Կինը կալանավորի համար տարած սառնարանում 15 բջջային հեռախոս է թաքցրել

© Photo : official site of the Criminal Executive Service of RA«Արմավիր» ՔԿՀ-ի աշխատակիցները դատապարտյալի համար նախատեսված սառնարանում հեռախոսներ են հայտնաբերել
«Արմավիր» ՔԿՀ-ի աշխատակիցները դատապարտյալի համար նախատեսված սառնարանում հեռախոսներ են հայտնաբերել - Sputnik Արմենիա, 1920, 02.12.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Իրավապահները զննության են ենթարկել կալանավորված անձ Հ. Մ.-ի անվամբ որպես հանձնուք բերված սառնարանը:
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները կալանավորի համար բերված սառնարանում 15 բջջային հեռախոս են հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում է քրեակատարողական ծառայությունը։
«Արթիկ» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերված պոլիէթիլենային շիշն ու դրա պարունակությունը - Sputnik Արմենիա, 1920, 29.11.2021
«Արթիկ» ՔԿՀ–ում պոլիէթիլենային շշում պահված 8 բջջային հեռախոս են գտել
Նշվում է, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, զննել են քաղաքացի Ա. Ս.-ի կողմից կալանավորված անձ Հ. Մ.-ի անվամբ որպես հանձնուք բերված սառնարանը:
«Արմավիր» ՔԿՀ–ի դատապարտյալի համար բերված հեռուստացույցի մեջ բջջային հեռախոսներ են եղել
Զննության արդյունքում սառնարանի ետնամասում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են 15 բջջային հեռախոս, 3 լիցքավորիչ և USB լարեր:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Լրահոս
0