00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Հուսով ենք, որ Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության նոր ձևաչափը կհաստատվի․Փաշինյան
13:35
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աշոտ Երկաթը քաղաքական խարդավանքների զոհ է` քաղբանտարկյալ. Երևանում կրկին բողոքի ակցիա է

Բաժանորդագրվել
«Ձայն հայրենեաց» նախաձեռնությունը պատրաստվում է պայքարել ամեն օր։
«Ձայն հայրենեաց» նախաձեռնությունը բողոքի ակցիա է կազմակերպել ՀՀ դատախազության շենքի դիմաց` ի աջակցություն «Սիսական» ջոկատի հրամանատար, գնդապետ Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ)։
Նրանք պահանջում են ազատ արձակել արցախյան երեք պատերազմների մասնակցին:
Նախաձեռնության անդամ Սերժիկ Սրապիոնյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Աշոտ Մինասյանին ձերբակալել կամ կալանավորել կարող էին միայն թուրք–թաթարական դատարանները։

«Աշոտ Երկաթը կարող էր միայն նրանց համար դիտվել որպես թշնամի, իսկ մեզ համար երկրապահ է։ Նա սրտի վիրահատություններ է տարել, թոքից բեկոր են հեռացրել։ Արցախյան վերջին պատերազմում նա մարտնչում էր իր որդու հետ։ Նա ազգային արժեքը պահող մարդ է, ինչպես կարելի է նրան կալանավորել»,– ասաց Սրապիոնյանը և հռետորական հարց հնչեցրեց` նման մարդկանց ձերբակալելով ու կալանավորելով` ո՞ւմ են թողնում երկիրը։

Սրապիոնյանը պնդեց, որ Աշոտ Մինասյանը քաղաքական խարդավանքների զոհ է` քաղբանտարկյալ։ Նա ընդգծեց, որ իրենք պայքարելու են ամեն օր և չեն դադարեցնելու այն։
«Ձայն հայրենեաց» նախաձեռնության անդամները ՀՀ գլխավոր դատախազին ուղղված նամակ են պատրաստել, որտեղ մասնավորապես նշում են` պետք է փոխվի Մինասյանի խափանման միջոցը, որպեսզի վերջինս ազատ արձակվի։ Նամակով նրանք նաև երաշխավորում են, որ Աշոտ Երկաթը, ազատության մեջ գտնվելով, չի խոչընդոտի նախաքննության մարմնին, ինչպես չի խոչընդոտել մինչ օրս։
Հիշեցնենք, որ Աշոտ Մինասյանը կալանավորվել է դեկտեմբերի 1-ին, որոշումը կայացրել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանը` բավարարելով քննիչի 2020 թվականի նոյեմբերի 15-ի միջնորդությունը։
Ավելի վաղ ՀՀ վճռաբեկ դատարանը մասնակիորեն բավարարել էր ՀՀ գլխավոր դատախազության բողոքը Աշոտ Մինասյանի խափանման միջոցը կալանքի փոխելու հիմքերի մասով նոր քննություն անցկացնելու համար։
Կողոպտել են «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի տունը և գողացել նրա շքանշանները
Մինասյանին մեղադրանք է առաջադրվել իշխանության յուրացման նախապատրաստման, պետական, քաղաքական կամ հասարակական գործչի, մասնավորապես ՀՀ վարչապետի գործունեությունը դադարեցնելու նպատակով նրա սպանության նախապատրաստման, այդ նպատակով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, ձեռք բերելու, պահելու հանցավոր արարքները կատարելու համար։ Ինչպես Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, այնպես էլ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել էին Մինասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի և դատախազության միջնորդությունները:
Մեղսագրվող բոլոր երեք հանցավոր արարքներին նրա առնչությունը հիմնավորված չէր համարվել, այսինքն` հիմնավոր կասկածի բացակայության պատճառաբանությամբ:
Լրահոս
0