00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դեէսկալացիայի համար հասցեական արձագանքը կարևոր է. Միրզոյանը` Շվեդիայի ռիկսդագի նախագահին

© official site of MFA of RA Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Շվեդիայի Ռիկսդագի (խորհրդարանի) նախագահ Անդրեաս Նորլենի հետ (1 դեկտեմբերի, 2021). Ստոկհոլմ
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Շվեդիայի Ռիկսդագի (խորհրդարանի) նախագահ Անդրեաս Նորլենի հետ (1 դեկտեմբերի, 2021). Ստոկհոլմ - Sputnik Արմենիա, 1920, 02.12.2021
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Շվեդիայի Ռիկսդագի (խորհրդարանի) նախագահ Անդրեաս Նորլենի հետ (1 դեկտեմբերի, 2021). Ստոկհոլմ
Բաժանորդագրվել
Արարատ Միրզոյանը և Անդրեաս Նորլենն անդրադարձել են նաև երկու երկրների միջև հաստատված բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանը, երկկողմ ու բազմակողմ հարթակներում փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը։
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի - Sputnik. Աշխատանքային այցով Ստոկհոլմում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը երեկ` դեկտեմբերի 1-ին, հանդիպում է ունեցել Շվեդիայի ռիկսդագի (խորհրդարանի) նախագահ Անդրեաս Նորլենի հետ, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։
«Նախարար Միրզոյանն իր զրուցակցին է ներկայացրել Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի և Ադրբեջանի զինված ուժերի կողմից մայիսի 12-ից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներթափանցման, վերջերս իրականացրած ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը։
Նա ընդգծել է տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիայի և կայունացման համատեքստում միջազգային հանրության պատշաճ և հասցեական արձագանքի կարևորությունը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը - Sputnik Արմենիա, 1920, 24.11.2021
Արարատ Միրզոյանը Լավրովին է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը
Անդրադառնալով հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցերին՝ Արարատ Միրզոյանն առանձնահատուկ շեշտել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հայրենադարձման, ինչպես նաև՝ պատերազմի արդյունքում Արցախում ստեղծված հումանիտար խնդիրների հաղթահարման անհրաժեշտությունը։
Արարատ Միրզոյանը և Անդրեաս Նորլենն անդրադարձել են նաև երկու երկրների միջև հաստատված բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման, երկկողմ ու բազմակողմ հարթակներում փոխշահավետ համագործակցության ընդլայնման հեռանկարներին։ Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարում Շվեդիայի կողմից, այդ թվում՝ խորհրդարանական մակարդակում ցուցաբերվող աջակցությունը։
Հայաստան-Եվրամիություն գործընկերության առավել խորացման համատեքստում ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը և Շվեդիայի Ռիկսդագի նախագահ Անդրեաս Նորլենը քննարկել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկման հարցեր:
Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 1-3-ը աշխատանքային այցով մեկնել է Ստոկհոլմ։
Լրահոս
0