https://armeniasputnik.am/20211202/asum-er-tun-gam-vermakvov-tsatskvem-ev-tsnvoghneris-najem-cvori-9-zinvvorneri-hvogehangistn-e-35978475.html
«Ասում էր` տուն գամ, վերմակով ծածկվեմ և ծնողներիս նայեմ». Ցորի 9 զինվորների հոգեհանգիստն է
«Ասում էր` տուն գամ, վերմակով ծածկվեմ և ծնողներիս նայեմ». Ցորի 9 զինվորների հոգեհանգիստն է
Հրադադար հայտարարելուց մեկ տարի անց Ցորի զորամասի 11 զինվորների աճյուններն ադրբեջանական կողմը փոխանցեց Հայաստանին։ Նրանց հարազատները նշում են` տղաները մեծ վնաս... 02.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-02T19:01+0400
2021-12-02T19:01+0400
2021-12-02T19:08+0400
հոգեհանգիստ
արցախ
ադրբեջան
զինվոր
ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
արցախյան պատերազմ
խաղաղապահներն արցախում
հայ գերիներ, անհետ կորածներ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/0a/0f/24920362_0:0:1601:901_1920x0_80_0_0_37178ced0ac1ef3c8e39dbad1cf97c1e.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Ցորի Դ-20 հրետանային դիվիզոնի 9 զինծառայողների հոգեհանգստի արարողությունն է։Զինվորներից մեկի մորեղբայրը լրագրողների հետ զրույցում նշեց` 1 տարի 2 ամիս պահանջվեց մինչև տղաներին գտան։ Նա պատմեց` երբ օրեր առաջ քրոջ հետ նստած են եղել իրենց տան պատշգամբում և անձրև է եղել` քույրն ասել է, որ առաջին անգամ է անձրևին հանգիստ նայում։«Մինչ այդ ծնողները մտածում էին` անձրևի ու ձյան տակ են իրենց երեխաները... Չնայած դժվարությանը, հստակեցումը հանգստություն կբերի բոլորիս։ Տղաները մեծ կռիվ են տվել, ծանր վնասներ հասցրել ադրբեջանական կողմին»,–ասաց տղամարդը` հավելելով, որ երբ իր քրոջ որդին զրուցել է ծնողների հետ, ասել է, որ իր ցանկությունն է` տուն վերադառնա, վերմակով ծածկվի և այդպես նայի ծնողներին։Ցորի զորամասի տղաներից Արթուր Ասրյանի հայրն էլ` Արմեն Ասրյանը, ասաց, որ իրենք հույս էին կապում, որ հրաշք կլինի և տղաները փրկված կլինեն։ Սակայն ադրբեջանական մեդիահարթակներում տեսահոլովակներ են շրջանառվել Ցորի զորամասի կրակային դիրքի վերաբերյալ, որտեղ մեր 10 տղաների մարմինները երևում էին։Նրա խոսքով` ծնողները հույս ունեին, որ փրկվածներ կլինեն և ծնողների հարցերի պատասխանները կտան։ Ասրյանը նշեց` հիմա էլ ծնողները հույս ունեն, որ գոնե հրետանու պետը ողջ կլինի, որից որևէ լուր մինչ օրս չունեն։Նշենք, որ այսօր նույն զորամասից ևս երկու զինվորի են հուղարկավորել։Արցախի նախագահի հրամանով զոհված 11 զինվորները հետմահու արժանացել են «Մարտական խաչ» շքանշանի։Հիշեցնենք` նոյեմբերի 2-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը մեզ է փոխանցել արցախյան 3-րդ պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող 11 զինծառայողի աճյուն: Նրանց ինքնությունը հաստատվել է դատաբժշկական փորձաքննությամբ՝ նրանք Ցորի հրետանավորներն էին։ Ի դեպ, Ցորի հրետանային դիվիզիոնի անհետ կորած զինծառայողների ծնողները մանրամասն ուսումնասիրել են 44–օրյա պատերազմի ընթացքում տեղի ունեցած մարտական գործողություններից մեկը, զրուցել ողջ մնացած սպաների ու զինվորների հետ, համեմատել փաստերը, ու նրանց հետաքննության հիման վրա քրեական գործ է հարուցվել։
https://armeniasputnik.am/20201221/mor-erazy-evantarum-70-or-taqnvacdaviti-cankutyuny-25841358.html
https://armeniasputnik.am/20201228/hnaravor-e-voxj-mnacacner-kan-adrbejan-chi-tuylatrel-voronoxakan-xmbin-hadrut-mtnel-25927366.html
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/0a/0f/24920362_72:0:1493:1066_1920x0_80_0_0_6f8a1fd1a6f5eebee4dd878b9385ed77.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հոգեհանգիստ, արցախ, ադրբեջան, զինվոր, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, արցախյան պատերազմ, խաղաղապահներն արցախում, հայ գերիներ, անհետ կորածներ
հոգեհանգիստ, արցախ, ադրբեջան, զինվոր, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, արցախյան պատերազմ, խաղաղապահներն արցախում, հայ գերիներ, անհետ կորածներ
«Ասում էր` տուն գամ, վերմակով ծածկվեմ և ծնողներիս նայեմ». Ցորի 9 զինվորների հոգեհանգիստն է
19:01 02.12.2021 (Թարմացված է: 19:08 02.12.2021) Հրադադար հայտարարելուց մեկ տարի անց Ցորի զորամասի 11 զինվորների աճյուններն ադրբեջանական կողմը փոխանցեց Հայաստանին։ Նրանց հարազատները նշում են` տղաները մեծ վնաս են հասցրել թշնամուն։
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Ցորի Դ-20 հրետանային դիվիզոնի 9 զինծառայողների հոգեհանգստի արարողությունն է։
Զինվորներից մեկի մորեղբայրը լրագրողների հետ զրույցում նշեց` 1 տարի 2 ամիս պահանջվեց մինչև տղաներին գտան։ Նա պատմեց` երբ օրեր առաջ քրոջ հետ նստած են եղել իրենց տան պատշգամբում և անձրև է եղել` քույրն ասել է, որ առաջին անգամ է անձրևին հանգիստ նայում։

21 դեկտեմբերի 2020, 19:09
«Մինչ այդ ծնողները մտածում էին` անձրևի ու ձյան տակ են իրենց երեխաները... Չնայած դժվարությանը, հստակեցումը հանգստություն կբերի բոլորիս։ Տղաները մեծ կռիվ են տվել, ծանր վնասներ հասցրել ադրբեջանական կողմին»,–ասաց տղամարդը` հավելելով, որ երբ իր քրոջ որդին զրուցել է ծնողների հետ, ասել է, որ իր ցանկությունն է` տուն վերադառնա, վերմակով ծածկվի և այդպես նայի ծնողներին։
Ցորի զորամասի տղաներից Արթուր Ասրյանի հայրն էլ` Արմեն Ասրյանը, ասաց, որ իրենք հույս էին կապում, որ հրաշք կլինի և տղաները փրկված կլինեն։ Սակայն ադրբեջանական մեդիահարթակներում տեսահոլովակներ են շրջանառվել Ցորի զորամասի կրակային դիրքի վերաբերյալ, որտեղ մեր 10 տղաների մարմինները երևում էին։
«Երկար փնտրեցինք` որոնողական աշխատանքներում էինք ներգրավվել։ Հարցերը շատ էին` պատասխաններ չկային։ Առաջին անգամ, երբ մտանք կրակային դիրք, տղաների մարմինների հետքերը երևում էին, բայց մարմինները չկային։ Այդ ժամանակ 5 զինվորի աճյուն հանեցինք, իսկ մնացածից այդպես էլ լուր չստացանք»,–ասաց Ասրյանը։
Նրա խոսքով` ծնողները հույս ունեին, որ փրկվածներ կլինեն և ծնողների հարցերի պատասխանները կտան։ Ասրյանը նշեց` հիմա էլ ծնողները հույս ունեն, որ գոնե հրետանու պետը ողջ կլինի, որից որևէ լուր մինչ օրս չունեն։

28 դեկտեմբերի 2020, 17:19
Նշենք, որ այսօր նույն զորամասից ևս երկու զինվորի են հուղարկավորել։
Արցախի նախագահի հրամանով զոհված 11 զինվորները հետմահու արժանացել են «Մարտական խաչ» շքանշանի։
Հիշեցնենք`
նոյեմբերի 2-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը մեզ է փոխանցել արցախյան 3-րդ պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող 11 զինծառայողի աճյուն: Նրանց ինքնությունը հաստատվել է դատաբժշկական փորձաքննությամբ՝ նրանք Ցորի հրետանավորներն էին։
Ի դեպ, Ցորի հրետանային դիվիզիոնի անհետ կորած զինծառայողների ծնողները մանրամասն ուսումնասիրել են 44–օրյա պատերազմի ընթացքում տեղի ունեցած մարտական գործողություններից մեկը, զրուցել ողջ մնացած սպաների ու զինվորների հետ, համեմատել փաստերը, ու նրանց հետաքննության հիման վրա քրեական գործ է հարուցվել։