00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Բաքվում կարծում են, թե ԼՂ խնդիրը լուծված է. ինչո՞ւ չհանդիպեցին Միրզոյանն ու Բայրամովը

Բաքվում կարծում են, թե ԼՂ խնդիրը լուծված է. ինչու չհանդիպեցին Միրզոյանն ու Բայրամովը
Բաժանորդագրվել
Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանն անդրադարձել է Արարատ Միրզոյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպմանն ու Միրզոյան–Բայրամով հանդիպման չեղարկմանը։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումից դժվար է որևէ բան ակնկալել, քանի որ ո՛չ ՀՀ քաղաքագիտական շրջանակում, ո՛չ էլ հայ հասարակությանը հայտնի չէ ԼՂ կարգավորման հարցում իշխանությունների դիրքորոշումը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանը։

«Մենք չգիտենք, թե ինչ ապագա են տեսնում Արցախի համար մեր իշխանությունները, թե ինչ են ուզում։ Ուզում են, որ այն կարգավիճակ ունենա՞, Հայաստանի՞ն միանա, ճանաչվի՞, թե՞ չեն ուզում որևէ բան անել. հարցերն ավելի շատ են, քան պատասխանները»,- նշեց նա։

Սարգսյանի խոսքով` եթե ՀՀ–ում դեռ չեն կողմնորոշվել, ապա Ադրբեջանը Արցախի հարցում հստակ դիրքորոշում է արտահայտել։ Բաքվում կարծում են, թե ԼՂ խնդիրն արդեն լուծված է, և լրացուցիչ ջանքեր գործադրելու անհրաժեշտություն չկա։ Թերևս սրանով է պայմանավորված Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման չեղարկումը։
Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ
Ի դեպ, այդ հանդիպման մասին տեղեկությունները մամուլ սպրդեցին ադրբեջանական լրատվամիջոցներից։

«Հավանաբար վերջին պահին է հանդիպումը չեղարկվել։ Թե ինչն է եղել պատճառը, դժվար է ասել։ Չեմ բացառում, որ սա ևս Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման հետևանքն է` պայմանավորված նրանով, թե խնդիրն արդեն լուծված է»,- ընդգծեց Սարգսյանը։

Նրա կարծիքով` ՀՀ իշխանությունն էլ առանձնապես ջանքեր չի գործադրում աշխարհին հակառակն ապացուցելու գործում։ Փոխարենը հայ դեսպաններն օտարերկրյա գործընկերների հետ հանդիպումների ժամանակ շարունակ խաղաղության դարաշրջան բացելու մասին են խոսում` երկրորդ պլան մղելով Արցախի հարցը։
«Խաղաղ դարաշրջանի տրամաբանությունը հակասում է ԼՂ շուրջ բանակցություններին։ Մեր դիրքորոշումները շատ դեպքերում անհասկանալի են արտաքին աշխարհի համար, և մեր առաջնահերթությունները չեն ընկալվում դրսի կողմից։ Տպավորություն է, որ Արցախն ամբողջությամբ մոռացվել է, և սա վտանգավոր միտում է, որովհետև հաջորդ իշխանությունները լուրջ խնդիրներ են ունենալու Արցախի հարցն օրակարգ բերելու հարցում»,- ընդգծեց քաղաքագետը։
Նշենք, որ դեկտեմբերի 1-ին ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Լյուկ Պիեր Դևինը հայտնել էր, որ դեկտեմբերի 2-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Նա նշել էր, որ հանդիպումը տեղի կունենա ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակում:
Այսօր արդեն ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հայտնեց, որ նման հանդիպում տեղի չի ունեցել։
Երեկ հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 1-ին Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ և վերահաստատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում արցախյան խնդրի կարգավորման վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը։
Նշենք, որ Արարատ Միրզոյանը Շվեդիա էր մեկնել` մասնակցելու ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովին։
Լրահոս
0