00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԱԶԲ-ի վարչության նախագահը խոսել է Հայաստանում արվող 300 մլն դոլարի ներդրման մասին

© Sputnik / Александр Гальперин / Անցնել մեդիապահոցՆիկոլայ Պոդգուզով
Նիկոլայ Պոդգուզով - Sputnik Արմենիա, 1920, 02.12.2021
Նիկոլայ Պոդգուզով. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եվրասիական զարգացման բանկի ներկայացուցիչներն արդեն համաձայնեցրել են ռազմավարությունը Հայաստանի կառավարության և բաժնետերերի հետ։
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի - Sputnik. Եվրասիական զարգացման բանկն արդեն սկսել է Հայաստանի վերաբերյալ ռազմավարության իրականացումը։ Տեղեկությունը Եվրասիական երկրորդ կոնգրեսի շրջանակներում կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց ԵԱԶԲ-ի վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը՝ պատասխանելով նախատեսվող 300 մլն դոլարի ներդրումների վերաբերյալ Sputnik Արմենիայի հարցին։
Պոդգուզովը նշեց, որ տարվա կեսին ԵԱԶԲ-ն հաստատել է մինչև 2026 թվականի հիմնական ռազմավարությունը, այժմ պետք է առանձին երկրների ռազմավարություններ ընդունվեն:

«Հայաստանի վերաբերյալ ռազմավարությունը պատրաստ է և այժմ բաժնետերերի հետ համաձայնեցման փուլում է։ Որքան ինձ հայտնի է՝ այն արդեն համաձայնեցվել է Հայաստանի կառավարության և բաժնետերերի հետ։ Մենք այն կընդունենք ու կիրականացնենք», - ասաց նա։

Ավելին, ռազմավարության իրականացումը, ըստ Պոդգուզովի, փաստացի սկսվել է։ Հայաստանի ղեկավարության ու գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում մի քանի շաբաթ առաջ մի շարք ծրագրեր են մշակվել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը և ենթակառուցվածքները: Դրանցից մեկը, օրինակ, վերաբերում է Երևանի մետրոպոլիտենի արդիականացմանը։ ԵԱԶԲ վարչության նախագահն ավելացրեց, որ այս տարի ֆինանսավորվել է նաև երկաթուղու վագոնների մատակարարումը։
«Մենք իսկապես նախատեսում ենք ակտիվացնել մեր աշխատանքը Հայաստանում, ինչպես նաև այլ երկրներում, որտեղ պորտֆելն այդքան էլ զգալի չէ», – նշեց նա։
ԵԱԶԲ - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2021
Ռուսաստանից Հայաստան ուղիղ ներդրումները գերազանցել են 3 մլրդ դոլարը. ԵԱԶԲ
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրասիական զարգացման բանկը մտադիր է Հայաստանում ավելի քան 300 մլն դոլարի ներդրում անել:
Եվրասիական երկրորդ կոնգրեսն անցկացվում է Մոսկվայում դեկտեմբերի 2-ին, կազմակերպիչը Եվրասիական զարգացման բանկն է` ՌԴ կառավարության աջակցմամբ։
Այս տարի կոնգրեսի շրջանակում քննարկման հիմնական թեմաններն են բիզնեսի, ԵԱՏՄ–ի ներուժի բացահայտմանն ուղղված պետական-մասնավոր ինստիտուտների դերի բարձրացումը, տրանսպորտի և լոգիստիկայի, ջրային և էներգետիկ համալիրների, պարենային անվտանգության ապահովման ոլորտում առանցքային միջպետական նախագծերը, կայուն զարգացման հասնելու առաջնահերթ հարցերը, «կանաչ» ֆինանսավորման մեխանիզմները և ESG–նախագծերը, ինչպես նաև պետությունների թվային տրանսֆորմացիան։
«Հյուսիս-հարավ» նախագիծը Հայաստանը կարևոր տարանցիկ հանգույց կդարձնի․ ԵԱԶԲ զեկույցը
Լրահոս
0