Էջմիածին-Երևան երթուղային միկրոավտոբուսը բախվել է «Volvo»-ին. տուժել է 12 մարդ

© Sputnik / Andranik GhazaryanՊՊԾ ավտոմեքենա
ՊՊԾ ավտոմեքենա - Sputnik Արմենիա, 1920, 03.12.2021
Բաժանորդագրվեք
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի - Sputnik. Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 17։20-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ՀՀ ոստիկանության ակադեմիայի հարևանությամբ, բախվել են 33-ամյա Արա Ա-ի վարած Volvo մակնիշի ավտոմեքենան և 60-ամյա Ժորա Մ-ի վարած Էջմիածին-Երևան թիվ 205 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը։
Վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Վթար Երևանում. երթուղայինի ուղևորներն ու «Nissan Tiida»–ի վարորդը հիվանդանոց են տեղափոխվել
Բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել նաև 8 քաղաքացու, որոնք հրաժարվել են հիվանդանոց տեղափոխվել։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Volvo-ն, որը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածով ընթացող միկրոավտոբուսին։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала