«Օյ, օյ». Արտո Թունջբոյաջյանը երգում է հարևանի վերանորոգման «հնչյունների» տակ

Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Երգիչը զվարճալի տեսանյութ է հրապարակել և իր դժգոհությունն արտահայտել երգի միջոցով։
Համաշխարհային ճանաչում ունեցող երգիչ Արտո Թունջբոյաջյանը յուրօրինակ երգ է «ստեղծել» խիստ կենցաղային պայմաններում։
Նա զվարճալի տեսագրություն է հրապարակել Facebook–ի իր էջում` ցույց տալով, թե ինչպես է «ներշնչվում» հարևանի չավարտվող վերանորոգման ձայներից։
«Օյ, օյ, օյ, մի ամսից ավել սենց ձայներով ապրում ենք։ Գործ անելու ժամանակ ուրիշներին խանգարում ենք»,– շինարարական գործիքի արձակած ձայներին զուգահեռ երգում է նա։
Տեսանյութը շատ է զվարճացրել հետևորդներին։ Մեկնաբանություններում ասում են, որ Արտոն տեխնո երաժշտության նոր ճյուղ է հորինել սրանով։
«Հայազգի շատ երգիչներ վախեցել են երգել». Աբրահամ Ռուսոն Արցախի մասին երգ է կատարել
Լրահոս
0