Զինծառայողների վերջույթների պրոթեզավորումը գրեթե ավարտին է հասել. փոխնախարար

© Sputnik / Aram NersesyanՊրոթեզավորում
Պրոթեզավորում - Sputnik Արմենիա, 1920, 03.12.2021
Պրոթեզավորում
Բաժանորդագրվեք
Հաշմանդամություն ունեցող անձին տրվում է սերտիֆիկատ, որպեսզի նա կարողանա ծառայություն ստանալ որակավորված կազմակերպության կողմից։
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում գրեթե ավարտին է հասել զինծառայողների վերին և ստորին վերջույթների պրոթեզավորման գործընթացը։ Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան նվիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։

«Այսօրվա դրությամբ վերին վերջույթի ամպուտացիա է արվել 20 զինծառայողի, նրանց պրոթեզավորումը գրեթե ավարտվել է։ Ստորին վերջույթների 102 պրոթեզավորման գործընթաց է իրականացվել։ 3-ն էլ դեռ պրոթեզավորման ընթացքում են»,– նշեց Ստեփանյանը։

Նրա խոսքով` իրականացվում է նաև աջակցող միջոցների գործընթաց, որը բարելավվում է անձի ֆունկցիոնալության գնահատման հետ համատեղ։ Այժմ, կառավարության որոշման համապատասխան, հաշմանդամություն ունեցող անձին տրվում է սերտիֆիկատ, ինչի միջոցով նա կարողանում է գնալ և ծառայություն ստանալ որակավորված կազմակերպության կողմից։
Ձեռքերը կորցրին, երազանքները` ոչ. պատերազմում վիրավորված տղաները բիոնիկ պրոթեզներ կունենան
Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով բազմաթիվ զինծառայողներ են վիրավորվել, և նրանց մի մասի ստորին և վերին վերջույթներն ամպուտացվել են։ Պաշտոնական տվյալների համաձայն` Արցախյան 44-օրյա պատերազմում հայկական կողմի վիրավորների թիվը շուրջ 11 հազար է։ Պատերազմում հրադադար հաստատվեց նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ հայտարարությամբ։
44-дневная война в Нагорном Карабахе в цифрах - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2021
Անցավ մեկ տարի․․․ Արցախյան 44-օրյա պատերազմը` թվերով
Էլի գոհ էի, որ ողջ եմ. Զինվորի տանը 8 տղաներ առաջին անգամ քայլեցին պրոթեզներով
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала