00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատմության էջերից. որոշում, որի մասին բոլորը գերադասում են լռել

© Photo : press office of Yerevan municipality Հայաստանի և Արցախի դրոշներ
Հայաստանի և Արցախի դրոշներ - Sputnik Արմենիա, 1920, 02.12.2021
Հայաստանի և Արցախի դրոշներ
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Անցավ դեկտեմբերի 1-ը, բայց այս անգամ էլ Հայաստանում և Արցախում գերադասեցին գրեթե քար լռության մատնել այն հիրավի պատմական որոշումը, որն ընդունվել էր դեկտեմբերի առաջին օրը, 32 տարի առաջ՝ 1989 թվականին։
Պատմության էջերից. որոշում, որի մասին բոլորը գերադասում են լռել
Այո՛, սա ինչ-որ նոր, անսովոր երևույթ չէ՝ երեք տասնամյակ շարունակ մարդիկ հիմնականում գերադասել են ընդհանրապես չխոսել այն փաստաթղթի մասին, որով հռչակվում էր Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորումը։ Ավելին, այն ժամանակ էլ Երևանում ամենևին ոչ բոլորն էին աջակցում այդ համատեղ որոշման ընդունմանը։ Կային շատ որոշակի մտավախություններ։
Ահա թե ինչ է պատմում Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը. «Այդ որոշումը դեմ էր օրվա իշխանությունների՝ ՀՀՇ-ի համոզմունքներին։ «Սահմանադրական իրավունք» միության նախագահ Հրանտ Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը նախօրեին գնացել էր Արցախ, հանդիպել այնտեղի ղեկավար Վաչագան Գրիգորյանին և համոզել Արցախի Ազգային խորհրդի անունից վերամիավորման համար դիմել Հայաստանին: Արցախի դիմումին պատասխանելու` օրենքով սահմանված վերջին օրը դեկտեմբերի 1-ն էր, և որոշումն ընդունվեց ժողովրդի ճնշման ներքո»:
Ալեն Սիմոնյան - Sputnik Արմենիա, 1920, 30.11.2021
Գերթանկ «պադավատը»` ԱԺ դերի բարձրացման խորհրդանիշ, կամ ով չի ուզում` կտրիճ Դավոն լավ լինի
Ճշմարտությունն այն է, որ իրականում դեռ այն ժամանակ պարզ էր՝ անկախությունն ու ազատությունը թղթով չեն լինում։ Ռոբերտ Քոչարյանը երևանյան համատեղ նիստում այդպես էլ ասաց. «Ոչ մի ժողովուրդ ազատություն չի ստացել որոշումներով ու ստորագրություններով: Ազատությունը նվաճվում է, ապա նոր՝ ճանաչվում աշխարհի կողմից»։ Ռոբերտ Քոչարյանի այս խոսքերի հետ, իհարկե, կարելի է համաձայնել, բայց փաստ է նաև, որ հակառակ հայերիս սպասումների`նույնիսկ Արցախյան առաջին մեծ պատերազմի հաղթական ավարտից հետո աշխարհի որևէ պետություն այդպես էլ չճանաչեց Արցախը որպես ինքնիշխան պետություն։
Ու գնալով ավելի ու ավելի հաճախակի դարձան խոսակցություններն այն մասին, թե միջազգային հանրությունն ընդհանրապես խեթ-խեթ է նայում ազգային ինքնորոշման սկզբունքին՝ վտանգ զգալով սեփական տարածքային ամբողջականության համար։ Եվ այնուամենայնիվ, վերջին տասնամյակների ընթացքում այդ նույն միջազգային հանրությունը ճանաչեց Կոսովոյի, Արևելյան Թիմորի և Էրիթրեայի անկախությունը։ Բոլորն էլ հանրաքվեներ անցկացրին և դարձան Միավորված ազգերի կազմակերպության լիիրավ անդամ։ Ընդ որում` տեսեք, թե ինչ պետություններ են։ Միայն Էրիթրեայի օրինակը բերեմ։ «Հյուման ռայթս ուոչ» իրավապաշտպան կազմակերպության գնահատմամբ` այդ նոր պետության կառավարությունը ամենավատերից մեկն է ողջ աշխարհում։ Իսկ մամուլի ազատության ցանկում Էրիթրեան զբաղեցնում է վերջին տեղը։
Հանրահավաք Ստամբուլի Տաքսիմ հրապարակում - Sputnik Արմենիա, 1920, 25.11.2021
Հրաժարականի պահանջներ՝ Հայաստանում ու Թուրքիայում. նմանություններ ու տարբերություններ
Գիտեմ, որ հիմա մի հազար պատճառ կբերեք՝ հիմնավորելով, թե ինչու Կոսովոյի, Արևելյան Թիմորի և Էրիթրեայի անկախական մղումները համակրանք առաջացրին, իսկ արցախցիների հույսերը չիրականացան։ Միգուցե ինչ-որ չափով էլ մենք ինքներս ենք մեղավոր, քանզի դեկտեմբերի 1-ի որոշումը փաստորեն երբեք էլ իրականություն չդարձրինք, որովհետև հոգու խորքում այնքան էլ չհավատացինք, որ միավորվել ենք։ Եթե Հայաստանն ու Ղարաբաղն իսկապես միավորված լինեին, արցախցիները պիտի մասնակցեին 1991 թվականի սեպտեմբերին Հայաստանում կայացած անկախության հանրաքվեին, բայց նրանք չմասնակցեցին։ Պիտի մասնակցեին նաև Հայաստանի առաջին նախագահի ընտրություններին, բայց դա էլ չեղավ։ Հայաստանը նույնիսկ պաշտոնապես չճանաչեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը, թեև Թուրքիան, օրինակ, միանգամից ճանաչեց Հյուսիսային Կիպրոսը, և միջազգային հանրությունը դրա դեմ առանձնապես չի էլ բողոքում։
Իսկ մենք դեկտեմբերյան որոշումը ընկալում ենք որպես մի ուրվական, որը մե՛կ հայտնվում է, մե՛կ անհետանում։ Երևի հիշում եք, որ երբ մի անգամ նախագահական արտահերթ ընտրությունների ժամանակ պետք էր ապացուցել, որ Ռոբերտ Քոչարյանը երկար ժամանակ ապրել է Հայաստանում, մենք գտանք ու դարակից հանեցինք միավորման մասին փոշոտված որոշումը, որի մասին բանակցությունների ընթացքում իսպառ մոռացել էինք և չէինք էլ ուզում հիշել, որովհետև միջնորդները զարմանքով հարցնելու էին՝ եթե վաղուց արդեն միավորվել եք, էլ ինչի՞ մասին պիտի բանակցեք։
Կներե՛ք, ինչո՞ւ ենք սպասում, որ օտարները կճանաչեն մեր միավորումը, եթե մի քանի տարի առաջ Արցախի այն ժամանակվա վարչապետ Արա Հարությունյանը միանշանակ հայտարարել էր. «Արցախն ու Հայաստանը վաղուց են վերամիավորվել», մինչդեռ դրանից ընդամենը երկու ամիս առաջ Ծաղկաձորում կայացած հավաքներից մեկում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նույնքան միանշանակ փաստել էր. «Ղարաբաղը Հայաստանի մաս չի կազմում»։ Միգուցե սկզբից ինքներս կողմնորոշվենք, հետո նոր ուրիշներից ակնկալիքներ ունենանք։
Արցախ. Մարտակերտ - Sputnik Արմենիա, 1920, 15.11.2021
Պատերազմներով անցնող խաղաղության ճանապարհը, կամ Ադրբեջանը զինվեց համբերությամբ և ոչ միայն
Լրահոս
0