00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:50
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Փաշինյանը խոստանում էր` ջուրը չի թանկանա, կամ գնաճը «լավություն» մատուցելու նուրբ արվեստը

Թանկացնում` առանց բարելավման երաշխիքի. ի՞նչ եղան ջրի սակագնի չթանկացման մասին վարչապետի խոստումները
Բաժանորդագրվել
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ԿՀ նախագահ Բաբկեն Պիպոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է խմելու ջրի սակագնի թանկացմանը և դրանից բխող հետևանքներին։
Խմելու ջրի թանկացման որոշումը վատ կանդրադառնա ինչպես բնակչության, այնպես էլ տնտեսվարողների վրա։ Եթե ուշադրություն դարձնենք՝ կտեսնենք, որ գործ ունենք առաջին հայացքից չնչին (20 դրամ), բայց իրականում ավելի քան 11 տոկոս թանկացման հետ: Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ԿՀ նախագահ Բաբկեն Պիպոյանը։
«Պետք է ոչ թե նայել թվերով, այլ վերածել կամայական տոկոսների։ 20 դրամը առաջին հայացքից կարող է խաբուսիկ լինել։ Մնացած ոլորտներում ևս ունենք աննախադեպ գնաճ, որն էլի գերազանցում է թույլատրելի առավելագույն շեմը։ Ամեն լրացուցիչ գործոն իր հետ բերելու է բացասական հետևանք»,- ասաց նա։
ՀԾԿՀ–ն առաջարկում է անապահով խավերի համար ջրի սակագինը չբարձրացնել
Սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության ղեկավարն ասում է՝ ջրի սակագնի թանկացումն էապես կհարվածի սոցիալապես խոցելի խավերի գրպանին, հարուստները և միջին խավի մարդիկ գուցե այնքան էլ ուշադրություն չդարձնեն դրան, բայց մի կերպ ծայրը ծայրին հասցնողները ստիպված կլինեն մյուս ծախսերը կրճատել, քանի որ չլողանալ կամ ասենք՝ ափսեները չլվանալ չեն կարող։ Իսկ խնայողություններն իրենց հերթին կբերեն համապատասխան սոցիալական հետևանքների։
Պիպոյանը հիշեցնում է՝ 2018-ին, երբ ջրի սակագինը թանկացավ մոտ 11 դրամով, «ժողովրդի ծոցից» ելած հեղափոխական վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր, որ այն մինչև 2024 թվականը չի ավելանա, սակայն այս դեպքում ևս, ինչպես շատ հարցերում, վարչապետի խոստումը արագ մոռացության տրվեց։
Գարեգին Բաղրամյան - Sputnik Արմենիա, 1920, 02.12.2021
Նախատեսվում է նաև հոսանքի սակագնի բարձրացում. Բաղրամյան
Պիպոյանի խոսքով՝ սակագնի բարձրացումը գուցե այսքան խնդրահարույց չլիներ, եթե ոլորտի բարելավման երաշխիքներ լինեին։ Թե սակագնի թանկացումը որքանով կնպաստի ջրամատակարարման որակի բարելավմանը, ջրային պաշարների կորուստների բացահայտմանը կամ, ասենք, հաճախակի, երբեմն հանկարծակի ջրանջատումների կրճատմանը և նմանատիպ այլ խնդիրների լուծմանը, Պիպոյանը դժվարանում է պատասխանել։ Ասում է՝ դրա համար նախևառաջ ներդրումների հուսալիությունը չափող, նաև ոլորտում նախատեսված ծախսերի վերահսկման գործիքակազմ պետք է կիրառել, որը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չունի, և կարծես թե, չի էլ ուզում ունենալ։
«Օրինակ՝ ինչ-որ մասնաճյուղի տնօրեն գնում է գործուղման, որը ծախս է, հարց է առաջանում այդ ծախսի որ մասն է թույլատրելի, որը՝ ոչ, եթե նա գնա ամենաթանկ հյուրանոցում մնա մեզ համար ընդունելի ծախս է, թե չէ։ Եթե դու գործիքակազմեր չես մշակում, որով ասես` սա ընդունում եմ, սա չեմ ընդունում, նույն տրամաբանությամբ կարող ենք մեկ խորանարդ մետրի դիմաց 640 դրամն էլ հիմնավորել»,- նշեց Պիպոյանը։
Իսկ թե ինչպես է ստացվել, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է ջրի սակագնի թանկացման համար առաջարկված 40 դրամի փոխարեն 20-ով թանկացնել, Պիպոյանը դեռ ամիսներ առաջ է հարցի պատասխանը տվել։

Մարտավարություն է՝ սկզբում բարձր գին են առաջարկում, հետո դրա կեսի չափով թանկացնում, որ հանրային դժգոհության ալիք չբարձրանա։ «Դեռևս մեկ, մեկուկես ամիս առաջ ասացի, որ կխոսեն 60, հետո 40, հետո կպարզվի մեզ լավություն արեցին 20 դրամով թանկացրին»,- ասաց Պիպոյանը։

Նշենք, որ Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտնել է` հունվարի 1-ից ջրի սակագինը 20.47 դրամով կբարձրանա և կկազմի 200,47 դրամ։ Սոցիալապես անապահով բաժանորդների համար սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ։
Հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը դեռ հոկտեմբերին հայտնել էր, որ սեպտեմբերի 29-ին «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ ջրի սակագինը ավելի քան 40 դրամով թանկացնելու հայտով. 1 խ/մ-ի գինը ներկայիս 180 դրամի փոխարեն առաջարկելով սահմանել շուրջ 223 դրամ։
Լրահոս
0