Սննդաբանը հերքել է օրական 2 լիտր ջուր խմելու անհրաժեշտության մասին առասպելը

Ջուր - Sputnik Արմենիա, 1920, 04.12.2021
Ջուր
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արևմտյան գիտնականների կարծիքով` օրական երկու լիտր ջուր խմելու կարծրատիպը որևէ գիտական հիմնավորում չունի։ Այդ տեսանկյունը հաստատել է նաև ռուս մասնագետը։
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Օրական երկու լիտր ջուր խմելը, ինչը նախկինում անհրաժեշտություն էր համարվում, բնավ պարտադիր չէ։ Սննդաբան Յուլյա Չեխոնինան կարծում է, որ նման քանակությամբ ջուր խմելու մասին առասպելն ի հայտ է եկել տեղեկատվական սխալ մեկնաբանության պատճառով։ Բժիշկները իսկապես խորհուրդ են տալիս օրական երկու լիտր խմել, բայց ոչ թե միայն ջուր, այլ առհասարակ հեղուկ։

«Պետք է հասկանալ, որ մթերքը նույնպես հեղուկ է պարունակում։ Այսինքն` սննդի հետ մենք նույնպես մինչև 800 միլիլիտր ջուր ենք ստանում։ Մոտ 400 միլիլիտր էլ ձևավորվում է մեր օրգանիզմում․ դա էնդոգեն հեղուկն է», - մասնագետի խոսքերը մեջբերում է 5-tv կայքը։

Սննդաբանն ընդգծել է, որ անհրաժեշտ հեղուկի օրական քանակը հաշվարկվում է ըստ մարմնի նորմալ զանգվածի յուրաքանչյուր կիլոգրամի։
Հնարավո՞ր է ուտել և նիհարել. սննդաբանը խոսել է «ճիշտ» մակարոնի մասին
Այլ կերպ ասած՝ առաջին հերթին պետք է հստակեցնել, թե որ զանգվածն է բուժառուի համար նորմալ՝ ելնելով նրա մյուս ֆիզիոլոգիական ցուցանիշներից։ Ընդ որում` եթե մարդն ավելորդ քաշ ունի, «լրացուցիչ» կիլոգրամների համար հեղուկի քանակն ավելացնելու կարիք չունի։
Ինչպես բուժել հազը տնային պայմաններում
Հաշվի առնելով օրգանիզմում ինքնուրույն արտադրվող հեղուկը և այն հեղուկը, որն օրգանիզմ է «տեղափոխվում» սննդի հետ` պակասում է մոտ մեկուկես լիտր, ինչը կարելի է լրացնել թեյով, սուրճով, հյութերով։
Մասնագետի խոսքով՝ պետք է օրական երկու բաժակից ոչ պակաս մաքուր ջուր խմել։
Девушка группы поддержки  - Sputnik Արմենիա, 1920, 12.11.2021
Հայտնի է վաղաժամ ծերությունից օրգանիզմը պաշտպանելու պարզ եղանակը
Լրահոս
0