Սայաթ Շիրինյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը վերացվեց. նիստը հետաձգվեց

Саят Ширинян - Sputnik Արմենիա, 1920, 02.12.2021
Բաժանորդագրվեք
Նիստի ընթացքում մեղադրող դատախազը հրապարակեց Շիրինյանին առաջադրված մեղադրանքի եզրափակիչ մասը, իսկ մեղադրյալը հայտնեց, որ մեղադրանքը չի ընդունում։
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, կայացավ ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա Սայաթ Շիրինյանի գործով դատական նիստը։
Դատական նիստին մեղադրող կողմը հրապարակեց Շիրինյանին առաջադրված մեղադրանքի եզրափակիչ մասը։

«Մեղադրանքն ինձ համար պարզ է, միանշանակ չեմ ընդունում այն»,– ասաց նախկին բարձրաստիճան ոստիկանը։

Նշենք, որ գործն արդեն մտել է դատաքննության փուլ, նիստին ուսումնասիրվեցին քրեական գործում առկա ապացույցները։
Դատարանը վերացրեց Շիրինյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը։
Նիստը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 24-ը` ժամը 10։00-ը։
ՀՀ քննչական կոմիտե - Sputnik Արմենիա, 1920, 02.12.2021
Սայաթ Շիրինյանը ձերբակալվել է. ՀՀ քննչական կոմիտեն մեկնաբանել է` ինչու
Հիշեցնենք, որ Սայաթ Շիրինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
ՔԿ–ն 2020 թվականի դեկտեմբերի 23–ին հաղորդագրություն էր տարածել` նշելով, որ Շիրինյանը Facebook սոցցանցում առերևույթ բռնության կոչեր պարունակող գրառում է արել` ուղղված օգտատեր Սուսաննա Ավշարյանին։ «Սուսաննա Ավշարյան, եթե ես լինեի շարժումն առաջնորդողը, ապա վստահ եղեք, մենք կգնայինք կոնկրետ քայլերի, չնայած կազմակերպիչներին չեմ քննադատում, քանզի նրանք խուսափում են արյունահեղությունից: Բայց արդեն պարզից էլ պարզ է, որ առանց արյունահեղության հնարավոր չի»,– գրել էր Շիրինյանը։
Գրառում կատարելու դեպքի առթիվ 2020 թ–ի դեկտեմբերի 22-ին հարուցվել էր քրեական գործ, և Շիրինյանը ձերբակալվել էր։ Անցյալ տարի դեկտեմբերի 25-ին դատարանը նրա ձերբակալումը ոչ իրավաչափ էր ճանաչել։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала