00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ-ն հայ–ադրբեջանական հակամարտությունը կարգավորելու համար պատրաստ է աշխատել ՌԴ-ի հետ

© Пресс-служба МИД РФ / Անցնել մեդիապահոցԲլինկենն ու Լավրովը
Բլինկենն ու Լավրովը - Sputnik Արմենիա, 1920, 02.12.2021
Բլինկենն ու Լավրովը
Բաժանորդագրվել
Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել, որ Ռուսաստանի հետ համագործակցությամբ առաջընթաց կգրանցվի Երևանի և Բաքվի միջև հակամարտության կարգավորման գործում:
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի - Sputnik. ԱՄՆ-ն Երևանի և Բաքվի միջև հակամարտության կարգավորման հարցում ակնկալում է աշխատել Ռուսաստանի հետ։ ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ–ն Հայաստանին ու Ադրբեջանին հորդորում է առաջընթացի հասնել հումանիտար հարցերի լուծման հարցում:
«Հուսով եմ` այս հարցում մենք բոլորս կկարողանանք միասին աշխատել` ներառյալ Ռուսաստանը, որպեսզի հետագայում ևս առաջընթաց գրանցենք», - նշել է Բլինկենը։
Էնթոնի Բլինկեն - Sputnik Արմենիա, 1920, 02.12.2021
ԱՄՆ պետքարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ուղիղ երկխոսության վերսկսումը
ԵԱՀԿ արտգործնախարարների խորհուրդը նիստ է անցկացնում Ստոկհոլմում։ Մասնակցում է նաև ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ ԱԳՆ–ից Sputnik Արմենիային հայտնել են, որ չի բացառվում` արտգործնախարարների խորհրդի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպում կայանա։
Հիշեցնենք` նոյեմբերի 16-ին ՀՀ ՊՆ–ն հայտնեց, որ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
Պաշտպանական գերատեսչությունն ավելի ուշ հայտարարեց, որ հայկական կողմը 2 մարտական դիրք է կորցրել, զինծառայողներ են գերեվարել, զոհեր ու վիրավորներ կան։ Նոյեմբերի 16–ին` ժամը 22։30–ի սահմանում, ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։
Սոչիում նոյեմբերի 26–ին կայացավ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը։ Եռակողմ հանդիպումից առաջ Պուտինն առանձնազրույց էր ունեցել Ալիևի հետ։ Բանակցությունները տևեցին երեք ժամ։ Եռակողմ հանդիպմանը հաջորդեց Պուտին–Փաշինյան առանձնազրույցը։ Բանակցությունների արդյունքում ստորագրվեց համատեղ հայտարարություն։ Հայտարարվեց, որ պայմանավորվել են մինչև տարեվերջ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման մեխանիզմներ ստեղծել, քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ։
Նշենք, որ Փաշինյանն ու Ալիևը համաձայնել են հանդիպել նաև դեկտեմբերի 15-ին, Բրյուսելում, ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում։
Լրահոս
0