https://armeniasputnik.am/20211204/haj-ev-turq-kanajq-ynddem-anardarutjan-amnum-lujs-en-tesel-zapel-esajani-patmvatsqnery-36035709.html
Հայ և թուրք կանայք ընդդեմ անարդարության․ ԱՄՆ–ում լույս են տեսել Զապել Եսայանի պատմվածքները
Հայ և թուրք կանայք ընդդեմ անարդարության․ ԱՄՆ–ում լույս են տեսել Զապել Եսայանի պատմվածքները
Ստեղծագործությունները պատմում են հայ և թուրք կանանց մասին, որոնք պայքարում են Օսմանյան կայսրությունում սոցիալական, քաղաքական և մշակութային անարդար նորմերի դեմ։ 04.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-04T11:05+0400
2021-12-04T11:05+0400
2021-12-04T11:13+0400
ամն
գիրք
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/705/30/7053002_0:31:1000:594_1920x0_80_0_0_bc703dff07beba47ff7fab075dd24c2b.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի - Sputnik. Կալիֆոռնիայի նահանգային համալսարանի Ֆրեզնոյի մասնաճյուղը լույս է ընծայել հայ անվանի գրող Զապել Եսայանի երեք պատմվածքների անգլերեն ժողովածուն։ Գիրքը հրատարակվել է «Բանտարկված գիշերներ․ Բոսֆորից մինչև Գալիպոլի» խորագրով։ Տեղեկությունը հայտնում է Masispost-ը։Ժողովածուում զետեղված են Եսայանի ոչ շատ հայտնի երեք պատմվածքները՝ 1911-ին Պոլսում գրված «Քողը» և «Բավական է» պատմվածքները և 1928-ին Փարիզում գրված «Մելիհա Նուրի հանըմը»։Ինչպես նշում է կայքը, այս ստեղծագործությունները մեկ ընդհանուր թեմա ունեն և պատմում են թե՛ հայ, թե՛ թուրք կանանց մասին, որոնք պայքարում են սոցիալական, քաղաքական ու մշակութային անարդար նորմերի դեմ։Հատորը հրատարակչատան Հայկական շարքի 14–րդ գիրքն է։ Խմբագիրը Նանոր Քեպրանյանն է, թարգմանիչը՝ Կ․ Կոշկարյանը։ Գիրքը հրատարակվել է «Գալուստ Կյուլպենկյան» և «Ֆեսճյան» հիմնադրամների աջակցությամբ։Զաբել Եսայանը ծնվել է 1878 թվականին Ստամբուլում։ Զբաղվել է գրական, հասարակական գործունեությամբ։Ադանայի հայկական ջարդերից հետո ստեղծված միջազգային պատվիրակության կազմում գրողը 1909 թվականին մեկնել է Կիլիկիա։ 1911 թվականին լույս է տեսել նրա «Ավերակների վրա» պատմվածքը, որը պատմում է հայերի կոտորածի մասին։Եսայանը մտավորականների ցուցակում ներառված միակ կինն էր, որին երիտթուրքական կառավարությունը ծրագրել էր ձերբակալել 1915 թվականի ապրիլի 24-ին։ Բայց նրան հաջողվեց խուսափել բանտարկությունից և տեղափոխվել Եվրոպա։ 1933 թվականին նա հաստատվեց Խորհրդային Հայաստանում, դարձավ ստալինյան բռնապետության հալածյալ, բանտարկվեց 1936-ին։ Նրա կյանքի դրամատիկական ավարտը՝ ողբերգական մահվան հանգամանքները, մինչև հիմա հայտնի չեն։ Որոշ տվյալներով` նա մահացել է 1943 թվականին։Զապել Եսայանը ներառվել է աշխարհի ամենաանվախ կանանց հնգյակում՝ ըստ ամերիկյան Refinery պորտալի։Փարիզյան հասցե՝ Զապել Եսայանի հիշատակին
https://armeniasputnik.am/20210307/haykakan-feminizmi-tsnundy-osmanyan-kaysrutyunum-26720736.html
https://armeniasputnik.am/20200613/bakunci-mayrn-aydpes-el-chimacav-vordu-gndakaharutyan-masin-qich-haytni-drvagner-23370246.html
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/705/30/7053002_89:0:952:647_1920x0_80_0_0_10c688cb3a00d1fbe0eb4c200ddf0b7a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ամն, գիրք
Հայ և թուրք կանայք ընդդեմ անարդարության․ ԱՄՆ–ում լույս են տեսել Զապել Եսայանի պատմվածքները
11:05 04.12.2021 (Թարմացված է: 11:13 04.12.2021) Ստեղծագործությունները պատմում են հայ և թուրք կանանց մասին, որոնք պայքարում են Օսմանյան կայսրությունում սոցիալական, քաղաքական և մշակութային անարդար նորմերի դեմ։
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի - Sputnik. Կալիֆոռնիայի նահանգային համալսարանի Ֆրեզնոյի մասնաճյուղը լույս է ընծայել հայ անվանի գրող Զապել Եսայանի երեք պատմվածքների անգլերեն ժողովածուն։ Գիրքը հրատարակվել է «
Բանտարկված գիշերներ․ Բոսֆորից մինչև Գալիպոլի» խորագրով։ Տեղեկությունը հայտնում է
Masispost-ը։
Ժողովածուում զետեղված են Եսայանի ոչ շատ հայտնի երեք պատմվածքները՝ 1911-ին Պոլսում գրված «Քողը» և «Բավական է» պատմվածքները և 1928-ին Փարիզում գրված «Մելիհա Նուրի հանըմը»։
Ինչպես նշում է կայքը, այս ստեղծագործությունները մեկ ընդհանուր թեմա ունեն և պատմում են թե՛ հայ, թե՛ թուրք կանանց մասին, որոնք պայքարում են սոցիալական, քաղաքական ու մշակութային անարդար նորմերի դեմ։
Մեկնաբանելով գրքի հրատարակումը` «Հուշամատյան» միության տնօրեն Վահե Թաշճյանն ասել է. «Զապել Եսայանի երեք տպավորիչ աշխատանքները լույս են սփռում թուրքական հասարակության և թուրք-հայկական հարաբերությունների վրա Օսմանյան կայսրության վճռորոշ ժամանակաշրջանում, որը նշանավորվել է պատերազմներով, պարտություններով, տարածքային կորուստներով և հայ ժողովրդի ցեղասպանությամբ»։
Հատորը հրատարակչատան Հայկական շարքի 14–րդ գիրքն է։ Խմբագիրը Նանոր Քեպրանյանն է, թարգմանիչը՝ Կ․ Կոշկարյանը։ Գիրքը հրատարակվել է «Գալուստ Կյուլպենկյան» և «Ֆեսճյան» հիմնադրամների աջակցությամբ։
Զաբել Եսայանը ծնվել է 1878 թվականին Ստամբուլում։ Զբաղվել է գրական, հասարակական գործունեությամբ։
Ադանայի հայկական ջարդերից հետո ստեղծված միջազգային պատվիրակության կազմում գրողը 1909 թվականին մեկնել է Կիլիկիա։ 1911 թվականին լույս է տեսել նրա «Ավերակների վրա» պատմվածքը, որը պատմում է հայերի կոտորածի մասին։
Եսայանը մտավորականների ցուցակում ներառված միակ կինն էր, որին երիտթուրքական կառավարությունը ծրագրել էր ձերբակալել 1915 թվականի ապրիլի 24-ին։ Բայց նրան հաջողվեց խուսափել բանտարկությունից և տեղափոխվել Եվրոպա։ 1933 թվականին նա հաստատվեց Խորհրդային Հայաստանում, դարձավ ստալինյան բռնապետության հալածյալ, բանտարկվեց 1936-ին։ Նրա կյանքի դրամատիկական ավարտը՝ ողբերգական մահվան հանգամանքները, մինչև հիմա հայտնի չեն։ Որոշ տվյալներով` նա մահացել է 1943 թվականին։
Զապել Եսայանը
ներառվել է աշխարհի ամենաանվախ կանանց հնգյակում՝ ըստ ամերիկյան Refinery պորտալի։