00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական ԱԷԿ-ը հնարավոր է` աշխատի մինչև 2039թ․-ը․ Գրիգորյան

© Sputnik / Asatur YesayantsАрмянская атомная электростанция
Армянская атомная электростанция - Sputnik Արմենիա, 1920, 03.12.2021
Բաժանորդագրվել
Մեծամորի ատոմակայանում մասնագետների իրականացրած կապիտալ վերանորոգումը ցույց տվել է, որ մոդեռնիզացիայի և հետագա աշխատանքի մեծ ներուժ։
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. ՄեծամորիՀայկական ատոմակայանն արդիականացման զգալի ներուժ ունի, և կան որոշ նախադրյալներ, որ այն կարող է շահագործվել ընդհուպ մինչև 2039 թվականը։ Այս մասին այսօր լրագրողներին ասել է միջուկային անվտանգության կարգավորման հանձնաժողովի փոխնախագահ Վահե Գրիգորյանը։
2021 թ․-ին կայանը մինչև 2026 թվականը շահագործման լիցենզիա է ստացել։ Փաստաթուղթը տրվել է ռուս մասնագետների կողմից կապիտալ վերանորոգումից հետո (վերանորոգման գլխավոր կապալառուն «Ռուսատոմ Սերվիս» ընկերությունն էր՝ խմբ.)։
Գրիգորյանի խոսքով՝ շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները ենթադրում էին անվտանգության բազմաթիվ միջոցառումներ։ Այդ նպատակով դեռևս 2015-2016 թվականներին, երբ վերանորոգումը նոր էր սկսվում, համակարգող մարմինը՝ ի դեմս կոմիտեի, Եվրահանձնաժողովից խորհրդատվական և փորձագիտական օգնություն էր խնդրել։
Հրշեջներն ատոմակայանի ամենավտանգավոր տեղամասում վարժանք են իրականացրել. լուսանկարներ
Պետք էր համոզվել, որ աշխատանքները ճիշտ ուղղությամբ են ընթանում և ճիշտ եզրակացություններ են արվում։ Եվրահանձնաժողովը մասնագետներ ուղարկեց երկու տարի ժամկետով, այնուհետև այդ ժամկետը երկարաձգվեց է ևս երեք տարով: Եվրոպացի փորձագետների աշխատանքներն այժմ ավարտված են։ Գրիգորյանի հավաստմամբ՝ եվրոպացի փորձագետները, որոնք Ֆրանսիայի, Չեխիայի և ԵՄ մի շարք այլ պետությունների կարգավորող կառույցների ներկայացուցիչներ են, դրական եզրակացություն են տվել: Իսկ աջակցության մոնիթորինգային ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է շուրջ երեք միլիոն եվրո։
«Մենք կարող ենք ասել, որ ԱԷԿ-ի անվտանգությունն ապահովվում է պատշաճ մակարդակով։ Եվ շահագործման լիցենզիան հիմնավորված է։ Փորձագիտական եզրակացություններ են տվել իրենց երկրներում աշխատանքի հսկայական փորձ ունեցող մարդիկ։ Նրանք մասնակցել են փաստաթղթերի մոնիթորինգին, որոնց հիման վրա էլ տրվել է Հայկական ԱԷԿ-ի լիցենզիան»,-ասաց Գրիգորյանը։
Ատոմակայան - Sputnik Արմենիա, 1920, 18.10.2021
Ատոմակայանը միացվել է Հայաստանի էներգահամակարգին
Ի պատասխան Sputnik Արմենիայի հարցի, թե ինչ կլինի 2026 թ․-ից հետո, և արդյո՞ք պատկերացում կա կայանի հետագա ճակատագրի մասին` Գրիգորյանը նշեց, որ արդիականացման աշխատանքները լուրջ ներուժ են բացահայտել հետագա շահագործման համար: Մասնավորապես, ԱԷԿ-ի կապիտալ վերանորոգման շրջանակներում իրականացվել է ռեակտորի իրանի թրծում։

Այդ թրծումից հետո ռեակտորը մինչև 2039թ․-ն աշխատելու համար բավականաչափ ռեսուրս կունենա։ Եթե հնարավոր լինի հիմնավորել նաև մյուս բաղադրիչների ռեսուրսների առկայությունը, ապա կարելի կլինի խոսել ընդհանուր կայանի աշխատանքի երկարաձգման մասին մինչև 2039 թվականը։ Կոմիտեի փոխնախագահի խոսքով՝ ԱԷԿ-ն արդեն հիմա քայլեր է ձեռնարկում 2026 թ․-ից հետո աշխատելու հնարավորությունը հիմնավորելու համար։ Մշակվում են նոր ծրագրեր, ֆինանսավորման աղբյուրներ են որոնվում։

Ավելի վաղ կայանի` առնվազն 15 տարի աշխատելու հնարավորության մասին Երևանում հայտարարել էր նաև «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։
Հայկական ԱԷԿ-ը միակ ատոմակայանն է Հարավային Կովկասի տարածքում, այն արտադրում է Հայաստանում արտադրվող ողջ էլեկտրաէներգիայի ավելի քան մեկ երրորդը:
Լրահոս
0