https://arm.sputniknews.ru/20211204/adrbejany-10-zintsarajvogh-e-pvokhancel-hajastanin-36046115.html
Ադրբեջանը 10 զինծառայող է փոխանցել Հայաստանին. Ադրբեջանի ՊԱԾ
Ադրբեջանը 10 զինծառայող է փոխանցել Հայաստանին. Ադրբեջանի ՊԱԾ
Sputnik Արմենիա
Հայկական կողմն իր հերթին ականապատ տարածքների քարտեզներ է փոխանցել Բաքվին։ 04.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-04T18:36+0400
2021-12-04T18:36+0400
2021-12-04T19:11+0400
հայաստան
ադրբեջան
զինծառայող
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/1e/25957763_0:74:1601:974_1920x0_80_0_0_4341d7d7f42954c4dd951f277929ee4e.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանը 10 զինծառայող է փոխանցել Հայաստանին։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները` հղում անելով Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությանը (ՊԱԾ):Խոսքը նոյեմբերի 16-ին սահմանին տեղի ունեցած մարտերի ժամանակ գերեվարված հայ զինվորականների մասին է։ Sputnik Արմենիային առայժմ չի հաջողվում մեկնաբանություն ստանալ ՀՀ պաշտպանության նախարարությունից ու ԱԱԾ–ից։Հիշեցնենք` նոյեմբերի 16-ին ՀՀ ՊՆ–ն հայտնեց, որ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Պաշտպանական գերատեսչությունն ավելի ուշ հայտարարեց, որ հայկական կողմը 2 մարտական դիրք է կորցրել, զինծառայողներ են գերեվարել, զոհեր ու վիրավորներ կան։ Նոյեմբերի 16–ին` ժամը 22։30–ի սահմանում, ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։Ըստ ՊՆ–ի` նոյեմբերի 16-ին Ադրբեջանի գործողությունների հետևանքով 13 զինծառայող է գերեվարվել, ևս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում։Նոյեմբերի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չճշտված տվյալներով` ունենք 6 հաստատված զոհ, 24+8 գերեվարված։ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ գերեվարված զինծառայողների թիվն իրականում 13 չէ. անհետ կորածների մեծ մասը գերեվարվածներ են։
https://arm.sputniknews.ru/20211204/shutvov-erevanum-vajrejq-kkatari-adrbejanic-gerinerin-teghapvokhvogh-hertakan-inqnatiry-avagjan-36046752.html
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/1e/25957763_0:0:1423:1067_1920x0_80_0_0_2a962ac7d053e903d6506a3731a3bf7c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, զինծառայող
հայաստան, ադրբեջան, զինծառայող
Ադրբեջանը 10 զինծառայող է փոխանցել Հայաստանին. Ադրբեջանի ՊԱԾ
18:36 04.12.2021 (Թարմացված է: 19:11 04.12.2021) Հայկական կողմն իր հերթին ականապատ տարածքների քարտեզներ է փոխանցել Բաքվին։
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանը 10 զինծառայող է փոխանցել Հայաստանին։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները` հղում անելով Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությանը (ՊԱԾ):
Խոսքը նոյեմբերի 16-ին սահմանին տեղի ունեցած մարտերի ժամանակ գերեվարված հայ զինվորականների մասին է։
Ըստ հաղորդագրության` հայկական կողմն իր հերթին ականապատ տարածքների քարտեզներ է փոխանցել Բաքվին։
Sputnik Արմենիային առայժմ չի հաջողվում մեկնաբանություն ստանալ ՀՀ պաշտպանության նախարարությունից ու ԱԱԾ–ից։
Հիշեցնենք` նոյեմբերի 16-ին ՀՀ ՊՆ–ն
հայտնեց, որ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
Պաշտպանական գերատեսչությունն ավելի ուշ հայտարարեց, որ հայկական կողմը 2 մարտական դիրք է կորցրել,
զինծառայողներ են գերեվարել, զոհեր ու վիրավորներ կան։ Նոյեմբերի 16–ին` ժամը 22։30–ի սահմանում, ռուսական կողմի միջնորդությամբ
կրակը դադարեցվեց։
Ըստ ՊՆ–ի` նոյեմբերի 16-ին Ադրբեջանի գործողությունների հետևանքով 13 զինծառայող է գերեվարվել, ևս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում։
Նոյեմբերի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
հայտարարեց, որ չճշտված տվյալներով` ունենք 6 հաստատված զոհ, 24+8 գերեվարված։
Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ գերեվարված զինծառայողների թիվն իրականում 13 չէ. անհետ կորածների մեծ մասը գերեվարվածներ են։