Կարկանդակների մեջ թմրանյութեր են դրել ու փորձել փոխանցել «Արմավիր» ՔԿՀ–ի բանտարկյալին

© Photo : МинЮст РА / Вголовно-исполнительная службаКонтрабанда наркотиков в пирожках
Контрабанда наркотиков в пирожках - Sputnik Արմենիա, 1920, 03.12.2021
Բաժանորդագրվեք
Քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հանձնուքի միջից թմրանյութեր են հայտնաբերել։
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի հանձնուքներից մեկում կարկանդակների մեջ թմրանյութեր են հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` դեկտեմբերի 02-ին՝ ժամը 17։30-ի սահմանում, ՔԿՀ–ի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հիմնարկի հանձնուքների ընդունման-հանձնման սենյակում զննության են ենթարկել Հ․Մ -ի կողմից դատապարտյալ Հ․Ա․-ին բերված հանձնուքը։ Պարզվել է կարկանդակներից 3-ի մեջ թաքցված է եղել պոլիէթիլային տոպրակով 3 փաթեթ՝ ընդհանուր 29,78 գրամ քաշով։
29-ամյա աղջկան թմրամիջոցն իրացրել էր Երևանում բնակվող մի տղամարդ․ ոստիկանության բացահայտումը - Sputnik Արմենիա, 1920, 22.11.2021
Երևանում 29-ամյա աղջիկը թմրանյութ է իրացրել. նա բերման է ենթարկվել
Զննության արդյունքում փաթեթներում հայտնաբերվել են մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, 1,46 գրամ քաշով սպիտակ, բյուրեղանման, և մարիխուանա թմրամիջոցին նմանվող, 1,86 գրամ քաշով սուր հոտով, դեղնականաչավուն զանգվածներ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։
Մտավախություն կա, որ թմրանյութերի հոսքը դեպի ՀԱՊԿ երկրներ կավելանա. Սեմերիկով
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала