Կուզբասի իշխանությունը հայտնել է՝ որքան գումար է վճարելու «Լիստվյաժնայա» հանքի տուժածներին

© Sputnik / Александр Патрин / Անցնել մեդիապահոցԿուզբասցիները սգում են «Լիստվյաժնայա» հանքի ողբերգության զոհերի համար
Կուզբասցիները սգում են «Լիստվյաժնայա» հանքի ողբերգության զոհերի համար  - Sputnik Արմենիա, 1920, 03.12.2021
Կուզբասցիները սգում են «Լիստվյաժնայա» հանքի ողբերգության զոհերի համար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Զոհվածների ընտանիքներին փոխհատուցումը մեկ միլիոն ռուբլի կկազմի:
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի - Sputnik. Կուզբասի իշխանությունը հստակեցրել է «Լիստվյաժնայա» հանքահորում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժածների փոխհատուցման չափը:
Այսպես, ծանր վնասվածքներ ստացած անձանց 400 հազար ռուբլի կվճարեն, նույն գումարը կտրամադրվի նրանց, ում վիճակը գնահատվում է միջին ծանրության։ 200 հազարական ռուբլի կստանան միջին ծանրության վնասվածքներ ստացած մարդիկ։
Сотрудницы МЧС РФ у шахты Листвяжная в городе Белово - Sputnik Արմենիա, 1920, 27.11.2021
Կուզբասի հանքահորի փրկարարները 5 հանքափորների մարմիններ են դուրս բերել
Ճշտված տվյալներով՝ զոհվածների ընտանիքներին փոխհատուցումը կկազմի մեկ միլիոն ռուբլի։ Տեղեկությունը նշված է Կուզբասի նահանգապետ Սերգեյ Ցիվիլևի Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ի առավոտյան «Լիստվյաժնայա» հանքավայրում փլուզում է տեղի ունեցել. հանքում 285 մարդ է եղել։ Մեծ մասին հաջողվել է դուրս բերել, մնացածներին օգնության են հասել փրկարարները, սակայն որոշ ժամանակ անց նրանց հետ են կանչել պայթյունի սպառնալիքի պատճառով:
«Լիստվյաժնայա» հանքահոր - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2021
Կուզբասի հանքահորում ողջ մնացած փրկարարի են գտել
Ողբերգության հետևանքով զոհվել է 51 մարդ՝ 46 հանքափոր և 5 փրկարար։ Նախնական տվյալներով` արտակարգ պատահարի պատճառ է դարձել մեթանի պայթյունը։
Լրահոս
0