Արարատ Միրզոյանը հանդիպել է Ղազախստանի և Լեհաստանի ԱԳ նախարարների հետ

© Photo : official site of MFA of RA ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ (2 դեկտեմբերի, 2021թ). Ստոկհոլմ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ (2 դեկտեմբերի, 2021թ). Ստոկհոլմ - Sputnik Արմենիա, 1920, 03.12.2021
Բաժանորդագրվեք
Հանդիպումների ընթացքում մտքեր են փոխանակվել նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ։
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի ԱԳ նախարար Մուխթար Թլեուբերդիի և Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Հանդիպման ընթացքում Միրզոյանը խոսել է հայ–ղազախական և հայ–լեհական հարաբերությունների զարգացման նշանակության մասին և վերահաստատել քաղաքական երկխոսությունն առավել խորացնելու շահագրգռվածությունը։
© Photo : official site of MFA of RA ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ղազախստանի ԱԳ նախարար Մուխթար Թլեուբերդիի հետ (2 դեկտեմբերի, 2021թ). Ստոկհոլմ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ղազախստանի ԱԳ նախարար Մուխթար Թլեուբերդիի հետ (2 դեկտեմբերի, 2021թ). Ստոկհոլմ - Sputnik Արմենիա, 1920, 03.12.2021
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ղազախստանի ԱԳ նախարար Մուխթար Թլեուբերդիի հետ (2 դեկտեմբերի, 2021թ). Ստոկհոլմ
Զրուցակիցները անդրադարձ են կատարել կրթական, մշակութային և հումանիտար ոլորտներում համագործակցության օրակարգին։
Մտքեր են փոխանակվել նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ։
Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և խոսել ԼՂ հակամարտության մասին
Հանդիպման ընթացքում Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները ստորագրել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ղազախստանի արտաքին գործերի նախարարության միջև 2022-2023թթ. համագործակցության միջոցառումների ծրագրերը։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала