է հակամարտությունների ուժային լուծման տարբերակ հրահրել։ Քաղաքական, ռազմական, տնտեսական և սոցիալական ոլորտներում առաջացած լարվածության ֆոնին համախմբվել է միջազգային ահաբեկչությունը, որի ֆինանսավորման աղբյուրներից մեկը թմրանյութերն են ու դրանց ապօրինի շրջանառությունը», – ասել է Սեմերիկովը։
Նա նշել է, որ Աֆղանստանից թմրանյութերի հոսքի վտանգը եղել է և շարունակում է ծայրահեղ սուր մնալ։ «Լուրջ և հիմնավորված մտավախություններ կան, որ մեր պետությունների տարածք թմրանյութերի հոսքը չի փոխվի, իսկ գուցե նաև ավելանա։ Այս մասին վկայում են այս տարվա հունիսին անցկացված «Ալիք`գրանիտե բաստիոն» հակաթմրանյութային գործողության արդյունքները», – նշել է Սեմերիկովը։
2013 թվականից սկսած` ՀԱՊԿ ձևաչափով միջոցներ են ձեռնարկվել այդ տարածաշրջանում անվտանգության ապահովման, մասնավորապես տաջիկա–աֆղանական սահմանագոտու լարվածությունը թուլացնելու ուղղությամբ։
Մետրոյի կայարաններից մեկում գտնվող 18-ամյա տղայի մոտ հայտնաբերվել է թմրանյութ և դանակ
29-ամյա աղջկան թմրամիջոցն իրացրել էր Երևանում բնակվող մի տղամարդ․ ոստիկանության բացահայտումը - Sputnik Արմենիա, 1920, 22.11.2021
Երևանում 29-ամյա աղջիկը թմրանյութ է իրացրել. նա բերման է ենթարկվել
«Այսօր, հաշվի առնելով Աֆղանստանում տիրող իրավիճակը, զգալիորեն աճել է այդ պետության տարածքից բխող բազմակողմանի մարտահրավերների և սպառնալիքների աստիճանը», – ընդգծել է գլխավոր քարտուղարի տեղակալը։
Սեմերիկովը մասնակիցների ուշադրությունը հրավիրել է հակաթմրամիջոցային գործունեության ոլորտում երկարաժամկետ միջոցառումների համակարգի անցնելու անհրաժեշտության վրա և խոսել այդ ոլորտի մասնագետների ու գլխավոր նարկոլոգների մասնակցությամբ համակարգող խորհրդի նիստ անցկացնելու մասին։
Ելույթի վերջում Սեմերիկովը նշել է, որ համակարգող խորհրդի կարևոր ուղղություններից մեկը պետք է դառնա միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների պրոֆիլային կառույցների հետ գործակցության կատարելագործումը, ինչպես նաև ՄԱԿ, ԵԱՀԿ, ԱՊՀ, ՇՀԿ պրոֆիլային կառույցների ներուժի օգտագործումը։
Միջոցառման մասնակիցներն աջակցել են ՄԱԿ–ի երեք հիմնարար կոնվենցիաների հիման վրա թմրանյութերի վերահսկման ոլորտում գործող միջազգային իրավական ռեժիմի պահպանման և ամրապնդման անհրաժեշտության ու առանձին թմրանյութերի տեսակների օրինականացման մասին որոշմանը։
Նիստի աշխատանքներին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի իրավասու մարմինների ներկայացուցիչները, ինչպես նաև Ռոսֆինմոնիտորինգի փոխտնօրեն Օլեգ Կրիլովը։
Լրահոս
0