Արմեն Սարգսյանը հանդիպել է Վանո Սիրադեղյանի դստեր հետ

© Photo : official site of the President of RAԱրփի Սիրադեղյանն ու Արմեն Սարգսյանը
Արփի Սիրադեղյանն ու Արմեն Սարգսյանը - Sputnik Արմենիա, 1920, 03.12.2021
Արփի Սիրադեղյանն ու Արմեն Սարգսյանը
Բաժանորդագրվեք
Հոր հոգեհանգստից առաջ Վանո Սիրադեղյանի դուստրը նախագահական նստավայր է այցելել։
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել գրող, պետական գործիչ Վանո Սիրադեղյանի դստեր՝ Արփի Սիրադեղյանի հետ: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` հանդիպումը կայացել է այսօր։
Հիշեցնենք` Սիրադեղյանը մահացել է հոկտեմբերի 15–ին։ Նա 75 տարեկան էր։ Թե որտեղ և ինչի հետևանքով է մահացել, հայտնի չէ։
Նրա հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր` դեկտեմբերի 3-ին՝ 17:00-ից 21:00-ն։ Պետական գործչի հուղարկավորությունը նախատեսվում է նրա հայրենի Կոթի գյուղում՝ ժամը 12:00-ին: Սգո թափորն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտից կշարժվի Կոթի՝ դեկտեմբերի 4-ին՝ առավոտյան 8:00-ին։
Վահագն Խաչատուրյան - Sputnik Արմենիա, 1920, 25.11.2021
Թիմակիցներ չենք, Վանո Սիրադեղյանն իմ ընկերն է. Վահագն Խաչատուրյան
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала