Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը բացառված չէ. ՀՀ ԱԳՆ

© Sputnik / Виктор Толочко / Անցնել ֆոտոբանկԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 02.12.2021
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Միրզոյանն ու Բայրամովը մինչ այս հանդիպել են Փարիզում։
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Ստոկհոլմում բացառված չէ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։

«ԵԱՀԿ 28-րդ նախարարական համաժողովի շրջանակներում հանդիպում հնարավոր է»,–նշեցին ՀՀ արտգործնախարարությունից։

Վերջին անգամ ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպել են նոյեմբերի 11–ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 01.12.2021
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ստոկհոլմում
Հիշեցնենք` Սոչիում նոյեմբերի 26–ին կայացավ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը։ Եռակողմ հանդիպումից առաջ Պուտինն առանձնազրույց էր ունեցել Ալիևի հետ։ Բանակցությունները տևեցին երեք ժամ։ Եռակողմ հանդիպմանը հաջորդեց Պուտին–Փաշինյան առանձնազրույցը։ Բանակցությունների արդյունքում ստորագրվեց համատեղ հայտարարություն։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ փոխվարչապետները կհանդիպեն Մոսկվայում՝ մի քանի ամփոփումներ անելու և հայտարարելու ընդունված որոշումների մասին, որոնք երկրների ղեկավարները համաձայնեցրել են նոյեմբերի 26-ի հանդիպմանը:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала