00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Տավուշում լարված է
«Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս»․ կիրանցին՝ ՆԳ նախարարին
17:16
1 ր
Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանը Հայաստանը վերածելու է անկլավի․ Գառնիկ Դանիելյան
17:18
4 ր
Սուրեն Սուրենյանց
Միակողմանի զիջումներից բացի Ադրբեջանի ձեռքը տվեցին նաև պատերազմի բարաթ․ Սուրեն Սուրենյանց
17:22
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չի բացառվում, որ Բրիտանիայի խորհրդարանն արդեն հաջորդ շաբաթ ճանաչի Հայոց ցեղասպանությունը

© Sputnik / Алекс Макнотон / Անցնել մեդիապահոցԼոնդոն
Լոնդոն - Sputnik Արմենիա, 1920, 02.12.2021
Լոնդոն
Բաժանորդագրվել
Համայնքների պալատի խմբակցությունների ղեկավարները պայմանավորվել են արագացնել Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման հարցի քննարկումը: Հնարավոր է, որ այն օրենսդիրների քննարկմանը դրվի արդեն հաջորդ շաբաթ, իսկ այդ հարցով լիագումար նիստը կկայանա դեկտեմբերի 10-ին:
Օսմանյան կառավարության կողմից իրականացված Ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը ենթադրող օրինագծի առաջին լսումը Համայնքների պալատում տեղի է ունեցել նոյեմբերի 9-ին։ Այն ժամանակ խորհրդարանականներից ոչ ոք իրեն թույլ չտվեց դեմ արտահայտվել։ Որոշվեց հարցն առավել մանրամասն քննարկել հաջորդ տարվա գարնանը՝ պատգամավորներին հնարավորություն տալով ավելի լավ ծանոթանալ խնդրին և պատրաստվել լսումներին։ Նշվեց նույնիսկ երկրորդ ընթերցման կոնկրետ ամսաթիվը՝ մարտի 22-ին։ Սակայն երեկ հայտնի դարձավ, որ Համայնքների պալատի քարտուղարությունը որոշել է, որ պետք է շտապել։ Գործընթացն արագացնելու առաջարկը, ըստ ամենայնի, բխում էր հենց օրինագիծը նախաձեռնողից՝ պահպանողական Թիմ Լոութոնից։ Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախումբը ողջունել է գործը չձգձգելու օրենսդիրների պատրաստակամությունը։
Խորհրդարանական լսումների ձևաչափը, սակայն, դեռևս որոշված չէ։ Չի բացառվում, որ հաջորդ ուրբաթ քվեարկություն, որպես այդպիսին, չլինի, և պատգամավորները սահմանափակվեն միայն բանավեճերով։ Ամեն դեպքում բրիտանացի խորհրդարանականների ակտիվությունը հույս է տալիս 20 հազարանոց հայ համայնքի առաջնորդներին։
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոս - Sputnik Արմենիա, 1920, 30.11.2021
100 տարի անց. ի՞նչ կտա հայերին Թուրքիայի դեմ Կիլիկիո կաթողիկոսության սկսած դատական պրոցեսը
Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախմբի հայտարարության մեջ ասվում է. «Միացյալ Թագավորությունը այն սակավաթիվ արևմտյան երկրներից է, որոնք մինչ օրս չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Դա վկայում է արդարության հիմնարար սկզբունքները չպահպանելու մասին։ Թիմ Լոութոնի օրինագիծը Մեծ Բրիտանիային թույլ կտա շտկել այդ անարդարությունը»։
Հայտնի պահպանողական Լոութոնի առաջարկած փաստաթուղթը երեք հիմնական դրույթ է պարունակում։ Առաջինում հայերի զանգվածային ջարդերը որակվում են որպես ցեղասպանություն։ Կարևոր է նշել, որ օրինագծի հեղինակը չափազանց կոռեկտ է մանրամասներին վերաբերող ձևակերպումներում։
Նշվում է, որ խոսքը վերաբերում է «1915-1923 թվականներին Օսմանյան կայսրությունում և հարակից տարածքներում տեղի ունեցած իրադարձություններին»: Այս ձևակերպումը թույլ է տալիս մի կարևոր փաստ արձանագրել՝ ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը երիտթուրքերի տապալումից հետո շարունակել է նրանց սկսած ցեղասպանությունը։ Կարևոր է նաև այն հանգամանքը, որ ցեղասպանությունն իրականացվել է նաև Թուրքիայի սահմաններից դուրս։ Սա ևս մեկ առիթ է հիշեցնելու Հայաստանի Հանրապետության արևմտյան շրջաններում 1920 թվականին Քյազիմ Կարաբեքիրի իրագործած արյունալի կոտորածի մասին։
Փաստաթղթի երկրորդ դրույթը ենթադրում է ցեղասպանությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության զոհերի ամենամյա հիշատակում։ Երրորդ կետում խոսվում է Հայոց ցեղասպանության և մարդկության դեմ նմանատիպ այլ հանցագործությունների մասին հանրությանը տեղեկացնելու կարևորության մասին։
Թուրքիայի նախագահ - Sputnik Արմենիա, 1920, 20.11.2021
Էրդողանն ուզում է, որ իրեն ենթարկվեն Հայաստանն ու Եվրասիայի ևս 15 պետություններ
Թիմ Լոութոնի նախաձեռնությունը Բրիտանական խորհրդարանում Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման հասնելու ամենևին էլ առաջին փորձը չէ։ Թեման արդիական է 2009 թվականից։
Ուղիղ 12 տարի առաջ Լորդերի պալատում տեղի ունեցավ թագավորական փաստաբան Ջեֆրի Ռոբերթսոնի՝ մարդու իրավունքների հարցերով փորձագիտական զեկույցի լսումը՝ «Եղե՞լ է արդյոք Հայոց ցեղասպանությունը» թեմայով։ Այս հարցի պատասխանի վերաբերյալ իր տեսլականը ներկայացրեց նաև արտաքին գործերի նախարարությունը։ Մեկնաբանելով արտաքին քաղաքական գերատեսչության մոտեցումները՝ Ռոբերթսոնը Harvard Political Review պարբերականին տված հարցազրույցում հայտարարել էր. «ԱԳՆ ղեկավարները մասնավոր կարգով ընդունում են, որ դա ցեղասպանություն է եղել, սակայն նրանք չեն կարող բարձրաձայն ասել դա, քանի որ վախենում են, որ Թուրքիայի կողմից դիվանագիտական և տնտեսական ճնշումներ կլինեն»:
Էրդողանը Քավալային չներեց Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերի համար
2010թ.-ի մարտի վերջին խորհրդարանականներն առաջին անգամ հիասթափեցրին Բրիտանիայի հայ համայնքի ներկայացուցիչներին։ Լորդերի պալատը, ըստ էության, մերժեց ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հռչակելու առաջարկը։ Ի տարբերություն լորդերի` Համայնքների պալատի անդամներն ավելի դրական էին տրամադրված։ Նույն 2010 թ․-ին ստորին պալատի 495 պատգամավորներից 254-ը կողմ քվեարկեցին փաստաթղթի ընդունմանը, որում Հայոց ցեղասպանությունը հիշատակվում է առանց չակերտների:
«Մենք դատապարտում ենք Հոլոքոսթի, ինչպես նաև 1915 թվականին հայերի և ասորիների ցեղասպանության ժխտման քաղաքականությունը։ Համայնքների պալատը դատապարտում է ատելությունը, որը հանգեցրել է այդ իրադարձություններին։ Խորհրդարանի անդամներին կոչ ենք անում հարգել Հոլոքոսթի և 1915 թվականի Ցեղասպանության հիշատակի օրը ՝ դրանով իսկ ապացուցելով, որ այդ զոհերը երբեք չեն մոռացվի»,-ասված է օրենսդրական ուժ չունեցող փաստաթղթում:
Ստամբուլ - Sputnik Արմենիա, 1920, 17.11.2021
Ինչու են թյուրքական երկրների առաջնորդներն իրենց թույլ տալիս քննարկել Սյունիքի ճակատագիրը
Զուգահեռաբար աշխատանքներ էին տարվում Միացյալ Թագավորության տարածաշրջանների ներկայացուցչական իշխանության մարմինների կողմից Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ։ Ուելսի խորհրդարանականները դա արել էին դեռևս 2007 թվականին։ 2011թ․-ին, հետևելով օրենսդիրների օրինակին, Ուելսի վարչապետը Հոլոքոստի զոհերի հիշատակի օրը 20-րդ դարում իրականացված ցեղասպանությունների շարքում առաջինը հիշատակեց հայերի կոտորածը։ Նույն թվականին Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում կանգնեցվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան: 2013 թ․-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչեց և դատապարտեց Ուելսի անգլիկան եկեղեցին։
Գործարք, թե ճնշում Թուրքիայից. ինչո՞ւ է Հունաստանը Նիշանյանին անցանկալի անձ հայտարարել
2009 թ.-ին երիտթուրքերի ոճրագործությունների նկատմամբ իրենց վերաբերմունքն են հայտնել Թագավորության՝ Շոտլանդիայից և Հյուսիսային Իռլանդիայից ընտրված խորհրդարանականները: Շոտլանդիան ներկայացնող 59 պատգամավորներից 37-ը և 18 իռլանդացի օրենսդիրներից 11-ը հայտարարել են, որ 1915-ի իրադարձությունները ցեղասպանություն են համարում։ Այսպիսով, արդեն բավականին ամուր հող է ստեղծված, ինչը թույլ է տալիս հուսալ, որ Համայնքների պալատը վերջապես իրերն իրենց անուններով կոչելու վճռականություն կունենա։
Առաջին լսումների նախօրեին պատգամավորներին կոչով դիմեցին Բրիտանիայի հայկական լոբբիի գլխավոր գործընկերները: Պահպանողական կուսակցության ականավոր անդամ Չարլզ Թանոքը, որը երկար տարիներ Լոնդոնն էր ներկայացնում Եվրախորհրդարանում, օրենսդիրներին կոչ արեց բարոյականություն և սկզբունքայնություն դրսևորել՝ անտեսելով Անկարայից հնչող սպառնալիքները:
Ելույթ ունեցավ նաև Թագավորության առողջապահության նախկին նախարար Արա Դարզին, որը հայ փախստականների ժառանգ է։

«Առաջին հայը լինելով Մեծ Բրիտանիայի խորհրդարանում` ես խիստ հիասթափված եմ, որ բրիտանական կառավարությունը հրաժարվում է ճանաչել 1,5 միլիոն հայերի կոտորածը։ Մեր կառավարությունը, վախենալով նեղացնել ՆԱՏՕ-ի գործընկեր Թուրքիային, համառորեն ժխտում է Ցեղասպանությունը ։ Ինձ և իմ հայրենակիցների համար դա մեծ ցավի աղբյուր է»,-ասել է Արա Դարզին։

Ինչպես միշտ, համոզիչ հնչեցին բարոնուհի Քերոլայն Քոքսի խոսքերը։
«Միջազգային հանրությունը շարունակում է անպատիժ թողնել Թուրքիային և Ադրբեջանին, որոնք շարունակում են խախտել մարդու իրավունքները և զանգվածային սպանություններ կազմակերպել։ Ես Միացյալ Թագավորության խորհրդարանին և կառավարությանը կոչ եմ անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ես ամաչում եմ, որ դա մինչև հիմա չի արվել»,-հայտարարեց բարոնուհին։
Ի տարբերություն Ֆրանսիայի և ԱՄՆ-ի` Բրիտանիայում հայ համայնքը փոքր է և ոչ այդքան ազդեցիկ։ Ուստի ցեղասպանության ճանաչման հարցում նկատելի առաջընթացը դժվար է կապել լոբբիստների ջանքերի հետ։ Ակնհայտ է, որ թեմայի առաջխաղացմանը նպաստել է ավելի շուտ ընդհանուր միջազգային ֆոնը։ Անկասկած, կարևոր դեր է խաղացել ԱՄՆ Կոնգրեսի և նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։
Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացներում Թուրքիայի ապակառուցողական դերի պատճառով Արևմուտքում աճող դժգոհությունը նույնպես մեծացնում է հայամետ նախաձեռնության հնարավորությունները։ Դա ստիպում է Հայաստանի հետ համերաշխության տեսանելիություն ստեղծել, որը Արցախյան 44-օրյա պատերազմում պարտվեց հիմնականում Թուրքիայի թաքուն մասնակցության հետևանքով։ Այս ամենը, ինչպես նաև մի շարք այլ հանգամանքներ, թույլ են տալիս հուսալ, որ Լոնդոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականությունն այժմ ավելի մեծ է, քան երբևէ։ Չի բացառվում, որ դա տեղի ունենա արդեն հաջորդ շաբաթ։
Президент Турции Реджеп Тайип Эрдоган с наследным принцем Абу-Даби шейхом Мохаммедом бен Заидом Аль Нахайяном во время официальной церемонии в Президентском комплексе (24 ноября 2021). Анкара - Sputnik Արմենիա, 1920, 01.12.2021
Թուրքական դետեկտիվ, կամ ինչպես են հայերը տունտունիկ խաղում
Լրահոս
0