00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Քաղաքաշինության կոմիտեի առաջարկը տեղին է, կառուցապատողները թող ձգվեն. Մինասյան

Մինասյան. Քաղաքաշինության կոմիտեի առաջարկը տեղին է, կառուցապատողները թող ձգվեն
Բաժանորդագրվել
Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Քաղաքաշինության կոմիտեի առաջարկին, ըստ որի` շինաշխատանքները ժամանակին չավարտած կառուցապատողները կտուգանվեն։
Կիսակառույցների կամ վերանորոգվող կառույցների շինաշխատանքների ձգձգումը շատ վնասակար ազդեցություն է թողնում քաղաքի ընդհանուր տեսքի վրա և առհասարակ հանդիսանում է թափթփվածության նշան, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանը։
«Քաղաքաշինության կոմիտեի առաջարկը տեղին է, կառուցապատողները թող ձգվեն, զգան, որ գործն ինքնահոսի չի կարելի թողնել։ Կարծում եմ` պալատի գործընկերներս կիսում են այս տեսակետը։ Արտասահմանում նույնպես նման վտանգավոր երևույթներին շատ մեծ ուշադրություն են հատկացնում»,– ասաց Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահը։
Շինարարության ոլորտում արձանագրվել է երկնիշ գնաճ. տնտեսագետը` ցեմենտի շուկայի մասին
Մինասյանի կարծիքով` իրենց կառույցին նախապես փոխանցել են առաջարկն ու խնդրել մասնագիտական կարծիք ներկայացնել, պալատն ընդհանուր առմամբ դրական վերաբերվում Քաղաքաշինության կոմիտեի առաջարկին։ Ըստ նրա` Երևանում կիսակառույցների թիվն իսկապես շատ է, առանձին հողատարածքներ ուղղակի գտնվում են թափթփված վիճակում։
«Շինաշխատանքները ժամանակին չեն ավարտվում տարբեր պատճառներով։ Լինում են դեպքեր, երբ պատճառներն օբյեկտիվ են, բայց մեծ մասամբ կառուցապատողների կամ սեփականատերերի թափթփվածությունն է պատճառը։ Նրանք կարծում են, որ եթե օբյեկտն իրենցն է, ապա կարող են անսահմանափակորեն երկար պահել այդ վիճակը, ինչն անթույլատրելի է»,– ասաց Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահը։
Строительные работы - Sputnik Արմենիա, 1920, 10.11.2021
Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ Աշտարակ-Թալին հատվածի շինարարությունը կավարտվի 2023 թ-ին
Մինասյանի դիտարկմամբ` պետք է յուրաքանչյուր դեպքն ուսումնասիրել հանգամանորեն, հասկանալ, թե ինչու է առաջացել նման իրավիճակը և եթե հնարավոր է` օգնել կառուցապատողին, որպեսզի վերջացնի շինարարության գործընթացը։
Ըստ նրա` հարցը միանգամից չի կարող կանոնակարգվել, որովհետև կան բազմաթիվ շենք–շինություններ, նորակառույցներ, որոնց պարագայում պետք է իրականացվեն շատ մեծ նախապատրաստական աշխատանքներ, ավարտվեն նախագծային գործերը, վերացվեն բոլոր անհարթությունները, որոնք կարող են ի հայտ գալ արդեն շինարարության փուլում։
Նշենք, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագծի համաձայն` Քաղաքաշինության կոմիտեն առաջարկում է տուգանք կիրառել ոչ միայն կառուցապատողների, այլև շինարարական այլ աշխատանքներ կատարող ընկերությունների նկատմամբ։
Սադախլո-Բագրատաշենի տարածքում նոր կամրջի շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է
Կարգավորման նպատակը, ըստ նախագծի հեղինակների, գոյություն ունեցող օրենսդրական ոչ միանշանակ կարգավորումներն են, որոնք հանգեցնում են տարբեր շինաշխատանքների համար սահմանված ժամկետների ու պարտավորությունների խախտման։ Իսկ դա իր հերթին հանգեցնում է քաղաքաշինության ոլորտում բազմաթիվ խնդրահարույց իրավիճակների:
Օրենքի նախագիծը հանրային քննարկման համար բաց կլինի մինչև դեկտեմբերի 15-ը, որից հետո կներկայացվի կառավարությանը։
Լրահոս
0