Քանդված տանիքներ, վնասված ավտոմեքենաներ. քամին մարզերում վնասներ է հասցրել

© Photo : official site of MES of RA Արթիկում քամին վնասել է տների և թիվ 1 հիմնական դպրոցի տանիքները
Արթիկում քամին վնասել է տների և թիվ 1 հիմնական դպրոցի տանիքները - Sputnik Արմենիա, 1920, 01.12.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դեռ երեկվանից ՀՀ առանձին շրջաններում կանխատեսվում էրր քամու ուժգնացում` 20-25 մ/վ:
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Ձմռան առաջին օրը Հայաստանում գրանցված ուժեղ քամիները մարզերում մեծ վնասներ են հասցրել։ Ինչպես հայտնում է ԱԻՆ–ը, այսօր ցերեկը քամու հետևանքով վնասվել են Արթիկ քաղաքի Գ․ Լուսավորիչ փողոցի տներից մեկի և Թումանյան փողոցում գտնվող թիվ 1 հիմնական դպրոցի տանիքները։
© Photo : official site of MES of RA Արթիկում քամին վնասել է տների և թիվ 1 հիմնական դպրոցի տանիքները
Արթիկում քամին վնասել է տների և թիվ 1 հիմնական դպրոցի տանիքները - Sputnik Արմենիա, 1920, 01.12.2021
Արթիկում քամին վնասել է տների և թիվ 1 հիմնական դպրոցի տանիքները
Արագածոտնի մարզի Լեռնապար գյուղում քամու հետևանքով փլուզում է տեղի է ունեցել, քանդվել է երկու տների ընդհանուր տանիքը։ Պոկված կառուցատարրերն ընկել և վնասել են տներից մեկին կից կայանած «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենան։ Վնասվել է նաև ավտոտնակն ու դրանում կայանած «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենան։ Մասամբ վնասվել են նաև նույն գյուղի այլ 2 տների տանիքներն ու տանիքներում տեղադրած արևային ջրատաքացուցիչները։
Հիշեցնենք` դեկտեմբերի 1-ին ՀՀ առանձին շրջաններում կանխատեսվում էր քամու ուժգնացում` 20-25 մ/վ:
Լրահոս
0