https://armeniasputnik.am/20211202/qarery-kpvokhven-taratsqy-korogvi-hanrapetutjan-hraparak-kajarani-shatrvany-norvogvum-e-35973978.html
Քարերը կփոխվեն, տարածքը կոռոգվի. «Հանրապետության հրապարակ» կայարանի շատրվանը նորոգվում է
Քարերը կփոխվեն, տարածքը կոռոգվի. «Հանրապետության հրապարակ» կայարանի շատրվանը նորոգվում է
Համալիրի հիմնանորոգման աշխատանքներին մասնակցում է համահեղինակ, Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Մկրտիչ Մինասյանը։ 02.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-02T17:53+0400
2021-12-02T17:53+0400
2021-12-02T17:57+0400
մետրո
երևան
հանրապետության հրապարակ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1320/38/13203830_0:62:1557:938_1920x0_80_0_0_5b0b2d55ad0cc371fa6728fe84ab5d2c.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից ճարտարապետական համալիրը վերանորոգվում է քաղաքապետարանի ծրագրով: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։«Բառացիորեն նույն նյութով, նույն ձևով ու ծավալներով վերականգնվում է, ընդ որում, աշխատանքներին մասնակցում է համահեղինակ ճարտարապետը (Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Մկրտիչ Մինասյանը – հեղ.)։ Քարերը, որոնք շատ մաշված չեն, նույնությամբ դրվելու են իրենց տեղը, մաշված քարերը նույն կարմիր տուֆով են փոխարինվելու, տարածքի սիզամարգերը վերջապես հնարավորություն կունենան ոռոգվելու»,– նշել է Կարապետյանը: Նա ընդգծել է, որ վերանորոգման կարիքն առաջացել է ոչ միայն արտաքին մաշվածության, այլև «անտեսանելի» խնդիրների, ինժեներական էլեմենտների վերականգնման, ջրամեկուսման պատճառով: Հավելենք, որ համալիրի բացումը տեղի է ունեցել 1981-ի դեկտեմբերի 26-ին։
https://armeniasputnik.am/20211130/qnnarkvum-e-erevanum-metrvoji-erku-kajaran-karucelu-tarberaky-ekvonvomikaji-pvokhnakharar-35895841.html
երևան
հանրապետության հրապարակ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1320/38/13203830_112:0:1445:1000_1920x0_80_0_0_2b0520677239e62bedbdcc7f59aac73b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
մետրո, երևան, հանրապետության հրապարակ
մետրո, երևան, հանրապետության հրապարակ
Քարերը կփոխվեն, տարածքը կոռոգվի. «Հանրապետության հրապարակ» կայարանի շատրվանը նորոգվում է
17:53 02.12.2021 (Թարմացված է: 17:57 02.12.2021) Համալիրի հիմնանորոգման աշխատանքներին մասնակցում է համահեղինակ, Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Մկրտիչ Մինասյանը։
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից ճարտարապետական համալիրը վերանորոգվում է քաղաքապետարանի ծրագրով: Տեղեկությունը
Facebook-ի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
«Բառացիորեն նույն նյութով, նույն ձևով ու ծավալներով վերականգնվում է, ընդ որում, աշխատանքներին մասնակցում է համահեղինակ ճարտարապետը (Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Մկրտիչ Մինասյանը – հեղ.)։ Քարերը, որոնք շատ մաշված չեն, նույնությամբ դրվելու են իրենց տեղը, մաշված քարերը նույն կարմիր տուֆով են փոխարինվելու, տարածքի սիզամարգերը վերջապես հնարավորություն կունենան ոռոգվելու»,– նշել է Կարապետյանը:
Նա ընդգծել է, որ վերանորոգման կարիքն առաջացել է ոչ միայն արտաքին մաշվածության, այլև «անտեսանելի» խնդիրների, ինժեներական էլեմենտների վերականգնման, ջրամեկուսման պատճառով:
Հավելենք, որ համալիրի բացումը տեղի է ունեցել 1981-ի դեկտեմբերի 26-ին։